Գլխավոր տեղեկություն
Համար
N 137-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.11.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.11.17/29(508) Հոդ.298
Ընդունող մարմին
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ընդունման ամսաթիվ
09.10.2014
Ստորագրող մարմին
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 հոկտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10814442

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

9 հոկտեմբերի 2014 թ.

N 137-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 53-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 24-ի N 1036-Ն որոշման 2-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2010 թ. ապրիլի 15-ի «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրվող ծառայության գները հաստատելու մասին» N 53-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի՝

ա. նախաբանում «2004 թ. մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պահպանության կարգը սահմանելու մասին» N 669-Ն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 24-ի «Երկրաբանական տեղեկության տրամադրման, ինչպես նաև դրա հետ կապված մատուցվող ծառայությունների դիմաց վճարման կարգը սահմանելու մասին» N 1036-Ն որոշման 2-րդ կետի» բառերով,

բ. 1-ին կետում «/10.04.2010 թ. N 4/45-1/1907-10 գրություն/» բառերը փոխարինել «/15.06.2012թ. N 4/4.5-1/7965-12/ գրություն» բառերով,

գ. հրամանով հաստատված հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության իրավաբանական բաժնի պետին՝ սահմանված կարգով ապահովել հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետին։

 

Նախարար

Ե. Զախարյան

 

 

Հավելված

ՀՀ էներգետիկայի և բնական

պաշարների նախարարի

2014 թ. հոկտեմբերի 9-ի

N 137-Ն հրամանի

 

Գ Ն Ե Ր

 

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունների

Հ/հ

Ծառայության անվանումը

Չափման միավորը

Մատուցվող ծառայության գինը (ներառյալ ԱԱՀ), դրամ

1

2

3

4

1

Երկրաբանական ֆոնդի ընթերցասրահում ֆոնդային նյութերի տրամադրում

Մեկ ֆոնդային նյութ/օր

4500

2

Երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի մասին տեղեկության վերաբերյալ

   
 

ա/ փաստաթղթերի պատճենահանում կամ սկանավորում կամ տպում

   
 

A4

յուրաքանչյուր էջի համար

50

 

A3

յուրաքանչյուր էջի համար

75

 

A2

յուրաքանչյուր էջի համար

150

 

A1

յուրաքանչյուր էջի համար

500

 

A0

յուրաքանչյուր էջի համար

600

 

բ/ համակարգչային սկանավորում

1 քառ. մ

1660

 

գ/ համակարգչային տպում

1 քառ. մ

3545