«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 փետրվարի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11815053
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
4 փետրվարի 2015 թ. |
N 46-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԳԵՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 826-Ն որոշման 2-րդ կետի 9-րդ ենթակետը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 14-րդ կետի 4-րդ ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել «Սոցիալական վճարի գերավճարների վերադարձման կարգը» համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ ֆինանսների նախարար |
Գ. Խաչատրյան |
Հավելված ՀՀ ֆինանսների նախարարի 2015 թվականի փետրվարի 4-ի N 46-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԳԵՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է սոցիալական վճարի գերավճարները վերադարձնելու հարաբերությունները:
2. Սոցիալական վճարի հաշվեհամարներին մուտքագրված սոցիալական վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները (գերավճարները) ենթակա են վերադարձման հարկային գործակալի (գործատուի) կամ սոցիալական վճարը ինքնուրույնաբար կատարող անձանց (այսուհետ` վճարող) հաշվառման հարկային (տարածքային) տեսչություն ներկայացված դիմումի (Ձև ՍՎ N 1-ը կցվում է) հիման վրա:
3. Սոցիալական վճարի վերադարձը իրականացվում է սոցիալական վճարի գերավճարի մնացորդի այն մասով, որը վերադաս հարկային մարմնի կողմից համարվել է վերադարձման ենթակա:
4. Վերադարձման ներկայացված գերավճարի գումարը համարվում է չհիմնավորված և վճարողի դիմումը մերժվում է, եթե կամերալ, իսկ անհրաժեշտության դեպքում հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրությամբ պարզվում է, որ գերավճար առկա չէ:
Սույն կետում նշված դեպքում ուսումնասիրությունների արձանագրության մեջ պարտադիր նշվում են այն հիմքերը (այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել), որոնց հիման վրա վերադարձ չի կատարվում (վերադարձը մերժվում է):
5. Գերավճարի վերադարձը կատարվում է կենտրոնական գանձապետարանի սոցիալական վճարի հաշվեհամարներից վճարողի բանկային հաշվին համապատասխան գումարի փոխանցման միջոցով:
6. Գերավճարը ենթակա է վերադարձման ոչ ուշ, քան վճարողի կողմից դիմումը հարկային (տարածքային) տեսչություն ներկայացնելու օրվանից հետո՝ 15 օրվա ընթացքում (բացառությամբ գերավճարի գումարը հիմնավոր չհամարվելու դեպքերի):
7. Գերավճարը վերադարձնելու վերաբերյալ դիմումը ստանալու օրվանից 3 օրվա ընթացքում ուսումնասիրության միջոցով վերադարձ կատարելու մասին հարկային (տարածքային) տեսչության կազմած եզրակացությունը (Ձև ՍՎ N 2-ը կցվում է) ոչ ուշ, քան եզրակացությունը կազմելուն հաջորդող 3-րդ օրը բացառապես էլեկտրոնային եղանակով ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչություն:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունը, հարկային (տարածքային) տեսչությունների կողմից ներկայացված վճարողի գերավճարների վերադարձ կատարելու մասին էլեկտրոնային եղանակով ներկայացված եզրակացությունների հիման վրա կազմում և ոչ ուշ, քան դրանք ստանալու օրվան հաջորդող 5-րդ օրը էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչություն է ներկայացնում «Վճարողների գերավճարների վերադարձների մասին ամփոփ տեղեկանք»-ը (Ձև ՍՎ N 3-ը կցվում է):
9. Եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքի հիման վրա, դրանք ստանալուց ոչ ուշ, քան 4 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչությունը գումարները փոխանցում է վճարողի բանկային հաշվին:
10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչությունը վերադարձված գումարների վերաբերյալ տեղեկատվությունը, հարկային (տարածքային) տեսչություններին տրամադրելու նպատակով, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչություն, որտեղ նշվում են`
ա. վճարողի անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը,
բ. գանձապետական համակարգում վճարման (գործառնության) նույնականացման եզակի համարը,
գ. վճարման օրը, ամիսը, տարեթիվը,
դ. վճարողի (ստացողի) բանկային հաշվի համարը (բանկը, որի միջոցով կատարվել է վճարումը),
ե. վճարված (վերադարձված) գումարը:
11. Գերավճարի վերադարձի ժամկետները խախտելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կամ համապատասխան ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող է գանգատարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե այդ ժամկետների խախտման արդյունքում վճարողին օրենքով սահմանված ժամկետում չեն վերադարձվել գերավճարի գումարները:
12. Գումարները փաստացի վերադարձնելու օրը հարկային (տարածքային) տեսչության կողմից սոցիալական վճարի անձնական հաշվի քարտում կատարվում է գերավճարի պակասեցում:
Ձև ՍՎ N1
(տարածքային) հարկային տեսչություն
________________________________________________
ԴԻՄՈՒՄ
Վճարողի գերավճարի վերադարձի համար
ՀՎՀՀ |
(կազմակերպության անվանումը կամ անհատ |
Խնդրում եմ սոցիալական վճարի գերավճարի գումարի մնացորդից վերադարձնել դրամով նշված գումարները`
Բանկը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը |
Հաշվի համարը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը |
Անձնական հաշվի քարտում հաշվառված գերավճարից վերադարձման ենթակա գումարը |
Դիմումի ներկայացման ամսաթիվը ____ ___________________ 20____ թ. | ||
Տնօրեն կամ անհատ ձեռնարկատեր |
Հարկ |
Հաշվապահ (անունը, ազգանունը և ստորագրությունը) |
Ձև ՍՎ N2
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N _______________________
Վճարողի գերավճարների վերադարձ կատարելու մասին
ՀՎՀՀ |
(կազմակերպության անվանումը կամ անհատ |
Գործատուի ___ ______________ 20__ թ. ներկայացված դիմումի համաձայն`
վճարողի գերավճարի մնացորդից ենթակա է վերադարձման սոցիալական վճարներ`
(դրամ) |
Գանձապետական հաշվի համարը, որից կատարվում է վերադարձ |
Բանկը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը |
Հաշվի համարը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը |
Անձնական հաշվի քարտում հաշվառված գերավճարից վերադարձման ենթակա գումարը |
Վերադարձման ենթակա գումարն արձանագրվել է __________________________________________
ուսումնասիրությամբ, համաձայն______ _____________ 20____թ. N _______________ որոշման:
Եզրակացության կազմման ամսաթիվը __ _____________________ 20____ թ.
(Տարածքային) հարկային տեսչություն ____________________________________
(անվանումը) |
(Տարածքային) հարկային տեսչության պետ ______________________________________
(անունը, ազգանունը և ստորագրությունը) |
Կ. Տ.
Ձև ՍՎ N3
ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ N ______________________
Վճարողների գերավճարների վերադարձների մասին
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ամփոփելով 20____ թ. ___________ -ի ____ -ից մինչև 20____ թ. ____________-ի ___-ը հարկային (տարածքային) տեսչություններից ստացված եզրակացությունները, տեղեկացնում է, որ կենտրոնական գանձապետարանի հետևյալ կամուրջ հաշիվներից ստորև նշված սոցիալական վճարների գումարները ենթակա են վերադարձման վճարողների հետևյալ հաշվարկային հաշիվներին.
(դրամ) |
Հ/հ |
Կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը |
ՀՎՀՀ |
Գանձապետական հաշիվը, որից կատարվում է վերադարձ |
Բանկը, որին պետք է փոխանցել գումարը |
Հաշվի համարը, որին պետք է փոխանցել գումարը |
Գումարը |
Նշումներ |
Ընդամենը |