Գլխավոր տեղեկություն
Համար
N 55-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2014-25.06.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.10.01/24(503).1 Հոդ.279.1
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.09.2014
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 սեպտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014418

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 սեպտեմբերի 2014 թ.

ք. Երևան

N 55-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ` ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման հավելված 3-ով հաստատված սոցիալական փաթեթի շահառուների` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման հավաստագրի տրամադրման կարգի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ի» ենթակետը և 12-րդ կետի «դ» ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) սոցիալական փաթեթի շահառուների` անվճար բժշկական օգնության ու սպասարկման հավաստագրի ձևը` համաձայն հավելված թիվ 1-ի,

2) սոցիալական փաթեթի շահառուների` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունքից օգտվելու ուղեցույցը` համաձայն հավելված թիվ 2-ի:

2. Սահմանել, որ սոցիալական փաթեթի շահառուների անվճար բժշկական օգնության ու սպասարկման հավաստագիրը (այսուհետ` հավաստագիր) տպագրվում է 86 մմ x 55 մմ վերջնական կտրված չափերով, թուղթը` 300 գ/խմ խտության երկկողմանի կավճապատ: Տպագրվող գույները չորսն են`4+4 (CMYK): Հավաստագիրը համարակալվում է տպագրական եղանակով, վեցանիշ թվով, ընդ որում՝ համարակալումը սկսվում է աջից ձախ` 000001-ից և ավարտվում է 102000 թվով:

3. Սահմանել, որ սոցիալական փաթեթի շահառուների` անվճար բժշկական օգնության ու սպասարկման հավաստագրի հետ միաժամանակ սոցիալական փաթեթի շահառուին տրամադրվում է սույն հրամանի հավելված թիվ 2-ով հաստատված ձևի սոցիալական փաթեթի շահառուների` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունքից օգտվելու ուղեցույցը: Ուղեցույցը տպագրվում է A5 ձևաչափով, կազմը՝ 130 գ/խմ խտության երկկողմանի կավճապատ թղթի վրա, 4+4 (CMYK) գունայնությամբ, ներսի էջերը՝ 70 գ/խմ խտության օֆսեթ թղթի վրա, 1+1(K-black) գունայնությամբ, ամրացումը՝ երկաթակար:

4. 2014 թվականին առողջապահական փաթեթի շրջանակներում պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման հավաստագրի և ուղեցույցի տպագրությունը 102,000 տպաքանակով կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 676-Ն որոշման համաձայն:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանին:

 

Ա. Մուրադյան

 

 

Հավելված թիվ 1

ՀՀ առողջապահության նախարարի

1 սեպտեմբերի 2014 թվականի

N 55-Ն հրամանի

Ձև

 Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը  Հայաստանի Հանրապետություն

 ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

Ազգանուն

Անուն, Հայրանուն

Հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական քարտի համարը կամ դրանք չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը

 

Դարձերես

1. Սոցիալական փաթեթի շահառուներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ:

2. Սոցիալական փաթեթի շահառուներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փաթեթը, ուղեգրման կարգը և անհրաժեշտ այլ տեղեկությունները ներկայացված են սույն Հավաստագրին կից Ուղեցույցում:

3. Հարցերի, պարզաբանումների և տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն, գործունեության վայրը` ք. Երևան, Գ. Հովսեփյան 10, հեռ. (060) 65 03 03, (010) 65 47 11,

էլ. փոստ` socpatet@sha.am, կայքէջ` www.sha.am, իսկ բողոքների դեպքում զանգահարել ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» (010) 52 88 72 հեռախոսահամարով, էլ. փոստ` hotline@moh.am:

 

Հավելված թիվ 2

ՀՀ առողջապահության նախարարի

1 սեպտեմբերի 2014 թվականի

N 55-Ն հրամանի

ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ

 

 

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

 Էջ

 

Բաժին I.

Սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից

երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման

ծառայությունների փաթեթը

Բաժին II. Բժշկական օգնության և սպասարկման ուղեգրումը և փոխհատուցումը
Բաժին III

Սոցիալական փաթեթի շահառուներին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ցանկը

Բաժին IV.  Հաճախակի տրվող հարցեր

 

 

ԲԱԺԻՆ I. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ

 

1. Սոցիալական փաթեթի շահառուների (այսուհետ՝ Շահառուներ) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման հավելված 2-ով (այսուհետ՝ Փաթեթ) և ներառում է.

1) հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը,

2) հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային ձևով իրականացվող վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, սալջարդեր և այլն) բժշկական օգնությունը և սպասարկումը:

2. Շահառուների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը իր մեջ ներառում է.

1) վիրահատական բուժումը,

2) թերապևտիկ բուժումը,

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 57-Ն հրամանով հաստատված` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշչում ընդգրկված հետևյալ ծառայությունները`

ա. նյարդավիրաբուժական, այդ թվում` գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժումը (ներառյալ միկրոկաթետերի, միկրոպարույրի կամ օնիքսի արժեքը),

բ. սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացումը (ընդ որում, կորոնար անոթների ստենտավորման փոխհատուցումը ներառում է ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտի արժեքը), այդ թվում` սրտի փականների պրոթեզավորման, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիայի ծառայությունների մասով,

գ. սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրումը,

դ. սկլեռոպլաստիկան և կեռատոպլաստիկան,

ե. մետաղական կոնստրուկցիաների արժեքը` վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ,

զ. լիթոտրիպսիան (հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ):

3. Փաթեթի շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը ընդգրկում է Շահառուի բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում.

1) մասնագիտացված կոնսուլտացիաները.

2) հիվանդանոցային բուժման ընթացքում իրականացվող լաբորատոր-գործիքային և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի N 53-Ն հրամանով հաստատված ցանկում ընդգրկված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (ցանկը ներկայացված է աղյուսակ 1-ում):

4. Սոցիալական փաթեթի շահառուների համար փոխհատուցման ենթակա չեն.

1) ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում ամբուլատոր կարգով կատարվող հետազոտությունները, այդ թվում՝ հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները,

2) ստոմատոլոգիական բժշկական օգնությունը և սպասարկումը,

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 57-Ն հրամանով հաստատված` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշչում ընդգրկված հետևյալ ծառայությունները.

ա. կոսմետոլոգիական միջամտությունները,

բ. պլաստիկ վիրահատությունները (բացառությամբ պլաստիկ-վերականգնողական վիրահատությունների),

գ. օրգանների փոխպատվաստումները,

դ. արհեստական օրգանների և հյուսվածքների պատվաստումները,

ե. ինտերստիցիալ լազերային թերմոթերապիան,

զ. աչքի էքսիմերային-լազերային միկրովիրաբուժություն՝ բացառությամբ կոնտակտային կոռեկցիայի չենթարկվող անիզամետրոպիայի և աստիգմատիզմի,

է. ներակնային լինզաների կիրառումը` կատարակտի վիրահատության ժամանակ,

ը. աչքի պրոթեզավորման համար անհրաժեշտ ակնակապիճի պլաստիկան,

թ. դիմածնոտային պլաստիկ վիրահատությունները,

ժ. վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաները (արհեստական սերմնավորում, արհեստական բեղմնավորում, փոխնակ մայրություն),

ժա. արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստումը,

ժբ. չընդհատվող աֆերեզի ֆիլտրացիոն (մեմբրանային) և գրավիտացիոն եղանակով տրամադրվող բժշկական օգնությունը և սպասարկումը,

ժգ. հյուսվածքների փոխպատվաստման համար դոնորի և ռեցիպիենտի համատեղելիության,

ժդ. ՀԼԱ-Ա-Բ-ԴՌ (ՀLA-A-B-DR) գենոտիպավորումը պոլիմերազային շղթայական ռեակցիայի եղանակով,

ժե. արյունաբանական հիվանդությունների բուժումը մոնոկլոնալ հակամարմիններով, բարձր բիոլոգիական ակտիվությամբ օժտված դեղորայքներով, թանկարժեք բջջաթունային դեղորայքներով ինտենսիվ թերապիան,

ժզ. մոնոկլոնալ հակամարմիններով արյան բջիջների սպեցիֆիկ տարբերակման հետազոտումը,

ժէ. կոխլեար իմպլանտի տեղադրման վիրահատությունը,

ժը. ձայնալարի պրոթեզի կիրառումը` կոկորդի չարորակ նորագոյացության դեպքում.

4) ֆիզիոթերապևտիկ միջոցառումները և բուժումը.

5) ռեպրոդուկտիվ (վերարտադրողական) ֆունկցիայի և էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա) հետ կապված հետազոտությունները և բուժումը, հակաբեղմնավորիչ կոնսերվատիվ միջամտությունները, այդ թվում՝ ներարգանդային պարույրի (ՆԱՊ) տեղադրումը և հեռացումը, դիսմենորեան, հակաբեղմնավորիչ միջոցները.

6) վերջույթների և դրանց առանձին սեգմենտների պրոթեզավորումը.

7) էնդոպրոթեզավորումը՝ բացառությամբ դժբախտ պատահարի հետևանքով առաջացած վնասվածքների, որոնց դեպքում փոխհատուցվում է միայն վիրահատության արժեքը (առանց էնդոպրոթեզի արժեքի).

8) պրոթեզները, էնդոպրոթեզները, բժշկական սարքավորումները, իմպլանտները, տեսողական և լսողական սարքերը, ինչպես նաև այլ կարգավորիչ բժշկական հարմարանքները (նշված բացառությունները չեն վերաբերում սրտի վիրահատական միջամտություններին և ներանոթային միջամտություններին).

9) հետևյալ հիվանդությունների բուժումը՝

ա. բնածին անոմալիաներ, զարգացման արատներ և այլ անատոմիական առանձնահատկություններ, մանկական ուղեղային պարալիչ,

բ. պարբերական հիվանդություն, էպիլեպսիա,

գ. քրոնիկ հիվանդություններ, որոնք պահանջում են մշտական, պահպանողական բուժում և դինամիկ հսկողություն (բացառությամբ դրանց անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող սրացումների և բարդությունների),

դ. շաքարային դիաբետ և նրա մշտական, պահպանողական բուժում պահանջող բարդությունները (բացառությամբ դրանց անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող սրացումների և բարդությունների),

ե. թոքերի էմֆիզեմա, պնևմոսկլերոզ,

զ. ողնաշարի միջողային սկավառակների ախտահարումներ, ողնաշարի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններ, օստեոխոնդրոզ,

է. աուտոիմուն և շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ (բացառությամբ դրանց անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող սրացումների և բարդությունների),

ը. լյարդային անբավարարություն,

թ. քրոնիկական վիրուսակրություն (այդ թվում՝ հեպատիտ Ա, Բ, Ց, Դ, Ե, Ֆ), քրոնիկական բացիլակրություն, քրոնիկական պարազիտակրություն,

ժ. տուբերկուլոզի,

ժա. հոգեկան և թմրաբանական հիվանդությունների,

ժբ. սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ,

ժգ. նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննություն,

ժդ. ուռուցքաբանական հիվանդությունների քիմիաթերապևտիկ բուժում,

ժե. վերականգնողական (այդ թվում` առողջարանային) բուժում,

ժզ. երիկամային քրոնիկ անբավարարության դեպքում կատարվող հեմոդիալիզ,

ժէ. մանկաբարձական բժշկական օգնություն և սպասարկում (ծննդօգնություն և հղիության ախտաբանություն),

ժը. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները:

 

Լրացուցիչ տեղեկատվություն.

Այն Շահառուների համար, ովքեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման համաձայն օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունքից (բնակչության նշված խմբերի ցանկը ներկայացված է աղյուսակ 2-ում), Փաթեթի շրջանակներում չփոխհատուցվող բժշկական օգնության ու սպասարկման տեսակները իրականացվում և փոխհատուցվում են տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված «Առողջապահություն» բաժնի համապատասխան ծրագրերի շրջանակներում:

 

Աղյուսակ 1

ՑԱՆԿ


 ՀԱՏՈՒԿ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Հ/հ

Ախտորոշիչ հետազոտությունների տեսակները

1.

Համակարգչային տոմոգրաֆիա (գլխուղեղ, ակնախոռոչներ, հիպոֆիզ, դիմածնոտային հատված, պարանոց, կրծքավանդակ, կրծքագեղձ, որովայն, կոնք, ողնաշար՝ ըստ հատվածների, պարանոցային, կրծքային, գոտկա-սրբանային, ստորին և վերին վերջույթներ)՝ յուրաքանչյուր տեղակայումը

2.

Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ներառյալ հիվանդի անզգայացման և կոնտրաստ նյութի արժեքները)

3.

Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա (առանց կոնտրաստ նյութի)

4.

Անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա` 1 հատվածի

5.

Անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա` 2 հատվածի

6.

Անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա` 3 հատվածի

7.

Կորոնարոանգիոգրաֆիա

8.

Գլխուղեղի ախտորոշիչ անգիոգրաֆիա

9.

Վիրահատված հիվանդի գլխուղեղի ախտորոշիչ կրկնակի անգիոգրաֆիա դինամիկ հսկողության նպատակով` վիրահատությունից հետո 9 ամսվա ընթացքում

10.

Ռադիոնուկլիդային ախտորոշման հետազոտություններ

11.

Աորտայի, մագիստրալ անոթների և պերիֆերիկ անոթների անգիոգրաֆիա, ռենովազոգրաֆիա

12.

Գլխուղեղի ներգանգային և արտագանգային անոթների գերձայնային դոպլեր հետազոտություն

13.

Վերջութային անոթների հեմոդինամիկայի գերձայնային դոպլեր հետազոտություն (վերին վերջույթների, ստորին վերջույթների)

14.

Մագիստրալ անոթների գերձայնային դուպլեքս հետազոտություն (գլխուղեղ, որովայնի խոռոչ, ստորին վերջույթներ, վերին վերջույթներ) - յուրաքանչյուր հետազոտությունը

15.

Պտղի էխոկարդիոգրաֆիա

16.

Դոպլերֆլուսիմետրիա (մոր և պտղի)

17.

Էխոկարդիոգրաֆիա դոպլեր հետազոտությամբ

18.

Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա

19.

Էխոէնցեֆալոգրաֆիա

20.

Էլեկտրոկարդիոգրաֆիա չափավորված ծանրաբեռնվածությամբ (տրեդմիլ-տեստ կամ վելոէրգոմետրիա)

21.

Էլեկտրանեյրամիոգրաֆիա (վերին վերջույթների, ստորին վերջույթների, դեմքի, միաստենիկ փորձ)

22.

Կոլոնոսկոպիա

23.

Դուոդենոսկոպիա

24.

Կոլպոսկոպիա (նշանակիր բիոպսիայով և վիրուսոլոգիական, ցիտոլոգիական հետազոտությամբ)

25.

Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա

26.

Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա հելիկոբակտեր պիլորիի որոշմամբ

27.

Մամոգրաֆիա

28.

Պտղի բիոֆիզիկական պրոֆիլի որոշում

29.

Սպիրոմետրիա /համակարգչային/

30.

Էլեկտրասրտագրություն հոլտեր մոնիտորինգ

31.

Ուռոֆլուոմետրիա

32.

Ուռոդինամիկական համալիր հետազոտում (ուռոֆլուոմետրիա, ցիստոտոնոմետրիա, ուրետրայի պրոֆիլոմետրիա)

33.

Աուդիոմետրիա (խաղային, տոնալ), օտոակուստիկ, տիմպանոմետրիա

34.

Օնկոմարկերներ

35.

Կարիոտիպի որոշում արյան մեջ

36.

Պարբերական հիվանդության հակադեզօքսիռիբոնուկլեական թթվի (ԴՆԹ-ի) (հակաԴՆԹ) հակամարմինների որոշում` իմունոֆերմենտատիվ եղանակով (ds DNA)

37.

Իմունոգլոբուլին Ե-ի (E) որոշում /համալիր 9 ալերգենի նկատմամբ զգայունություն/

38.

Իմունոգլոբուլին Ե-ի (E) որոշում /համալիր 10 ալերգենի նկատմամբ զգայունություն/

39.

Իմունոգլոբուլին Ե-ի (E) որոշում /համալիր 20 ալերգենի նկատմամբ զգայունություն/

40.

Հորմոնալ հետազոտություններ

41.

Իմունոլոգիական հետազոտություն

42.

Ցիկլոսպորինի որոշում

43.

Տրոպոնինի որոշում

44.

Ֆերիտինի որոշում

45.

Հակաէպիլեպտիկ դեղի որոշում (Կարբամազեպին, Վալպրոաթթու (Վալպրոատի նատրիում), Ֆենոբարբիտալ)

46.

Ֆենիլալանինի որոշումը արյան մեջ

47.

«Հեպատիտ Ց» PCR/ՓՍՌ մեթոդով
1) որակական
2) քանակական

48.

Հականուկլեար հակամարմինների որոշում` իմունոֆերմենտատիվ եղանակով (ANA)

49.

Հակադեզօքսիռիբոնուկլեական թթվի (հակաԴՆԹ) հակամարմինների որոշում` իմունոֆերմենտատիվ եղանակով (ds DNA)

50.

Հյուսվածքային տրանսգլյուտամինազային հակամարմինների որոշում

51.

Խորիոնիկ գոնադոտրոպոինի որոշում

52.

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ԴՆԹ-ի որոշում

53.

Հելիկոբակտեր պիլորի անտիգենի որոշում կեղտի մեջ

54.

Հելիկոբակտեր պիլորի անտիգենի որոշում արյան մեջ

55.

Ռենտգենոգրաֆիա հեղուկ կոնտրաստով

56.

Միզային քարերի բաղադրության որոշում

57.

Գլիկոհեմոգլոբինի որոշում

58.

Կարիոտիպի հետազոտություն մոլեկուլային-բջջագենետիկական մեթոդների օգնությամբ - ՖԻՇ/FISH

59.

Պերինատալ (ԹՕՐՉ/TՕRCH) ինֆեկցիաների ախտորոշում` իմունոֆերմենտային և դեզօքսիռիբոնուկլեական թթվի (ԴՆԹ-ի) որոշմամբ /սեռավարակներ, տոքսոպլազմոզ, կարմրախտ և այլն/

60.

Հիպոթիրեոզի սկրինինգ

 

Աղյուսակ 2

 

ՑԱՆԿ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ` ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ

 

Հ/հ

Բնակչության սոցիալապես
անապահով ու առանձին (հատուկ) խմբերը

1.

Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ

2.

1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք

3.

2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք

4.

3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք

5.

Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք

6.

Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում

7.

Մինչև 7 տարեկան երեխաներ

8.

Հաշմանդամություն ունեցող երեխաներ` մինչև 18 տարեկան

9.

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ` մինչև 18 տարեկան, և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` 18-23 տարեկան

10.

Մինչև 8 տարեկան և 12 տարեկան երեխաներ, ինչպես նաև 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք` մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության մասով

11.

Հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ` մինչև 18 տարեկան

12.

Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ

13.

Մինչև 18 տարեկան` դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ

14.

Միածնող երեխաներ` մինչև 18 տարեկան

15.

Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ

16.

14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, իսկ զորակոչային տարիքի անձանց` նաև հիվանդանոցային փորձաքննություն)

17.

Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ

18.

Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ

19.

Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ

20.

Մանկատներում և ծերանոցներում խնամվողներ

21.

Բռնադատվածներ

22.

Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ

23.

Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք

24.

Ապաստան հայցողներն ու նրանց ընտանիքների անդամները

ԲԱԺԻՆ II. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՂԵԳՐՈՒՄԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

5. Փաթեթի շրջանակներում բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու համար Շահառուները պետք է բժշկական կազմակերպություն ներկայացնեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման հավելված թիվ 1-ով սահմանված ձևի ուղեգիր (որն ուժի մեջ է տալու օրվանից 3 ամսվա ընթացքում), սոցիալական փաթեթի շահառուների անվճար բժշկական օգնության ու սպասարկման հավաստագիր (այսուհետ` հավաստագիր) և անձը հաստատող փաստաթուղթ:

6. Մինչև Հավաստագրի տրամադրումը սոցիալական փաթեթի շահառուների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կարող է կազմակերպվել համապատասխան մարմնի (աշխատանքի վայրից) կողմից տրված տեղեկանքի հիման վրա, որտեղ նշված պետք է լինեն տվյալ մարմնի անվանումը, սոցիալական փաթեթի շահառու լինելու փաստը և առողջության ապահովագրության նախկինում կնքված պայմանագրի ժամկետը ավարտվելու ամիս/ամսաթիվը (առկայության դեպքում):

7. Փաթեթի շրջանակներում բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրումն իրականացնում է տվյալ Շահառուին սպասարկող առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպությունը:

8. Անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող դեպքերում Շահառուները կարող են Փաթեթի շրջանակներում բժշկական օգնություն ու սպասարկում ստանալ շտապօգնության ծառայության ուղեգրով կամ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանի բժշկի եզրակացության հիման վրա՝ մինչև շահառուի դուրսգրումը` հավաստագիրը և անձը հաստատող փաստաթղթերը բժշկական կազմակերպություն ներկայացնելու պայմանով:

9. Շահառուն իրավունք ունի ընտրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին՝ բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի գծով պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկից (տես բաժին 3), ընդ որում՝ Շահառուի բժշկական օգնությունը և սպասարկումը կարող է կազմակերպվել հերթագրման սկզբունքով, համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգի:

10. Փաթեթի շրջանակներում Շահառուին ցուցաբերված բժշկական օգնության և սպասարկման փոխհատուցումը իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ վերջինիս և բժշկական կազմակերպության միջև կնքված պայմանագրի համաձայն:

11. Փաթեթի շրջանակներում Շահառուին ցուցաբերված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի քանակը և դրանց դիմաց փոխհատուցման ընդհանուր չափը սահմանափակված չէ:

 

ԲԱԺԻՆ III. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Հ/հ

Բժշկական կազմակերպություններ

Գտնվելու վայրը,
հեռախոս

 

ք. Երևան

1.

«Արաբկիր» բժշկական համալիր-
երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ

ք. Երևան, Մամիկոնյանց 30
(010) 23-68-83 - 1111

2.

«Արամյանց» բժշկական կենտրոն

ք. Երևան, Ձորափի 40
(010) 53-85-12

3.

«Արթմեդ» վերականգնողական կենտրոն

ք. Երևան, Ծարավ Աղբյուրի 55ա
(010) 62-17-90

4.

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն

ք. Երևան, Մարգարյան 6
(010) 31-81-58

5.

«Բեգլարյան» բժշկական կենտրոն

ք. Երևան, Հերացու 7
(010) 56-17-30

6.

«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն

ք. Երևան, Նոր Արեշի 22 փ.
(010) 45-81-96

7.

«Դավիթ Անհաղթ» բժշկական կենտրոն

ք. Երևան, Հր. Ներսիսյան 7, 7/1
(010) 28-63-20

8.

«Երևան» բժշկական կենտրոն

ք. Երևան, Բագրատունյաց 1
(010) 42-08-90

9.

«Էրեբունի» բժշկական կենտրոն

ք. Երևան, Տիտոգրադյան 14
(010) 47-11-00

10.

Թիվ 2 բուժմիավորում

ք. Երևան, Արամի 54
(010) 53-05-02

11.

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն

ք. Երևան, Հ. Ներսիսյան փակուղի, 19
(010) 24-28-25

12.

Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն

ք. Երևան, Դավիթաշեն 25
(010) 35-90-27

13.

«Մալաթիա» բժշկական կենտրոն

ք. Երևան, Դանիել Վարուժանի 28/1
(010) 77-39-40, (010) 77-59-52

14.

«Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոն

ք. Երևան, Ռոստովյան 17/1
(060) 66-03-03

15.

«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ

ք. Երևան, Հասրաթյան 9
(010) 28-44-11

16.

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 և «Մուրացան» կլինիկական հիվանդանոցներ

ք. Երևան, Աբովյան 60
(060) 62-12-45
(010) 56-17-78
(010) 45-33-02

17.

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

ք. Երևան, Մաշտոցի 22
(010) 53-06-41
(010) 53-14-62

18.

«Նաիրի» բժշկական կենտրոն

ք. Երևան, Պարոնյան 21
(010) 53-75-00

19.

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց

ք. Երևան, Արմենակյան 153
(010) 65-35-83

20.

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն

ք. Երևան, Արմենակյան 13
(010) 65-58-20

21.

«Շենգավիթ» բժշկական կենտրոն

ք. Երևան, Մանանդյան 9
(010) 44-05-30

22.

Պրոֆ Ռ. Օ. Յոլյանի անվան հանրապետական արյունաբանական կենտրոն

ք. Երևան, Ներսիսյան 7
(010) 28-38-10

23.

«Սեբաստիա» բժշկական կենտրոն

ք. Երևան, Անդրանիկի 5/9
(010) 74-09-49

24.

«Սլավմեդ» բժշկական կենտրոն

ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 3-րդ նրբանցք, 4/2
(010) 32-22-11, (010) 32-33-11

25.

Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն

ք. Երևան, Ֆուչիկի 30
(010) 35-92-75

26.

Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ

ք. Երևան, Պ. Սևակի 5
(010) 28-55-94

27.

«Սուրբ Աստվածածին» ծննդատուն

ք. Երևան, Հ/Ա Բ-4 թաղ., Բաբաջանյան փող., թիվ 21
(010) 72-78-01

28.

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

ք. Երևան, Արտաշիսյան 46/1
(010) 46-33-31

29.

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

ք. Երևան, Գյուրջյան 10
(010) 64-58-40

30.

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ

ք. Երևան, Մարգարյան 6/2
(010) 34-21-44

31.

Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն

ք. Երևան, Մոսկովյան 15
(010) 52-96-91

32.

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն

ք. Երևան, Նորք-Մարաշ, 9 փողոց, թ. 123
(010) 65-00-40
(010) 65-00-41

33.

Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն

ք. Երևան, Ֆանարջյան 76
(010) 28-71-40

34.

Ուռոլոգիայի կենտրոն

ք. Երևան, Աբովյան 54
(010) 56-10-30

35.

«Քանաքեռ - Զեյթուն» բժշկական կենտրոն

ք. Երևան, Հ. Ներսիսյան 7
(010) 28-96-15

36.

«Քանկոր» սիրտ-անոթային բժշկական կենտրոն

ք. Երևան, Ֆանարջյան 55
(010) 20-24-49

Հայաստանի Հանրապետության մարզեր

Արարատի մարզ

37.

Արարատի բժշկական կենտրոն

ք. Արարատ, Խանջյան 59
(0238) 4-35-56

38.

Արտաշատի բժշկական կենտրոն

ք. Արտաշատ, Արամ Խաչատրյան 116 (0235) 2-55-37

39.

Մասիսի բժշկական կենտրոն

ք. Մասիս, Մխիթար Հերացու 1
(0236) 4-30-00

40.

«Մասիս» օրթոպեդիկ հիվանդանոց

ք. Մասիս
(0236) 4-22-30, (0236) 6-41-74

41.

Վեդու բժշկական կենտրոն

ք. Վեդի, Գայի 2
(0234) 2-33-64

42.

Վեդու ծննդատուն

ք. Վեդի, Գայի 1
(0234) 2-16-23

Արագածոտնի մարզ

43.

Աշտարակի բժշկական կենտրոն

ք. Աշտարակ, Նարեկացու 61
(0232) 6-12-45

44.

Ապարանի բժշկական կենտրոն

ք. Ապարան, Գ. Նժդեհի 21

45.

Թալինի բժշկական կենտրոն

ք. Թալին, Քոթանյան 10
(0249) 2-31-95

46.

Ծաղկահովիտի բժշկական կենտրոն

գ. Ծաղկահովիտ,
Հոկտեմբերյան 16

Արմավիրի մարզ

47.

Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն

ք. Արմավիր, Շահումյան 3
(0237) 2-35-60

48.

Մեծամորի բժշկական կենտրոն

ք. Մեծամոր, (0237) 3-34-34

49.

Վաղարշապատի հիվանդանոց

ք. Վաղարշապատ, Սպանդարյան 1
(0231) 5-57-20

50.

Վաղարշապատի ծննդատուն

ք. Վաղարշապատ, Սպանդարյան փողոց, 0 շենք
(0231) 5-67-00

Գեղարքունիքի մարզ

51.

Գավառի բժշկական կենտրոն

ք. Գավառ, Նալբանդյան 162
(0264)-2-33-53

52.

«Լայոնս» ակնաբուժական կենտրոն

ք . Սևան, Նաիրյան 169
(0261) 2-26-04

53.

Ճամբարակի առողջության կենտրոն

ք. Ճամբարակ, Տիգրան Մեծի 3ա
(0265) 2-21-80
(0265) 2-20-50

54.

Մարտունու բժշկական կենտրոն

ք. Մարտունի, Գետափնյա 2բ
(0262) 4-10-01

55.

Մարտունու ծննդատուն

ք. Մարտունի, Գետափնյա 2ա
(0262) 4-30-27
(0262) 4-27-52

56.

Սևանի հիվանդանոց

ք. Սևան, Լճափ
(0261) 2-44-50

57.

Վարդենիսի հիվանդանոց

ք. Վարդենիս, Բարեկամութ. 23
(0269) 2-44-32

Լոռու մարզ

58.

Ալավերդու բժշկական կենտրոն

ք. Ալավերդի, Սայաթ - Նովայի 20
(0253) 2-33-12

59.

«Հասմիկ Սիմոնյան» ակնաբուժական կլինիկա

ք. Վանաձոր, Նժդեհի 11/11-20
(0322) 4-25-40

60.

Սպիտակի բժշկական կենտրոն

ք. Սպիտակ, Երևանյան խճ., 10
(0255) 2-23-08

61.

Ստեփանավանի բժշկական կենտրոն

ք. Ստեփանավան,
Ս. Վարդանի 1
(0256) 2-21-32

62.

Վանաձորի բժշկական կենտրոն

ք. Վանաձոր, Բանակի 8
(0322) 2-02-86

63.

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց

ք. Վանաձոր, Պ.Սևակի 51
(0322) 2-86-04

64.

Տաշիրի բժշկական կենտրոն

ք. Տաշիր, Գրիբոյեդովի 3
(0254) 2-21-16

Կոտայքի մարզ

65.

Աբովյանի բժշկական կենտրոն

ք. Աբովյան, Հատիսի 6
(0222) 2-18-30

66.

Աբովյանի ծննդատուն

ք. Աբովյան, Հատիսի 22
(0222) 3-62-68

67.

Հրազդանի բժշկական կենտրոն

ք. Հրազդան, միկրոշրջան
(0223) 6-15-15

68.

Նաիրիի բժշկական կենտրոն

ք. Եղվարդ, Չարենցի 196
(0224) 2-23-75

69.

Չարենցավանի բժշկական կենտրոն

ք. Չարենցավան, Լենինի 2
(0226) 4-24-35

Շիրակի մարզ

70.

Ախուրյանի բժշկական կենտրոն

գյուղ Ախուրյան
(0312) 7-04-10

71.

Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոն

գյուղ Ախուրյան
(0312) 7-24-50

72.

Արթիկի բժշկական կենտրոն

ք. Արթիկ, Բաղրամյան 2
(0244) 5-21-31, (0244) 5-52-41

73.

Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն

ք. Արթիկ Բաղրամյան 11
(0244) 5-50-54

74.

«Գենրիխ Կյուրեղյան» նյարդաբանական կենտրոն

ք. Գյումրի, Մովսես Խորենացու 66
(0312) 3-33-92

75.

Գյումրու բժշկական կենտրոն

ք. Գյումրի, Գ. Նժդեհի 3/3
(0312) 3-44-24, (0312) 3-03-11

76.

Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց

ք. Գյումրի, Շիրակացու 21
(0312) 3-03-31, (0312) 3-81-06

77.

Գյումրիի ծննդատուն

ք. Գյումրի, Կոշտոյան 3
(0312) 3-41-59

78.

Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց

ք. Գյումրի, Նժդեհի 5
(0312) 3-62-52

79.

Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսեր

ք. Գյումրի, Վ. Սարգսյան 25ա
(0312) 3-49-50

80.

«Ճերմակ» հիվանդանոց

ք. Գյումրի, Շիրակացու 162
(0312) 5-23-45

81.

Մարալիկի առողջության կենտրոն

ք. Մարալիկ, Հ. Շահինյան 1
(0242) 2-29-49, (0242) 2-18-83

Սյունիքի մարզ

82.

Գորիսի բժշկական կենտրոն

ք. Գորիս, Տաթևացու 31
(0284) 2-21-52

83.

Կապանի բժշկական կենտրոն

ք. Կապան, Մելիք Ստեփանյան13
(0285) 5-21-83, (0285) 5-29-92

84.

Մեղրու բժշկական կենտրոն

ք. Մեղրի, Օհանջանյան 92
(0286) 4 -31-70

85.

Սիսիանի բժշկական կենտրոն

ք. Սիսիան, Չարենցի 14
(0283) 0-35-01

86.

Քաջարանի բժշկական կենտրոն

ք. Քաջարան
(0285) 3-31-82, 0285 3-29-54

Վայոց ձորի մարզ

87.

Եղեգնաձորի բժշկական կենտրոն

ք. Եղեգնաձոր, Վայքի 1
(0281) 2-06-20

88.

Ջերմուկի առողջության կենտրոն

ք. Ջերմուկ, Ձախափնյակ
(0287) 2-10-30

89.

Վայքի բժշկական միավորում

ք. Վայք, Շահումյան 91
(0282) 2-13-82

Տավուշի մարզ

90.

Բերդի բժշկական կենտրոն

ք. Բերդ, Ալեք Մանուկյան 25
(0267) 2-32-54

91.

Դիլիջանի բժշկական կենտրոն

ք. Դիլիջան, Սայաթ-Նովայի 7
(0268) 2-76-78

92.

Իջևանի բժշկական կենտրոն

ք. Իջևան, Նալբանդյան 1
(0263) 3-34-30

93.

Նոյեմբերյանի բժշկական կենտրոն

ք. Նոյեմբերյան, 26 Կոմիսար. 1
(0266) 2-33-25

ԲԱԺԻՆ IV. ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

1. Հարց (Հ) - Հիվանդանոցային բուժման ընթացքում կատարվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները սոցիալական փաթեթի շահառուի (այսուհետ՝ Շահառու) համար անվճար են, թե՝ ոչ:

Պատասխան (Պ) - Հիվանդանոցային բուժման ընթացքում անհրաժեշտ բոլոր հետազոտությունները փոխհատուցվում են սոցիալական փաթեթի (այսուհետ՝ Փաթեթ) շրջանակներում:

2. (Հ) - Եթե Շահառուն ունի ամբուլատոր բժշկական օգնության կարիք, ներառյալ ախտորոշիչ հետազոտությունները և նեղ մասնագետների խորհրդատվությունը, կփոխհատուցվե՞ն արդյոք այդ ծախսերը Փաթեթի շրջանակներում:

(Պ) - Ամբուլատոր բժշկական օգնությունը և սպասարկումը Փաթեթի շրջանակներում չի փոխհատուցվում: Այդ ծառայությունները Շահառուն կարող է անվճար ստանալ իրեն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում, բժշկական ամբուլատորիայում կամ ընտանեկան բժշկի գրասենյակում՝ ընդհանուր հիմունքներով: Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների անհրաժեշտության դեպքում (տես աղյուսակ 1-ը) դրանք անվճար կարող են տրամադրվել միայն բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց (տես աղյուսակ 2-ը), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով սահմանված կարգով:

3. (Հ) - Փաթեթի շրջանակներում ստոմատոլոգիական ծառայությունները փոխհատուցվո՞ւմ են, թե ոչ:

(Պ) - Ոչ, սոցիալական փաթեթի շրջանակներում ստոմատոլոգիական ծառայությունները չեն փոխհատուցվում:

4. (Հ) - Փաթեթի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր է հարկավոր ներկայացնել բժշկական կազմակերպություն:

(Պ) - Փաթեթի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար Շահառուն պետք է բժշկական կազմակերպություն ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթը, հավաստագիրը կամ տեղեկանքը աշխատանքի վայրից և ուղեգիր իրեն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունից:

5. (Հ) - Կարո՞ղ է արդյոք Շահառուն օգտագործել սոցիալական փաթեթի մնացած 80,000 դրամ գումարը՝ ուղղելով այն անձամբ իր համար լրացուցիչ առողջապահական ծառայություններ ձեռք բերելուն, կամ իր ընտանիքի անդամի (անդամների) առողջապահական ապահովագրությանը:

(Պ) - Շահառուների ընտանիքի անդամները ներկայումս սոցիալական փաթեթի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման իրավունքից չեն կարող օգտվել, իսկ Շահառուն կարող է օգտվել միայն բազային փաթեթից: Այս հարցի վերաբերյալ հետագայում հնարավոր փոփոխությունների դեպքում համապատասխան տեղեկատվությունը կարող է ճշտվել այն պետական մարմնից կամ կազմակերպությունից, որտեղ աշխատում է Շահառուն, կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

6. (Հ) - Եթե Շահառուն հիվանդանոցային բժշկական կազմակերպություն է տեղափոխվել շտապօգնության մեքենայով կամ դիմել է անմիջապես հիվանդանոցային բժշկական կազմակերպության ընդունարան, կարո՞ղ է հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստանալ առանց համապատասխան ուղեգրի:

(Պ) - Եթե Շահառուն տեղափոխվել է շտապօգնության մեքենայով կամ անհետաձգելի վիճակով դիմել է բժշկական կազմակերպության ընդունարան, ապա ուղեգիր ներկայացնելու կարիք չկա: Անհետաձգելի վիճակներում հիվանդանոցային բժշկական օգնության համար հիմք է հանդիսանում շտապօգնության կամ ընդունարանի հերթապահ բժշկի կողմից տրված ուղեգիրը: Այնուհանդերձ, անձը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև հավաստագիրը կամ աշխատանքի վայրից տրված տեղեկանքը մինչև բուժման ավարտը պետք է ներկայացնել հիվանդանոցային բժշկական կազմակերպություն:

7. (Հ) - Կարո՞ղ է արդյոք Շահառուն սոցիալական փաթեթի շրջանակներում օգտվել ֆիզիոթերապևտիկ միջոցառումներից և բուժումից, կամ ենթարկվել պլաստիկ վիրահատության:

(Պ) - Ոչ, չի կարող, քանի որ նշված ծառայությունները ընդգրկված են Փաթեթի շրջանակներում չփոխհատուցվող ծառայությունների ցանկում:

8. (Հ) - Եթե սրտամկանի ինֆարկտ կամ ինսուլտ ախտորոշումներով հիվանդին անհրաժեշտ է վիրահատել, կփոխհատուցվի՞ արդյոք վիրահատության արժեքը Փաթեթի շրջանակներում:

(Պ) - Այո, սրտի վիրահատությունները, ինչպես նաև գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար վիրահատությունները փոխհատուցվում են Փաթեթի շրջանակներում:

9. (Հ) - Շահառուն Փաթեթի շրջանակներում կարո՞ղ է հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում բժշկական օգնություն և սպասարկում ստանալ ողնաշարի հիվանդությունների կապակցությամբ:

(Պ) - Ոչ, քանի որ ողնաշարի միջողային սկավառակների ախտահարումները, ողնաշարի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխությունները և օստեոխոնդրոզը ընդգրկված են Փաթեթի շրջանակներում չփոխհատուցվող հիվանդությունների ցանկում:

10. (Հ) - Փոխհատուցվո՞ւմ է արդյոք չարորակ նորագոյացությունների հետ կապված բժշկական օգնությունը և սպասարկումը, թե՞ ոչ:

(Պ) - Չարորակ նորագոյացությունների վիրահատությունը և ճառագայթային բուժումը փոխհատուցվում են Փաթեթի շրջանակներում, իսկ քիմիոթերապիան փոխհատուցվում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջով նախատեսված «Առողջապահություն» բաժնի համապատասխան ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով:

11. (Հ) - Եթե Շահառուն սուր վիճակում ընդունվել է հիվանդանոց (օրինակ՝ ինսուլտ, սրտամկանի ինֆարկտ և այլն), նրան ցուցաբերված բժշկական օգնությունը և սպասարկումը փոխհատուցվո՞ւմ է արդյոք Փաթեթի շրջանակներում:

(Պ) - Այո, Շահառուին անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող և/կամ սուր վիճակներում ցուցաբերված հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը (անկախ ախտորոշումից) ներառված է սոցիալական փաթեթի ծառայությունների մեջ:

12. (Հ) - Փաթեթի շրջանակներում փոխհատուցվո՞ւմ են արդյոք քրոնիկ հիվանդությունների բուժման հետ կապված ծախսերը:

(Պ) - Քրոնիկ հիվանդությունների բուժումը, օրինակ՝ ռևմատոիդ արթրիտ, թոքերի էմֆիզեմա, հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ, խրոնիկ գաստրիտ, խոցային հիվանդություն, խրոնիկ խոլեցիստիտ, խրոնիկ կոլիտներ, տրոմբոֆլեբիտի ոչ վիրահատական բուժում և այլն, որը պահանջում է մշտական պահպանողական բուժում, Փաթեթի շրջանակներում չի փոխհատուցվում (բացառությամբ դրանց անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող սրացումների և բարդությունների):

13. (Հ) - Ի՞նչ կարգով է իրականացվում Շահառուին ցուցաբերված բժշկական օգնության դիմաց վճարումը, մասնավորապես՝ կարո՞ղ է արդյոք Շահառուն վճարովի հիմունքներով բուժում ստանալուց հետո իր կողմից կատարված վճարումների հսկիչ դրամարկղային կտրոնները ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն՝ ծախսերի փոխհատուցման համար:

(Պ) - Սոցիալական փաթեթի Շահառուին ցուցաբերված բժշկական օգնության դիմաց փոխհատուցումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և սույն ուղեցույցի բաժին III-ում նշված բժշկական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա՝ բժշկական կազմակերպությանը համապատասխան գումարներ փոխանցելու միջոցով: Շահառուների կողմից կատարված ծախսերը (եթե դրանք վերաբերում են Փաթեթի շրջանակներում մատուցված ծառայություններին) կարող են փոխհատուցվել միայն բժշկական կազմակերպության կողմից՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Շահառուի կողմից կատարված բուժօգնության ծախսերի ուղղակի փոխհատուցում չի իրականացնում:

14. (Հ) - Շահառուին ցուցաբերված բժշկական օգնության դիմաց փոխհատուցման տարեկան առավելագույն գումար սահմանված է, թե՞ ոչ:

(Պ) - Ոչ, նման սահմանափակում չկա: Շահառուին Փաթեթի շրջանակներում ցուցաբերված բժշկական օգնությունը և սպասարկումը ենթակա է ամբողջական փոխհատուցման՝ առանց գումարային սահմանափակման:

15. (Հ) - Շահառուները բժշկական օգնությունը և սպասարկումը ստանալու համար ո՞ր բժշկական կազմակերպություններ կարող են դիմել, և արդյո՞ք այդ բժշկական կազմակերպությունների ցանկը կարող է ժամանակի ընթացքում փոփոխվել:

(Պ) - Փաթեթի շրջանակներում բժշկական օգնությունը և սպասարկումը ստանալու համար Շահառուները կարող են դիմել սույն ուղեցույցի բաժին III-ում նշված բժշկական կազմակերպություններ՝ հնարավորության դեպքում նախապես ճշտելով տվյալ բժշկական կազմակերպությունում իրենց անհրաժեշտ ծառայության առկայությունը: Նշված ցանկը ենթակա է փոփոխման, որի մասին պարբերաբար թարմացվող տեղեկատվությունը կարող է ճշտվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

16. (Հ) - Ինչպե՞ս կարող է Շահառուն ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և լրացուցիչ պարզաբանումներ Փաթեթի շրջանակներում փոխհատուցվող կամ չփոխհատուցվող ծառայությունների, դրանցում հնարավոր փոփոխությունների և այլ հարցերի վերաբերյալ:

(Պ) - Հարցերի և պարզաբանումների համար Շահառուները կարող են դիմել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն՝ ք. Երևան, Գ. Հովսեփյան 10, հեռախոսներ՝ (060) 65-03-03, (010) 65-47-11, էլ. փոստ՝ socpatet@sհa.am, կայքէջ՝ www.sha.am, իսկ բողոքների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «թեժ գծին», հեռախոս` (010) 56-88-72, էլ. փոստ՝ hotline@moh.am:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.04.2015, N 17-Ն 25.06.2015, N 55-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան