ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
16 հուլիսի 2014 թ. ք. Երևան |
N 280-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N 655-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ և 20.1 կետերին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 11-ի N 13/4 եզրակացությունը.
Հրամայում եմ`
Ուժը կորցրած ճանաչել.
1. «ՆԵՄԱՆ ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման N ՏԿՈՒ 00261 լիցենզիան և N 00013-ից մինչև N 00024 ներդիրները ներառյալ:
2. «ՍԱՍՈՒՆ ԿԱՄՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման N ՏԿՈՒ 00045 լիցենզիան և N 0001-ից մինչև N 00004 ներդիրները ներառյալ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|