ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
22 մայիսի 2014 թ. ք. Երևան |
N 203-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 2-րդ, 7-րդ և 10-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2014 թվականի մայիսի 16-ի N 9/10 եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Կասեցնել ներքոհիշյալ կազմակերպություններին տրամադրված լիցենզիաների գործողությունը՝ մինչև խախտման պատճառի վերացումը.
1) «ԷԼԼԱ ԵՎ ԷԴԳԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00163 լիցենզիան 2014 թվականի մայիսի 8-ից:
2) «ԴՈՒԲՐՈՎԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00183 լիցենզիան 2014 թվականի մայիսի 8-ից:
3) «ԿԱԼԻՆԱ ՏՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00184 լիցենզիան 2014 թվականի մայիսի 8-ից:
4) «Հ.Ա.Ս.Գ. ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00197 լիցենզիան 2014 թվականի մայիսի 8-ից:
5) «ՏՐՈՅ ՀՈՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00204 լիցենզիան 2014 թվականի մայիսի 8-ից:
6) «Կ.Ա.Մ.Է.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00221 լիցենզիան 2014 թվականի մայիսի 8-ից:
7) «ԷԼԵՆ ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00227 լիցենզիան 2014 թվականի մայիսի 8-ից:
8) «ԿԱՊՈԼԼՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 230 լիցենզիան 2014 թվականի մայիսի 8-ից:
2. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |