«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 դեկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11614562
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
11 դեկտեմբերի 2014 թ. |
N 526-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի փետրվարի 18-ի «2014 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 47-Ն հրամանի հավելվածի «24-րդ» կետը ուժը կորցրած ճանաչել, իսկ 27-րդ կետի 2-րդ սյունակում «Հայկական ազգային պարեր» բառերը հանել:
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Մանկական ֆիլատելիա. Ժողովրդական հեքիաթներ. Հայկական ազգային խաղեր. Ընտանիքը երեխայի աչքերով թեմային նվիրված «Հայկական ազգային խաղեր» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի.
2) Հայկական ազգային տարազներ թեմային նվիրված «Երևան. Yerevan. Գյումրի. Gyumri» 2 նամականիշի, համաձայն N 2 և N 3 հավելվածների.
3) Հայաստան. Լեռնային Ղարաբաղ թեմային նվիրված «ՇՈՒՇԻ, ԱՐՑԱԽ. SHUSHI, ARTSAKH» նամականիշի, համաձայն N 4 հավելվածի։
3. Գործողության մեջ դնել`
1) Մանկական ֆիլատելիա. Ժողովրդական հեքիաթներ. Հայկական ազգային խաղեր. Ընտանիքը երեխայի աչքերով թեմային նվիրված «Հայկական ազգային խաղեր» նամականիշը, սահմանելով անվանագինը` 100 դրամ, տպաքանակը` 40 000 հատ.
2) Հայկական ազգային տարազներ թեմային նվիրված «Երևան. Yerevan. Գյումրի. Gyumri» 2 նամականիշը, սահմանելով անվանագինը՝ 120 և 230 դրամ, տպաքանակը՝ յուրաքանչյուրից 40 000 հատ.
3) Հայաստան. Լեռնային Ղարաբաղ թեմային նվիրված «ՇՈՒՇԻ, ԱՐՑԱԽ. SHUSHI, ARTSAKH» նամականիշը, սահմանելով անվանագինը՝ 240 դրամ, տպաքանակը՝ 40 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
Հաստատված է
Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թ. դեկտեմբերի 11-ի թիվ 526-Ն հրամանի |
Հաստատված է
Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թ. դեկտեմբերի 11-ի թիվ 526-Ն հրամանի |
Հաստատված է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թ. դեկտեմբերի 11-ի թիվ 526-Ն հրամանի |
Հաստատված է
Հավելված 4 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թ. դեկտեմբերի 11-ի թիվ 526-Ն հրամանի |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|