Basic information
Number
թիվ 51-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.07.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2008.04.01/10(284) Հոդ.95
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
26.02.2008
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
27.02.2008
Effective date
01.07.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 մարտի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008074

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

26 փետրվարի 2008 թ.
ք. Երևան

 

թիվ 51-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի ««Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 15) կատարել հետևյալ փոփոխությունները՝

1.1 Կանոնակարգ 15-ի 4-րդ կետի 1-ին պարբերության 2-րդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման համար պատասխանատու բաժնի կողմից վարկային կազմակերպություններին ուղարկված պաշտպանված ֆայլերով, որոնց փոփոխումն արգելվում է:»:

1.2 Կանոնակարգ 15-ի 16-րդ կետի 6-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

««Շահաբաժիններ» հոդվածների «Ակտիվ» մասում լրացվում են տարեսկզբից աճողական տվյալներ հայտարարված (ստացվելիք) շահաբաժինների, իսկ «Պասիվ» մասում՝ հայտարարված (վճարվելիք) շահաբաժինների վերաբերյալ:»:

1.3 Կանոնակարգ 15-ի 16-րդ կետի 21-րդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

««Այլ գործառնություններ» հոդվածի մեջ ներառվում են նաև անդամավճարները, ֆինանսական ածանցյալները և նմանատիպ վճարները ոչ ռեզիդենտ կազմակերպություններին:»:

1.4 Կանոնակարգ 15-ի 4-րդ գլխի 21-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«21. Հաշվետվությունները Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման համար պատասխանատու բաժին են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետներում: Եթե հաշվետվության ներկայացման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա հաշվետվությունը ներկայացվում է այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

Եթե ներկայացվող տվյալները հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն չեն կրել, կամ եթե հաշվետվությանն առնչվող գործարքներ չեն իրականացվել, ապա վարկային կազմակերպությունը ներկայացնում է գրություն՝ նշելով չներկայացվող ձևերը»:

1.5 Կանոնակարգ 15-ի 5-րդ գլխի 31-րդ կետում «դրամավարկային քաղաքականության վարչություն» բառերը փոխարինել «վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման համար պատասխանատու բաժին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2008 թ. փետրվարի 27
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation