Գլխավոր տեղեկություն
Համար
N 302-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.02.18/8(1097) Հոդ.10
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2014
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 դեկտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 32014576

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

5 դեկտեմբերի 2014 թ.

N 302-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի ԹԻՎ 65-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 30-րդ հոդվածի 5-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով, Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի Կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի Կոնվենցիա) «Ավիացիոն անձնակազմերին սերտիֆիկատների տրման» թիվ 1 հավելվածի, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) «Ավիացիոն բժշկության ձեռնարկ» Դոկ 8984-ի 2012 թվականի երրորդ հրատարակության, Եվրամիության խորհրդի 2011 թվականի նոյեմբեր 3-ի թիվ 1178/2011` «Քաղաքացիական ավիացիայի անձնակազմին վերաբերող տեխնիկական պահանջներ և վարչական ընթացակարգեր» կանոնակարգի Փարտ-Մեդ (Part-Med), Փարտ-ԱՐԱ (Part-ARA), Փարտ-ՕՐԱ (Part-ORA), Փարտ-ՍիՍի (PART-CC) հավելվածների և Եվրամիության «Դաս 3» ավիաբժշկական վկայագրման ուղեցույցի դրույթներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 25-ի «Բժշկական զննման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում բժշկական սերտիֆիկատների հատկացման մասին» թիվ 65-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Հրամանի 1-ին կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

Գլխավոր վարչության պետ

Ա. Մովսեսյան

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2014 թվականի դեկտեմբերի 5-ի

թիվ 302-Ն հրամանի

 

«Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2007 թվականի ապրիլի 25-ի

թիվ 65-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ավիացիոն մասնագետներին բժշկական զննման արդյունքում բժշկական սերտիֆիկատների (այսուհետ՝ բժշկական սերտիֆիկատ) հատկացման կարգը (այսուհետ նաև` Կարգ) սահմանում է քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության վկայական ունեցող բժշկական կենտրոնների (այսուհետ՝ Ավիացիոն բժշկական կենտրոն) կողմից ավիացիոն մասնագետների բժշկական զննման և դրա արդյունքում բժշկական սերտիֆիկատների հատկացման կարգը:

2. Սույն կարգը մշակված է Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի Կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի Կոնվենցիա) «Ավիացիոն անձնակազմերին սերտիֆիկատների տրման» թիվ 1 հավելվածի, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) «Ավիացիոն բժշկության ձեռնարկ» Դոկ 8984-ի 2012 թվականի երրորդ հրատարակության, Եվրամիության խորհրդի 2011 թվականի նոյեմբեր 3-ի թիվ 1178/2011` «Քաղաքացիական ավիացիայի անձնակազմին վերաբերող տեխնիկական պահանջներ և վարչական ընթացակարգեր» կանոնակարգի Փարտ-Մեդ (Part-Med), Փարտ-ԱՐԱ (Part-ARA), Փարտ-ՕՐԱ (Part-ORA), Փարտ-ՍիՍի (PART-CC) հավելվածների և Եվրամիության «Դաս 3» ավիաբժշկական վկայագրման ուղեցույցի դրույթներին համապատասխան:

3. Բժշկական զննման ենթակա են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն մասնագետի վկայական ստանալու հայտ ներկայացրած կամ վկայական կրող հետևյալ ավիացիոն մասնագետները (այսուհետ՝ ավիացիոն մասնագետ).

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ուսումնական հաստատություններում սովորելու թեկնածուները՝ օդաչուների, շտուրմանների, բորտինժեներների, օդային երթևեկության կառավարման կարգավարների, ավիացիոն ինժեներների (ավիացիոն տեխնիկների), բորտուղեկցորդների պատրաստման գծով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններում սովորողները (կուրսանտները), օդաչուների, շտուրմանների, բորտինժեներների, օդային երթևեկության կառավարման կարգավարների, ավիացիոն ինժեներների (ավիացիոն տեխնիկների), բորտուղեկցորդների պատրաստման գծով.

3) Առևտրային օդային փոխադրումներ իրականացնող ավիացիայի ինքնաթիռների և ուղղաթիռների օդաչուները, գծային օդաչուները, ավիացիոն ինժեներները (ավիացիոն տեխնիկները), շտուրմանները, բորտինժեներները, դիտորդ-օդաչուները, բորտօպերատորները, բորտուղեկցորդները.

4) Սիրողական օդաչուները, սավառնորդ-օդաչուները, ազատ օդապարիկի օդաչուները, պարաշյուտիստները, գերթեթև թռչող ապարատների օդաչուները.

5) Օդային երթևեկության կառավարման կարգավարները և թռիչքների ղեկավարները:

4. Ավիացիոն մասնագետների աշխատանքային և ուսումնական պիտանիության չափանիշների պահանջները համապատասխանաբար սահմանվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) «Ավիացիոն բժշկության ձեռնարկ» Դոկ 8984 2012 թվականի երրորդ հրատարակության փաստաթղթով:

5. Բժշկական զննության և թռիչքային բժշկական փորձաքննության արդյունքներով որոշվում է ավիացիոն մասնագետի առողջական վիճակի պիտանիությունը մասնագիտական գործունեություն իրականացնելու համար և տրվում է առաջին, երկրորդ, երրորդ դասի բժշկական սերտիֆիկատ և ավիացիոն ինժեներների (ավիացիոն տեխնիկների) մասով առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք (այսուհետ՝ Բժշկական սերտիֆիկատ):

6. Առաջին և երկրորդ դասերի բժշկական սերտիֆիկատները կազմվում են սպիտակ գույնի թղթից և բաղկացած են 4 էջից, յուրաքանչյուրը Ա 7 (105x74 մմ - ISO 216 միջազգային ստանդարտ) չափի թղթից, որի առաջին էջը հանդիսանում է տիտղոսաթերթ, իսկ մնացած 3-ը լրացման համար են: 2-րդ, 3-րդ և 4-րդ էջերի ներքևի ձախ անկյունում դրվում է վկայականի համարը, իսկ աջ անկյունում` էջի հերթական համարը: Վկայականը լրացվում է հայերեն և անգլերեն լեզուներով: Երրորդ դասի բժշկական սերտիֆիկատը կազմվում է սպիտակ գույնի թղթից և բաղկացած է 8 էջից, յուրաքանչյուրը Ա 7 (105x74 մմ - ISO 216 միջազգային ստանդարտ) չափի թղթից, որի առաջին էջը հանդիսանում է տիտղոսաթերթ, իսկ մնացած 7-ը լրացման համար են: 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ էջերի ներքևի ձախ անկյունում դրվում է վկայականի համարը, իսկ աջ անկյունում` էջի հերթական համարը: Վկայականը լրացվում է հայերեն և անգլերեն լեզուներով:

7. Բժշկական սերտիֆիկատների տեսակները հետևյալն են.

1) Առաջին դասի (Դաս 1) բժշկական սերտիֆիկատը, համաձայն սույն կարգի Ձև 2-ի, տրվում է`

ա. Առևտրային օդային փոխադրումներ իրականացնող ավիացիայի (ինքնաթիռ, ուղղաթիռ և վերամբարձ ուժի մեծացման համակարգով օդանավ) օդաչուի վկայականներ կրողներին.

բ. օդանավի բազմանդամ անձնակազմի օդաչուի վկայականներ կրողներին.

գ. գծային օդաչուի (ինքնաթիռ, ուղղաթիռ և վերամբարձ ուժի մեծացման համակարգով օդանավ) վկայականներ կրողներին և դրանց թեկնածուներին:

2) Երկրորդ դասի բժշկական սերտիֆիկատը, համաձայն սույն կարգի Ձև 2-ի տրվում է`

ա. շտուրմանի վկայականներ կրողներին.

բ. բորտինժեների վկայականներ կրողներին.

գ. սիրողական օդաչուի (ինքնաթիռ, ուղղաթիռ և վերամբարձ ուժի մեծացման համակարգով օդանավ) վկայականներ կրողներին.

դ. դիտորդ-օդաչուի վկայականներ կրողներին.

ե. սավառնող-օդաչուի վկայականներ կրողներին.

զ. պարաշյուտիստի, թեթև և գերթեթև թռչող ապարատների օդաչուների վկայականներ կրողներին.

է. ազատ օդապարիկի օդաչուի վկայականներ կրողներին և դրանց թեկնածուներին.

ը. բորտուղեկցորդների վկայականներ կրողներին.

թ. բորտռադիստի վկայականներ կրողներին.

ժ. բորտօպերատորի վկայականներ կրողներին և թեկնածուներին:

3) Երրորդ դասի (Դաս 3) բժշկական սերտիֆիկատը, համաձայն սույն կարգի Ձև 3-ի տրվում է`

ա. օդային երթևեկության կառավարման կարգավարի վկայականներ կրողներին և թեկնածուներին:

8. Բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետը, ներառյալ սովորական կամ հատուկ հետազոտությունները, հատկացման կամ երկարաձգման դեպքում հաշվարկվում են բժշկական հետազոտությունը սկսելու օրվանից, իսկ վերականգնման դեպքում` նախորդ բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետի լրանալու օրվանից: Բժշկական սերտիֆիկատների ժամկետները հետևյալն են.

1) «Դաս 1» բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետը 12 ամիս է.

ա. «Դաս 1» բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետը նվազեցվում է մինչև 6 ամիս, երբ դիմողը աշխատում է եզակի-օդաչուի կարգավիճակով և դիմողի տարիքը 60 տարի և ավելի է:

2) «Դաս 2» բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետը 12 ամիս է:

3) «Դաս 3» բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետը 12 ամիս է:

9. Բժշկական սերտիֆիկատների գործողության ժամկետները կարող են կրճատվել բժշկական ցուցումների առկայության դեպքում: Բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետի փոփոխության հիմնավորումը պետք է արտացոլվի Բժշկական սերտիֆիկատի և Փարտ-ԱՐԱ-ով (Part-ARA) սահմանված եզրակացության մեջ՝ «TML սահմանափակում» նշումով:

10. Առանց բժշկական սերտիֆիկատի կամ ժամկետանց բժշկական սերտիֆիկատով ավիացիոն մասնագետները մասնագիտական պարտականությունների կատարման չեն թույլատրվում:

11. Բժշկական սերտիֆիկատ ստացած ավիացիոն մասնագետը չպետք է շարունակի իր աշխատանքային գործունեությունը ստորև թվարկված բոլոր դեպքերում.

1) տեղյակ է իր անվտանգ աշխատանքային գործունեությանը սպառնացող առողջական պիտանելիության նվազեցման վերաբերյալ,

2) ընդունում է որոշակի դեղորայք, որը կարող է ազդել աշխատանքային գործունեության անվտանգությանը,

3) դեղորայքային, վիրահատական կամ այլ բուժում է ստանում, որը կարող է ազդել աշխատանքային գործունեության անվտանգությանը:

12. Ավիացիոն մասնագետը անհապաղ տեղեկացնում է Ավիացիոն բժշկական կենտրոնին բոլոր հետևյալ դեպքերի մասին.

1) երբ նա ենթարկվել է վիրահատական կամ որևէ այլ ինվազիվ բժշկական միջամտության.

2) սկսել է որևէ դեղամիջոցի կանոնավոր ընդունում.

3) վնասվածք է ստացել, ներառյալ այնպիսին, որը կարող է ազդեցություն ունենալ ծառայողական պարտականությունների կատարման վրա.

4) որևէ լուրջ հիվանդություն է տանում, որը կարող է ներազդել ծառայողական պարտականությունների կատարման վրա.

5) հղի է.

6) հիվանդանոց կամ բժշկական կլինիկա է տեղափոխվել.

7) առաջին անգամ տեսողության կոռեկցիայի կարիք ունի։

13. Սույն կարգի 10-րդ կետում նշված յուրաքանչյուր դեպքից հետո Ավիացիոն բժշկական կենտրոնը իրականացված փորձագիտական քննության արդյունքում որոշում է կայացնում տվյալ ավիացիոն մասնագետի առողջական պիտանելիության վերաբերյալ:

14. Հիվանդության կապակցությամբ՝ որոշակի առողջական ֆունկցիաների կորստի դեպքում, ավիացիոն մասնագետը անհապաղ տեղեկացնում է Ավիացիոն բժշկական կենտրոնին:

15. Ցանկացած դեղամիջոցի` բուժական կամ կանխարգելիչ նպատակով (իմունիզացիա) առաջին անգամ ընդունման դեպքում ավիացիոն մասնագետը անհապաղ իրազեկում է Ավիացիոն բժշկական կենտրոնին, իսկ նրա գործունեությունը այդ դեպքում դադարեցվում է առնվազն 24 ժամով:

16. Ավիացիոն մասնագետների (մինչև բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետի ավարտը) առողջական վիճակը վատանալու դեպքում, եթե նրանք բուժօգնություն ստանալու համար այլ առողջապահական հաստատություն են դիմել, այդ մասին անհապաղ տեղեկացնում են բժշկական զննումն անցկացրած՝ Ավիացիոն բժշկական կենտրոնին: Մասնագիտական պարտականությունների կատարումը վերսկսելու հնարավորության հարցը նրանց բուժվելուց հետո որոշում են Ավիացիոն բժշկական կենտրոնի կողմից:

17. Բժշկական զննման արդյունքները հանդիսանում են բժշկական գաղտնիք և կարող են տրամադրվել այլ անձանց միայն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

18. Ավիացիոն մասնագետի բժշկական պատմությունը՝ դրան վերաբերող բոլոր փաստաթղթերով պահվում է Ավիացիոն բժշկական կենտրոնի դրա համար հատուկ հատկացված տարածքում՝ դրանք երրորդ անձանց, ներառյալ Ավիացիոն բժշկական կենտրոնի բժիշկ-փորձագետներին հասանելի չլինելու համար:

19. Ավիացիոն բժշկական կենտրոնում ավիացիոն մասնագետների բժշկական պատմությունը պահպանվում է ավիացիոն մասնագետի մասնագիտական աշխատանքային գործունեության ողջ ընթացքում, որի ավարտից հետո ավիացիոն մասնագետի բժշկական պատմությունը կից փաստաթղթերով արխիվացվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

20. Առևտրային օդային փոխադրումներ իրականացնող ավիացիայի օդանավերի անձնակազմերի անդամները, բորտուղեկցորդները, օդային երթևեկության կառավարման կարգավարները և թռիչքների ղեկավարները, աերոդրոմի տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցների վարորդները յուրաքանչյուր թռիչքից կամ հերթափոխից առաջ անցնում են նախաթռիչքային կամ նախահերթափոխային բժշկական զննում Ավիացիոն բժշկական կենտրոնի օդանավակայանային կայանում:

 

ԳԼՈՒԽ 2. ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

21. Ավիացիոն մասնագետների բժշկական զննումը` սերտիֆիկատի տրամադրման կամ սերտիֆիկատի գործողության ժամկետի երկարացման համար, անցկացվում է Ավիացիոն բժշկական կենտրոնի կողմից:

22. Բժշկական զննման նպատակներն են՝ որոշել ըստ առողջական վիճակի պիտանիությունը, հոգեֆիզիոլոգիական որակների՝ թռիչքային աշխատանքի, օդային երթևեկության կառավարման, մասնագիտական գործունեության այլ տեսակների, քաղաքացիական ավիացիայի ուսումնական հաստատություններում սովորելու հնարավորությունը:

23. Ավիացիոն մասնագետների բժշկական զննումը կատարվում է անհատապես՝ Բժշկական սերտիֆիկատում նշված ժամկետներում, առանձին դեպքերում ավիացիոն մասնագետի ցանկությամբ կամ գործատուի նախաձեռնությամբ՝ Բժշկական սերտիֆիկատում նշված ժամկետից շուտ:

24. Ավիացիոն մասնագետները արտահերթ բժշկական զննում են անցնում Հայաստանի Հանրապետության սահմանից դուրս աշխատանքի մեկնելուց առաջ և վերադառնալուց հետո, երկարատև արձակուրդից (3 ամսից ավելի) հետո, կասեցված Բժշկական սերտիֆիկատի գործողության վերսկսման, նախքան նոր ավիացիոն տեխնիկայի վրա վերասովորելու ուսուցումից առաջ, ավիացիոն քիմիական աշխատանքներ և շոգ կլիմայով երկրներում և բևեռային արշավախմբերում աշխատանքի մեկնելուց և վերադառնալուց (գործուղման ժամկետը 3 ամսից ավելի):

25. Բժշկական զննման ենթակա ավիացիոն մասնագետները բժշկական զննման օրերին ազատվում են աշխատանքային պարտականությունների կատարումից, իսկ բժշկական զննման նախօրյակին նրանց տրվում է հանգստյան օր: Բժշկական զննումը ըստ ծավալների կատարվում է մեկից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

26. Ավիացիոն մասնագետների զննման ընթացքում կատարվում է բժշկական հետազոտություն՝ Ավիացիոն մասնագետի տարիքին, նախնական առողջական վիճակին և Բժշկական սերտիֆիկատի տեսակին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) «Ավիացիոն բժշկության ձեռնարկ» Դոկ 8984 2012 թվականի երրորդ հրատարակության փաստաթղթով ներկայացվող պահանջների ծավալով: Այն դեպքերում, երբ նախատեսված ստանդարտները լիարժեք հնարավորություն չեն ընձեռում առողջական վիճակի պիտանիությունը որոշելու համար, վերջնական բժշկական եզրակացությունը կատարվում է Ավիացիոն բժշկական կենտրոնի հայեցողությամբ հիմք ընդունելով՝

1) միջազգային բժշկական պրակտիկայում կիրառված նույնանման դեպքերը,

2) ավիացիոն մասնագետի աշխատանքի բնույթը.

3) Գլխավոր վարչության ավիացիոն բժշկության գծով պատասխանատուի խորհրդատվությամբ հնարավոր սահմանափակումների կիրառման հնարավորությունը.

4) դիտարկում թռիչքի կատարման ընթացքում:

 

ԳԼՈՒԽ 3. ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

 

27. Ավիացիոն մասնագետի առաջին անգամ բժշկական զննման ծավալները հետևյալն են՝

1) Ընդհանուր բժշկական պատմության հավաքում, ընդհանուր կլինիկական զննում՝ ներառյալ սրտաբանական քննություն, հենաշարժական համակարգի և վեստիբուլյար համակարգի կլինիկական գնահատում պետք է իրականացվի բոլոր հետազոտությունների ժամանակ, շեղումների հայտնաբերման կամ կասկածների դեպքում ցուցված է ուղեգրում լրացուցիչ գործիքային հետազոտությունների և մասնագիտական խորհրդատվության.

2) Սրտանոթային համակարգի հետազոտություն՝ ներառյալ ԷՍԳ, սրտանոթային հիվանդությունների ռիսկի գնահատում և արյան լիպիդային պրոֆիլի որոշում, 40 տարեկանից հետո տրեդմիլ թեստի իրականացում՝ «Դաս 1» և «Դաս 3» համար: «Դաս 3»-ի համար՝ ըստ ցուցումների.

3) Բժշկական սերտիֆիկատի համար աչքի և տեսողության սովորական քննությունը բոլոր երկարաձգման և վերականգնման հետազոտությունների բաղադրիչ մասն է կազմում: Ռեֆրակցիայի խանգարումների կամ աչքի ֆունկցիոնալ վիճակի փոփոխությունների դեպքում իրականացվում է մանրակրկիտ հետազոտություն.

4) Ակնաբանական համապարփակ հետազոտությունն իրականացվում է ակնաբույժի կողմից: «Դաս 1» և «Դաս 3» բժշկական սերտիֆիկատների համար առաջին անգամ բժշկական զննումն իրականացվում է խորացված կարգով: Համապարփակ ակնաբանական հետազոտության ծավալը ներառում է.

ա. Տեսողության սրության որոշում,

բ. Ներակնային ճնշման որոշում,

գ. Աչքի հատակի քննություն,

դ. Ակնագնդերի շարժողություն,

ե. Բինօկուլյար տեսողություն,

զ. Գունազգացություն (անոմալոսկոպիա կամ համարժեք),

է. Տեսադաշտերի որոշում,

ը. Ռեֆրակցիայի որոշում,

թ. Հետերոֆորիա.

5) «Դաս 2» բժշկական սերտիֆիկատի համար իրականացվում է սովորական ակնաբանական հետազոտություն հետևյալ ծավալով.

ա. բժշկական պատմություն,

բ. տեսողության սրության որոշում՝ մոտիկ, միջանկյալ և հեռու տեսողություն (առանց կոռեկցիայի կամ լավագույն կոռեկցիայի պայմաններում),

գ. արտաքին աչքի քննություն` անատոմիա, միջավայրեր, աչքի հատակ,

դ. հետագա հետազոտություն` ըստ կլինիկական ցուցումների։

Համապատասխան կլինիկական ցուցումների դեպքում նշանակվում է համապարփակ հետազոտություն:

6) Բժշկական սերտիֆիկատի երկարաձգման և վերականգնման հետազոտությունը իր մեջ ներառում է սովորական քիթ-կոկորդ-ականջաբանական հետազոտություն` բոլոր երկարաձգման և վերականգնման հետազոտությունների պարտադիր բաղադրիչն է.

7) Լսողության ստուգումն իրականացվում է բոլոր հետազոտությունների ժամանակ: Հետազոտվողը պետք է լսի խոսակցական տոնով խոսքը` 2 մ հեռավորությունից, մեջքով դեպի բժիշկ-փորձագետին՝ շրջված դիրքում: Մաքուր տոնային աուդիոմետրիա (բժշկական սերտիֆիկատի ժամկետի երկարաձգման ժամանակ աուդիոմետրիան իրականացվում է՝ մինչև 40 տարեկանը` 2 տարին մեկ անգամ՝ երկարաձգման հետազոտությունների շրջանակներում, իսկ 40 տարեկանից հետո` յուրաքանչյուր տարին մեկ անգամ).

8) Մանրակրկիտ քիթ-կոկորդ-ականջաբանական հետազոտություն՝ ներառյալ.

ա. Օթոսկոպիա,

բ. Բերանի, կոկորդի զննում,

գ. Մաքուր տոնային աուդիոմետրիա,

9) Շնչառական ֆունկցիայի հետազոտում՝ ներառյալ սպիրոմետրիա,

10) Մեզի քննություն՝ ներառյալ մեզի նստվածքի ընդհանուր քննություն,

11) Արյան քննություն՝ ներառյալ ընդհանուր ֆորմուլա-HB, էրիթրոցիտներ, թրոմբոցիտներ, լեյկոցիտների հաշվարկ, ԷՆԱ, հեմատոկրիտ,

12) բիոքիմիական քննություն գլյուկոզ, լիպիդային պրոֆիլ, ընդհանուր խոլեստերին, տրիգլիցերիդներ, GGT, CRP.

13) որովայնի խոռոչի օրգանների գերձայնային հետազոտություն,

14) հոգեբանական և հոգեբուժական գնահատում,

15) կրծքավանդակի ռենտգեն և ԷԷԳ՝ ըստ կլինիկական ցուցումների:

28. Բժշկական սերտիֆիկատների ժամկետների երկարաձգման և վերականգնման հետազոտությունների ծավալները ներառում են սույն կարգի 27-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ ենթակետերով նախատեսվող հետազոտությունները՝ յուրաքանչյուր տարին մեկ անգամ, ինչպես նաև տեսողության համապարփակ հետազոտություն հետևյալ դեպքերում.

1) +5/-6 դիոպտրիա տեսողության խանգարումների դեպքում վերագնահատում՝ 2 տարին մեկ անգամ,

2) +5/-6 դիոպտրիայից բարձր տեսողության խանգարումների դեպքում վերագնահատում՝ յուրաքանչյուր տարին մեկ անգամ:

3) Ներակնային ճնշման որոշում` 40 տարեկանից հետո` յուրաքանչյուր տարին մեկ անգամ:

 

ԳԼՈՒԽ 4. ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԿՈՂՄԻՑ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ ԿԱՄ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼԸ

 

29. Ավիացիոն մասնագետը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ուսումնական հաստատություններում սովորելու թեկնածուն (այսուհետ՝ Հայտատու) Բժշկական սերտիֆիկատ առաջին անգամ ստանալու համար, կամ Բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետը երկարաձգելու (Բժշկական սերտիֆիկատի գործողության ավարտի օրվանից առնվազն 10 աշխատանքային օր առաջ) համար Ավիացիոն բժշկական կենտրոն է ներկայացնում հայտ (այսուհետ՝ Հայտ)` համաձայն սույն կարգի Ձև 1-ի՝ կից ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) անձնագրի պատճենը.

2) զինգրքույկի պատճենը (ուսումնական հաստատություններում սովորելու թեկնածու արական սեռի ներկայացուցչի դեպքում).

3) տեղեկանքներ հոգենյարդաբանական և նարկոլոգիական դիսպանսերներից (առաջին անգամ բժշկական զննում անցնելու դեպքում).

4) առկայության դեպքում նաև նախկինում ցանկացած տեսակի բժշկական զննում անցնելը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև գործող Բժշկական սերտիֆիկատը:

30. Ավիացիոն բժշկական կենտրոնը անհրաժեշտության դեպքում տրամադրում է խորհրդատվություն Հայտը լրացնելու վերաբերյալ: Հայտը ներկայացնելու օրը Հայտատուն տեղեկացվում է բուժզննման անցկացման օրվա և ժամի մասին:

31. Բժշկական զննման արդյունքում Ավիացիոն բժշկական կենտրոնի կողմից Հայտատուին Հայտը մուտք լինելու օրվանից առնվազն 10-օրյա ժամկետում տրամադրվում է Բժշկական սերտիֆիկատ, կամ Հայտը մերժվում է: Բժշկական սերտիֆիկատը կամ Հայտը մերժելու մասին համապատասխան ծանուցումը մեկօրյա ժամկետում տրամադրվում է Հայտատուին:

32. Տրամադրված Բժշկական սերտիֆիկատի պատճենը, Հայտատուի անձնական բժշկական գործը, բժշկական զննման բոլոր փաստաթղթերը պահպանվում են Ավիացիոն բժշկության կենտրոնում:

33. Բժշկական սերտիֆիկատը տրամադրելու օրվանից երկօրյա ժամկետում, բժշկական զննմանը վերաբերող բոլոր փաստաթղթերի պատճեններն ուղարկվում են Գլխավոր վարչություն:

34. Հայտը մերժվում է, եթե՝

1) բժշկական զննման արդյունքներով հաստատվում է, որ ավիացիոն մասնագետը չի համապատասխանում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) «Ավիացիոն բժշկության ձեռնարկ» Դոկ 8984 2012 թվականի երրորդ հրատարակության փաստաթղթով սահմանված պիտանիության պահանջներին.

2) չեն պահպանվել սույն կարգի 29-րդ կետի պահանջները.

3) ներկայացված փաստաթղթերը և/կամ տեղեկություններն ակնհայտ կեղծ են:

35. Հայտը մերժելու մասին գրությունը ենթակա է բողոքարկման Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 5. ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

 

36. Բժշկական սերտիֆիկատի գործողությունը կասեցվում է եթե.

1) Ավիացիոն մասնագետը չի տեղեկացրել Ավիացիոն բժշկական կենտրոնին այլ բժշկական հաստատությունում չպլանավորված բժշկական միջամտության ենթարկվելու մասին.

2) չեն պահպանվել սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված դրույթները:

37. Ավիացիոն բժշկական կենտրոնը Բժշկական սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու մասին որոշումը մեկօրյա ժամկետում տրամադրում է ավիացիոն մասնագետին, ինչպես նաև դրա վերաբերյալ մեկօրյա ժամկետում տեղեկացնում է գործատուին, իսկ կասեցված Բժշկական սերտիֆիկատի և կից փաստաթղթերի պատճենները մեկօրյա ժամկետում տրամադրում է Գլխավոր վարչությանը:

38. Ավիացիոն մասնագետի բժշկական սերտիֆիկատի գործունեությունը կարող է վերսկսվել Ավիացիոն բժշկական կենտրոնի կողմից, եթե նոր բժշկական զննման արդյունքներով հաստատվել է ավիացիոն մասնագետի լիարժեք կամ մասնակի համապատասխանությունը պիտանիության պահանջներին:

39. Բժշկական սերտիֆիկատի գործողությունը դադարեցվում է, եթե.

1) սույն կարգի 16-րդ կետով սահմանված կարգով չպլանավորված բժշկական միջամտության ենթարկվելուց հետո Ավիացիոն բժշկական կենտրոնի կողմից իրականացված բժշկական զննման արդյունքներով հաստատվել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) «Ավիացիոն բժշկության ձեռնարկ» Դոկ 8984 2012 թվականի երրորդ հրատարակության փաստաթղթով սահմանված պիտանիության պահանջներին այլևս չհամապատասխանելու փաստը.

2) Ավիացիոն մասնագետը չի տեղեկացրել Ավիացիոն բժշկական կենտրոնին այլ բժշկական հաստատությունում չպլանավորված բժշկական միջամտության ենթարկվելու մասին.

3) լրացել է և սույն կարգով սահմանված կարգով չի երկարաձգվել Բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետը:

40. Ավիացիոն բժշկական կենտրոնը Բժշկական սերտիֆիկատի գործողությունը դադարեցնելու մասին որոշումը մեկօրյա ժամկետում տրամադրում է ավիացիոն մասնագետին, ինչպես նաև դրա վերաբերյալ մեկօրյա ժամկետում տեղեկացնում է գործատուին, իսկ դադարեցված Բժշկական սերտիֆիկատի և կից փաստաթղթերի պատճենները մեկօրյա ժամկետում տրամադրում է Գլխավոր վարչությանը:

41. Բժշկական սերտիֆիկատի գործողության դադարեցման դեպքում Ավիացիոն մասնագետը Ավիացիոն բժշկական կենտրոն է հանձնում Բժշկական սերտիֆիկատի բնօրինակը:

 

Ձև 1

 

Ավիացիոն մասնագետի կողմից Բժշկական սերտիֆիկատ ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն ներկայացվող հայտ

 

(1) Սերտիֆիկատը տրամադրող պետությունը

(2) Հայտը տրվում է ստանալու Դաս 1  Դաս 2/ LAPL  Դաս 3 
բժշկական սերտիֆիկատ

(3) Ազգանուն

(4) Նախկին ազգանուն(ներ)

(12) Հայտի տեսակը: Առաջնային
Երկարաձգում/ վերականգնում

(5) Անուն (ներ)

(6) Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի)

(7) Սեռը
արական
իգական

(13) Հայտի համարը:

(8) Ծննդավայրը, երկիրը`

(9) Ազգությունը

(14) Հայտը ներկայացվում է վկայականի որ տեսակի համար

(10) Բնակության/հաշվառման վայրը:

Երկիր:
Հեռախոսի
Բջջային հեռախոս:
E-mail:

(11) Փոստային հասցե (եթե տարբերվում է)

Երկիր:

Հեռախոսի

(15) Պաշտոնը (հիմնական):

(16) Գործատուն

(17) Նախորդ ավիաբժշկական զննման ամսաթիվը
Երկիր/քաղաք/մարզ

(18) Առկա վկայական(ներ)ի տեսակը
Համարը
Թողարկող պետությունը

(19) Բժշկական սերտիֆիկատի սահմանափակումները, եթե այդպիսիք առկա են
Ոչ  Այո  
 Մանրամասներ

(20) Երբևիցե որևէ լիցենզավորման իրավասու մարմի կողմից մերժվել է բժշկական սերտիֆիկատ ստանալու համար Ձեր կողմից ներկայացված հայտը կամ կասեցվել կամ ուժը կորցրած ճանաչվել Ձեր սերտիֆիկատը
Ոչ  Այո

Ամսաթիվ Երկիր`

 

Մանրամասներ`

(21)Թռիչքային ընդհանուր ժամանակը`

(22) Նախորդ բժշկական զննումից հետո Թռիչքային ընդհանուր ժամանակը`

(23) Ինչպիսի օդանավով եք թռիչքներ իրականացնում ներկայումս

(24) Ավիացիոն պատահար կամ որևէ բժշկական պատահար տեղի ունեցել է արդյոք վերջին բժշկական զննումից հետո ընկած ժամանակահատվածում
Ոչ  Այո 

Ամսաթիվ Երկիր`

 

Մանրամասներ`

(25) Ինչպիսի օդանավով եք նախատեսում թռիչքներ իրականացնել.

(26) Ներկա թռիչքային գործունեության տեսակը.
Եզակի օդաչու 
Բազմաօդաչու թիմի անդամ

(27) Ալկոհոլ օգտագործում եք

Ոչ Այո Քանակը`
 

(28) Ներկայումս որևէ դեղամիջոց ընդունում եք
Ոչ Այո
Նշել դեղամիջոցը, դեղաչափը.
Երբ եք սկսել ընդունումը և դրա պատճառը

 

Ընդհանուր և բժշկական տեղեկություններ.Նշեք` այո կամ ոչ, արդյոք ունեցել եք ստորև թվարկված առողջական խնդիրները: Եթե այո, ապա խնդրում ենք մանրամասները գրել Նշումներ (30) վանդակում:

 

 

Այո

Ոչ

 

Այո

Ոչ

 

Այո

Ոչ

 

Այո

Ոչ

101
Աչքի խնդիրներ/ աչքի վիրահատություն

   

112 Քթի, կոկորդի կամ խոսքի խնդիրներ

   

123 Մալարիա կամ այլ արևադարձային վարակներ

   

170

Սրտի հիվանդություն

   

102 Երբևէ կրել եք ակնոցներ և/կամ կոնտակտային լինզաներ

   

113 Գլխի վնասվածք կամ սալջարդ

   

124 ՄԻԱՎ/ՁԻԱՀ թեստի դրական արդյունք

   

171
Բարձր զարկերակային ճնշում

   

103 Նախորդ բժշկական զննումից հետո ակնոցների և/կամ կոնտակտային լինզաների դեղատոմսի փոփոխության կարիք ունեցել եք

   

114
Հաճախակի կամ ուժեղ գլխացավեր

   

125
Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն

   

172
Խոլեստերինի բարձրացում

   

115 Գլխապտույտներ կամ ուշաթափություն

   

126
Քնի խանգարումներ/ քնի ժամանակ շնչառության կանգ

   

104 Խոտային տենդ/ այլ ալերգիաներ

   

116
Գիտակցության կորուստ որևէ պատճառով

   

127 Կմախքամկանային հիվանդություններ

   

173 Էպիլեպսիա

   

105
Ասթմա, թոքային հիվանդություն

   

117 Նյարդաբանական խնդիրներ. Ինսուլտ, էպիլեպսիա, ցնցումներ, պարեզներ, և այլն

   

128
Որևէ այլ հիվանդություն և/ կամ վնասվածք

   

174 Հոգեկան խանգարումներ

   

106 Սրտի կամ անոթային խնդիրներ

   

129 Հիվանդանոցային բուժում

   

175 Դիաբետ

   
       

176 Տուբերկուլոզ

   

107
Բարձր կամ ցածր զարկերակային ճնշում

   

118 Հոգեբանական/հոգեբուժական որևէ խնդիր

   

130
Վերջին բժշկական զննումից հետո բժշկի դիմել եք

   

177 Ալերգիա /ասթմա/էկզեմա

   

108 Երիկամներում քար կամ մեզում արյուն

   

119
Ալկոհոլի /թմրանյութերի /հոգեմետ դեղամիջոցների չարաշահում

   

131
Կյանքի ապահովագրության հայտի մերժում

   

178
Ժառանգական խանգարումներ

   

109
Դիաբետ, հորմոնալ խանգարումներ

   

120 Ինքնասպանության փորձ

   

132
Թռիչքային վկայականի մերժում

   

179 Գլաուկոմա

   

110
Ստամոքսի, լյարդի կամ աղիքային խնդիրներ

   

121
Ծովային հիվանդություն, դեղամիջոցների կարիք ունեցող

   

133
Ռազմական ծառայությունից ազատում բժշկական ցուցումներով

   

Միայն կանանց վերաբերյալ

   

151 Հղի եք

111 Խլություն կամ ականջի խնդիրներ

   

122 Անեմիա/բջջամանգաղաձև անեմիա/ արյան այլ հիվանդություններ

   

134
Վնասվածքի կամ հիվանդության պատճառով թոշակավորում

   

150
Գինեկոլոգիական, մենստրուալ խանգարումներ

   

30. Նշումներ

 

 

31.Հավաստագիր
Ստորագրությամբ հաստատում եմ, որ վերը նշված տեղեկատվությունը տրամադրել եմ ճշմարիտ և լիարժեք, որքանով որ իրազեկ եմ, չեմ թաքցրել տեղեկություններ և չեմ տրամադրել իրականությանը չհամապատասխանող փաստեր:
Ես գիտակցում եմ, որ իմ կողմից սույն հայտին առնչվող կեղծ տեղեկատվություն տրամադրելու կամ որևէ բժշկական տեղեկատվություն թաքցնելու դեպքում սերտիֆիկացման իրավասու մարմինը կարող է մերժել բժշկական սերտիֆիկատ տրամադրելու մասին հայտը կամ առանց ազգային օրենսդրությամբ նախատեսվող որևէ այլ պայմանների, կարող է կասեցնել կամ դադարեցնել իմ Բժշկական սերտիֆիկատի գործողությունը:
Համաձայնություն բժշկական տեղեկատվության բացահայտման վերաբերյալ. սույնով հաստատում եմ, որ այս հաշվետվության մեջ պարունակվող և կից ներկայացվող ամբողջ տեղեկատվությունը կարող է հասանելի լինել ԱԲՓ-ին, անհրաժեշտության դեպքում նաև իրավասու մարմնի ավիաբժշկական պատասխանատուին և սերտիֆիկացման պետական իրավասու մարմնի ներկայացուցիչներին՝ ընդունելով, որ այս փաստաթղթերը և դրանց էլեկտրոնային տարբերակները անհրաժեշտ են բժշկական եզրակացության համար և պետք է պահպանվեն որպես պետական իրավասու մարմնի սեփականություն՝ ազգային օրենսդրության համաձայն ապահովելով դրանց հասանելիությունը ինձ և իմ բժշկին: Բժշկական գաղտնիքի պահպանումը պետք է երաշխավորվի հետագա ամբողջ ժամանակահատվածի համար:

/__________________/
Ամսաթիվ

/__________________/
Դիմողի ստորագրությունը

/__________________/
ԱԲՓ (ԱԲՊ) ստորագրությունը 

 

Ձև 2

 

 
 

IX. Վկայականի գործողության ժամկետի ավարտը Expiry date of this certificate

Class 1. single pilot Commercial operations carrying passengers

 ( dd / mm / yyyy )

Class 1. ( CPL / ATPL

 ( dd / mm / yyyy )

Class 2. ( PPL )

 ( dd / mm / yyyy )

 LAPL

 ( dd / mm / yyyy )

 

Բժշկական հետազոտության ամսաթիվ / Examination date :

 
 

 ( dd / mm / yyyy )

 
 

 ( dd / mm / yyyy )

 

 ( dd / mm / yyyy )

 

 ( dd / mm / yyyy )

 MED. A. 020 Decrease in medical fitness
( a ) Licence holders shall not exercise the privileges of their licence and related ratings or certificates
at any time when they :
( 1 ) are aware of any decrease in their medical fitness which might render them unable to safely exercise those privileges ;
( 2 ) take or use any prescribed or non-prescribed medication which is likely to interfere with the safe exercise of the privileges of the applicable licence ;
( 3 ) receive any medical, surgical or other treatment that is likely to interfere with flight safety.
( b ) In addition, licence holders shall, without undue delay, seek aero-medical advice when they :
( 1 ) have undergone a surgical operation or invasive procedure ;
( 2 ) have commenced the regular use of any medication ;
( 3 ) have suffered any significant personal injury involving incapacity to function as a member of the flight crew ;
( 4 ) have been suffering from any significant illness involving incapacity to function as a member of the flight crew ;
( 5 ) are pregnant ;

________                                                                             4

II. վկայականի դասը / Class of medical Certificate

 1

 2

 LAPL

XIII. Սահմանափակում (ներ) / Limitation (s)
Կոդ / Code :
Նկարագիր / Description

X. Թողարկման ամսաթիվ
Date of issue ( dd / mm / yyyy )

 Signature of issuing AME / Medical assessor

XI. Կնիք / Stamp

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

________        3

I. Իրավասու Մարմին, երկիր / state of issue
Հայաստան, ՀՀ ԿԱ ՔԱԳՎ / ARMENIA,
GDCA

III. վկայականի N0 / Certificate N0 

IV. Վկայականը կրող անձի ազգանունը, անունը
last and first name of holder

XIV. Ծննդյան ամսաթիվը
Date of birth ( DD / mm / yyyy )

VI. Ազգությունը / Nationality

VII. Վկայականը կրող անձի ստորագրությունը
signature of holder

 

 

 

 


 

 

 

________      2

REPUBLIC of ARMENIA

 «_____» / « _____ »
(բժշկական հաստատության
անվանումը)

(name of the medical centre)

 ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
MEDICAL CERTIFICATE

 CLASS 1 / 2 / LAPL

 Թողարկվել է համապատասխան/issued in accordance with ԵԱԱԳ/EASA Փարտ-Մեդ (Part-Med), Փարտ-ԱՐԱ (Part-ARA), Փարտ-ՕՐԱ (Part-ORA), Փարտ-ՍիՍի (PART-CC)

Վերաբերվում է Թռիչքային Անձնակազմի Վկայականին/ Pertaining to a Flight Grew Licence
Այս Բժշկական Վկայականը համապատասխանում է ԻԿԱՕ չափանիշներին, բացառությամբ LAPL վկայականի/
This Medical Certificate complies with ICAO standard’s except for the LAPL certificate

 

Ձև 3

 

II. վկայականի դասը / Class of medical Certificate

3

XIII. Գործում է մինչև
Expiry date ( dd / mm / yyyy )

X. Թողարկման ամսաթիվ 
 Date of issue ( dd / mm / yyyy )

 Signature of issuing AME / Medical assessor

XI. Կնիք / Stamp

 

 

 

 

 

 

 

________       4

I. Հայաստան, ՀՀ ԿԱ ՔԱԳՎ
ARMENIA, GDCA

III. վկայականի N0 / Certificate N0 

IV. Վկայականը կրող անձի ազգանունը, անունը 
 last and first name of holder

XIV. Ծննդյան ամսաթիվը
Date of birth ( dd / mm / yyyy )

VI. Ազգությունը / Nationality

VII. Վկայականը կրող անձի ստորագրությունը
signature of holder

 

 


_
_______      3

Սահմանափակումներ/Limitation

Description

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


________                                    2

REPUBLIC of ARMENIA

 «____» / «____»
(բժշկական հաստատության
անվանումը)
(name of the medical centre)

 ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
MEDICAL CERTIFICATE

CLASS 3

Թողարկվել է համապատասխան/ issued in accordance with ԻԿԱՕ/ICAO Դոկ/DOC 8984, Եվրոկոնտրոլի չափորոշիչներին/Eurocontrol standarts, ԵԱԱԳ/EASA Փարտ-Մեդ (Part-Med),

Վերաբերվում է օդային երթևեկության կառավարման կարգավարներին
Pertaining to an air traffic controllers

Սկզբնական հետազոտում/
Initial examination

ԱԲԿ/AMC

Սկզբնական բժշկական հետազոտում/Initial medical examination

( dd / mm / yyyy ) Պետությունը/State

Բժշկական սերտիֆիկատի թողարկում/
Issue of medical certificate

ԱԲԿ/AMC

Ամսաթիվը/Date

Նախորդ/Last

Հաջորդող/Next

Բժշկական սերտիֆիկատի վավերականությունը/
Validity of medical certificate

1 տարի/1 year

Ընդհանուր զննում/General examination

( dd / mm / yyyy )

( dd / mm / yyyy )

Արյան հետազոտություն/Blood tests

Սկզբնական հետազոտմամբ/Initial examination
1 տարի/1 year

Էլեկտրասրտագրում/Electrocardiogram

( dd / mm / yyyy )

( dd / mm / yyyy )

Կրծքավանդակի ռենտգեն և ԷԷԳ/Chest X-Ray and EEC

Ըստ բժշկական ցուցումների/If medically indicated

Աուդիոգրամ/Audiogram

( dd / mm / yyyy )

( dd / mm / yyyy )

Էլեկտրասրտագրում/Electrocardiogram

Սկզբնական հետազոտմամբ/Initial examination
1 տարի/1 year

Ակնաբանական հետազոտություն/ Ophthalmological examination

( dd / mm / yyyy )

( dd / mm / yyyy )

   

________                                                      6

________                     5

Աուդիոգրամ/Audiogram

Սկզբնական հետազոտմամբ//Initial examination
Մինչև 40 տարին – 2 տարին մեկ անգամ/Under 40 – 2 yearly
40 տարեկանից հետո – ամեն տարի/
Over 40 years – 1 yearly

 

Համապարփակ ակնաբանական հետազոտություն/Comprehensive ophtalmological examination

Նախնական հետազոտմամբ/Initial examination
Մինչև +5/-6 դիոպտրիա – 2 տարին մեկ անգամ/Within +5/-6 dioptres – 2 yearly
+5/-6 դիոպտրիայից բարձր – ամեն տարի/
Above+5/-6 dioptres – 1 year

Ներակնային ճնշման չափում/Tonometria

40 տարեկանից հետո – ամեն տարի /
Over 40 years – 1 year

Արտաքին շնչառական ֆունկցիայի որոշում/
Pulmonary function test

Սկզբնական հետազոտմամբ: Կրկնակի հետազոտությունը՝ ըստ բժշկական ցուցումների/Initial examination. At renewal if medicaly indicated

Մեզի քննություն/Urinalysis

Յուրաքանչյուր հետազոտության ժամանակ/At every examination

________                                        8

________             7