Basic information
Number
N 95-Ն
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (27.05.2004-14.10.2004)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.02.26/12(311) Հոդ.217
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
05.02.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.02.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
18.02.2004
Effective date
27.02.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2004 թվականի N 95-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ «2004» ԹՎԱԳՐՄԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԸ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) 2004 թվականի փետրվարի 15-ից կիրառության մեջ են դրվում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ոգելից խմիչքի դրոշմավորման համար «2004» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշեր.

բ) 2004 թվականի փետրվարի 15-ի դրությամբ «2003» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերի առկայության դեպքում ոգելից խմիչք ներմուծողներին կարող են տրամադրվել «2003» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշեր:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին «Օպտագլիո Լիմիթեդ» կազմակերպությունից ստացված` տեխնիկական չափանիշներից շեղում ունեցող 3,5 մլն «2004» թվագրմամբ ոգելից խմիչքի ակցիզային դրոշմանիշերից 1,3 միլիոնը տրամադրել ներմուծողներին, իսկ 2,2 մլն ակցիզային դրոշմանիշը սահմանված կարգով ոչնչացնել:

(2-րդ կետը փոփ. 29.04.04 N 615-Ն) 

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով «Օպտագլիո Լիմիթեդ» կազմակերպության հետ` լրացուցիչ 2,6 մլն «2004» թվագրմամբ ոգելից խմիչքի ակցիզային դրոշմանիշի տպագրության համար կնքել նոր համաձայնագիր` առանց վճարման պարտավորությունների` դրոշմանիշերի մատակարարման ժամկետը սահմանելով 12 շաբաթ` սկսած համաձայնագրի կնքման պահից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. փետրվարի 17
Երևան