Basic information
Number
Ն-167-3
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (22.01.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.01.12/2(374) Հոդ.39
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
14.12.2004
Signing organisation
ՀՀ ԱԺ նախագահ
Signing date
14.12.2004
Effective date
22.01.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 1997 թվականի ապրիլի 11-ին Լիսաբոն քաղաքում ստորագրված «Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների ճանաչման մասին» կոնվենցիան (կից հայտարարությամբ և վերապահումով)։


Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ա. Բաղդասարյան


14 դեկտեմբերի 2004 թվականի,
քաղ. Երևան
Ն-167-3


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ ԼԻՍԱԲՈՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Համաձայն Կոնվենցիայի II. 2 Հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետություններում ստացված որակավորումների ճանաչման հարցերով իրավասու մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը։

Համաձայն Կոնվենցիայի XI. 7 Հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում չկիրառել Կոնվենցիայի IV. 8 Հոդվածը։