ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
2 ապրիլի 2014 թ. ք. Երևան |
N 127-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 2-րդ, 7-րդ և 10-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2014 թվականի մարտի 28-ի N 6/9 եզրակացությունը.
1. Կասեցնել ներքոհիշյալ կազմակերպություններին տրամադրված լիցենզիաների գործողությունը՝ մինչև խախտման պատճառի վերացումը.
1) «ԳՈՐԾԱԿԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մարտի 21-ի ՏԾ N 00103 լիցենզիան 2014 թվականի մարտի 21-ից:
2) «ԴԻՊԻԷՄ-ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի մարտի 24-ի ՏԾ N 00602 լիցենզիան 2014 թվականի մարտի 24-ից:
3) «Ա-ՏԵԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2013 թվականի մարտի 26-ի ՏԾ N 04997 լիցենզիան 2014 թվականի մարտի 26-ից:
4) Անհատ ձեռնարկատեր ՎՐԵԺ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 2013 թվականի մարտի 26-ի ՏԾ N 04998 լիցենզիան 2014 թվականի մարտի 26-ից:
5) «ԽՈՐՇԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2013 թվականի մարտի 13-ի ՏԾ N 04978 լիցենզիան 2014 թվականի մարտի 13-ից:
2. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |