Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 8-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.10.22/26(505).1 Հոդ.288.6
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվ
04.10.2014
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Ստորագրման ամսաթիվ
04.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հոկտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11214439

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

4 հոկտեմբերի 2014 թ.

ք. Երևան

թիվ 8-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 7-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման 12-րդ հավելվածով սահմանված կարգի 13-րդ կետի համաձայն.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2010 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորների, հանրապետական գործադիր մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում` Երևանի ենթակայության կազմակերպությունների և հիմնարկի կարգավիճակ ունեցող` Երևանի ենթակայության կազմակերպությունների), պետական ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ նրանց կողմից ստեղծված կազմակերպությունների, անկախ կազմակերպաիրավական ձևից), Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի, օրենքով ստեղծված պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանելու մասին» N 7-Ն հրամանի՝

1) հավելվածի 10-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

2) հավելվածի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«

28

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

001 FF 01 - 111 FF 01
001 ԼԼ 03 - 999 ԼԼ03
001 ՏՏ 05 - 555 ՏՏ 05

 ».

3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 42-րդ կետով`

«

42

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե

001 QC 01 - 800 QC 01

 »:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գեներալ-լեյտենանտ

Վ. Գասպարյան