«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 ապրիլի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11614208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
28 ապրիլի 2014 թ. ք. Երևան |
N 166-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի փետրվարի 18-ի «2014 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 47-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
հրամանի հավելվածի «2-րդ» կետի 4-րդ սյունակի «I եռամսյակ» բառերը փոխարինել «II եռամսյակ» բառերով, իսկ «3-րդ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« |
|
»: |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Հայոց ցեղասպանության 100-ամյակը թեմային նվիրված «ԲՈՍՏՈՆ, ԱՄՆ. 2012. BOSTON, USA», «ՈՒՐՈՒԳՎԱՅ, ՄՈՆՏԵՎԻԴԵՈ. URUGUAY, MONTEVIDEO. 1975», «1929-1985 ՋՈՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. JOHN KIRAKOSIAN», «ՓԱՐԻԶ, ՖՐԱՆՍԻԱ. 2003. PARIS, FRANCE» 4 նամականիշի և «ՀԱՅ ՈՐԲԵՐԻ ԴԱՆԻԱՑԻ ՄԱՅՐԵՐԸ. DANISH MOTHERS OF THE ARMENIAN ORPHANS. Karen JEPPE. 1876-1935. Կարեն ԵՓՓԵ. Maria JACOBSEN. 1882-1960. Մարիա ՅԱԿՈԲՍԵՆ» 2 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 1- 5 հավելվածների.
2) Կապ. Հայաստանում հեռագրային կապի ստեղծման 150-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԿԱՊԻ ՍՏԵՂԾՄԱՆ 150-ԱՄՅԱԿԸ. 150th anniversary of telegraph communication in Armenia» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 6 հավելվածի:
3. Գործողության մեջ դնել`
1) Հայոց ցեղասպանության 100-ամյակը թեմային նվիրված «ԲՈՍՏՈՆ, ԱՄՆ. 2012. BOSTON, USA», «ՈՒՐՈՒԳՎԱՅ, ՄՈՆՏԵՎԻԴԵՈ. URUGUAY, MONTEVIDEO. 1975», «1929-1985 ՋՈՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. JOHN KIRAKOSIAN», «ՓԱՐԻԶ, ՖՐԱՆՍԻԱ. 2003. PARIS, FRANCE» 4 նամականիշը և «ՀԱՅ ՈՐԲԵՐԻ ԴԱՆԻԱՑԻ ՄԱՅՐԵՐԸ. DANISH MOTHERS OF THE ARMENIAN ORPHANS. Karen JEPPE. 1876-1935. Կարեն ԵՓՓԵ. Maria JACOBSEN. 1882-1960. Մարիա ՅԱԿՈԲՍԵՆ» 2 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով նամականիշերի անվանագինը` 280, 280, 330, 380 դրամ և 2 նամականիշով գեղաթերթիկինը՝ 200, 200 դրամ, նամականիշերի տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ և 2 նամականիշով գեղաթերթիկինը՝ 30 000 հատ.
2) Կապ. Հայաստանում հեռագրային կապի ստեղծման 150-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԿԱՊԻ ՍՏԵՂԾՄԱՆ 150-ԱՄՅԱԿԸ. 150th anniversary of telegraph communication in Armenia» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը՝ 240 դրամ, տպաքանակը՝ 500 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
Հաստատված Է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի ապրիլի 28-ի թիվ 166-Ն հրամանի |
Հաստատված Է Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի ապրիլի 28-ի թիվ 166-Ն հրամանի |
Հաստատված Է Հավելված 3 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի ապրիլի 28-ի թիվ 166-Ն հրամանի |
(հավելվածը խմբ. 06.08.14 N 320-Ն)
Հաստատված Է Հավելված 4 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի ապրիլի 28-ի թիվ 166-Ն հրամանի |
Հաստատված Է Հավելված 5 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի ապրիլի 28-ի թիվ 166-Ն հրամանի |
Հաստատված Է Հավելված 6 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի ապրիլի 28-ի թիվ 166-Ն հրամանի |