ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
20 օգոստոսի 2014 թ. ք. Երևան |
N 331-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԷԼԵՆ ՏՐԱՆՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԾ N 00227 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով «ԷԼԵՆ ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2014 թվականի օգոստոսի 8-ի գրությունն ու տարեկան պետական տուրքի և տույժի վճարման անդորրագրերի պատճենները.
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի մայիսի 22-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 203-Ա հրամանի 1-ին կետում նշված «ԷԼԵՆ ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2008 թվականի մայիսի 8-ին տրամադրված ՏԾ N 00227 լիցենզիայի գործողության կասեցումը վերացնել՝ 2014 թվականի օգոստոսի 16-ից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |