«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 դեկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 10014545
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 նոյեմբերի 2014 թ. |
N 65-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի ԹԻՎ 36-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի առաջին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, պերինատալ մահացության պատճառագիտական կապը ուսումնասիրելու, կանխարգելման միջոցառումներ ձեռնարկելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 16-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ախտաբանաանատոմիական հերձումների և ախտաբանաանատոմիական հերձման (աուտոպսիա) հերձման նյութի հիստոլոգիական հետազոտությունների կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» թիվ 36-Ն հրամանով հաստատված չափորոշչի 8-դ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
«8. Պերինատալ (շուրջծննդյան) մահացությունների դեպքում հերձումները, ախտաբանաանատոմիական հերձման (աուտոպսիա) նյութի հիստոլոգիական, պաթոմորֆոլոգիական, վիրուսամանրէաբանական և մորֆոհիստոքիմիական հետազոտությունները, թափոնների ոչնչացումը և հրկիզումը իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման շրջանակներում:»։
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին:
Նախարար` |
Ա. Մուրադյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|