«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 փետրվարի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10815062
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
16 փետրվարի 2015 թ. |
N 26-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 120-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2009 թ. դեկտեմբերի 14-ի N 120-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալության պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) կանոնակարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանձնաժողովը կազմավորվում է Գործակալության պետի ներկայացմամբ` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանով:
Հանձնաժողովի կազմը բաղկացած է 15 անդամից, այդ թվում` վեցը Գործակալության և մեկական անդամ հավաքագրվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Ընդերքի տրամադրման գործակալության, Ընդերքի պետական տեսչության, Ընդերքի վարչության և «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` առանձնացած և կառուցվածքային ստորաբաժանումներ) հաստիքային աշխատակիցներից և հինգը անկախ փորձագետներից:
Գործակալության պետը, Գործակալության պետի տեղակալը, Գործակալության Հանքավայրերի արդյունաբերական գնահատման, Օգտակար հանածոների պաշարների և Օգտակար հանածոների պաշարների շարժի բաժինների պետերը և Գործակալության գլխավոր (կամ առաջատար) մասնագետը Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ի պաշտոնե:
Առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքային աշխատակիցները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան ստորաբաժանման ղեկավարի, իսկ անկախ փորձագետները` Գործակալության պետի ներկայացմամբ:»,
2) կանոնակարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն.
- նախապես Գործակալությունում ծանոթանալու Հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերի ամբողջական փաթեթի հետ,
- մասնակցելու Գործակալության պետական ընդերքաբանական փորձաքննությանը ներկայացված նյութերի աշխատանքային քննարկումներին,
- աշխատանքային քննարկումների ժամանակ և Հանձնաժողովի նիստերում գրավոր կամ բանավոր ներկայացնելու իրենց տեսակետները փորձաքննվող նյութերի վերաբերյալ:»,
3) կանոնակարգը լրացնել նոր` 12-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«12. Հանձնաժողովի անդամները պարտավոր են.
- ապահովել նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննության ընթացքում ձեռք բերված տեղեկատվության խորհրդապահությունը,
- ապահովել պետական ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերի վերաբերյալ իրենց օբյեկտիվ և անաչառ մոտեցումները:»:
2. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետին` սահմանված կարգով ապահովել սույն հրամանի պետական գրանցումը ՀՀ արդարադատության նախարարությունում:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարին:
Ե. Զախարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|