Գլխավոր տեղեկություն
Համար
N 314-Ա/Ք
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.04.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.05.05/10(489).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.04.2014
Ստորագրող մարմին
Նախարարի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
15.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 ապրիլի 2014 թ.

N 314-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 55-Ա/Ք ՀՐԱՄԱՆՈՎ «Լ. ՕՐԲԵԼՈՒ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍՊԸ-ԻՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՏՐՎԱԾ N 0050 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով, 12-րդ հոդվածի 1-ին մասով, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 13.1 հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված 17-ի 3-րդ, 10-րդ կետի 2-րդ, 3-րդ, 7-րդ ենթակետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 61/1 եզրակացությունը`

 

Հրամայում եմ`

 

1. Դադարեցնել` «Լ. ՕՐԲԵԼՈՒ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍՊԸ-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի հունվարի 23-ի N 55-Ա/Ք հրամանի հիմքով տրված բակալավրի կրթական ծրագրով N 0050 լիցենզիայի գործողությունը` լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով, լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների հետևյալ խախտումների հիմքերով.

1) հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի պահանջի մասով,

2) ուսումնական տարածքի /մարզադահլիճի մասով/ պահանջի մասով,

3) ուսումնամեթոդական ապահովվածության պահանջի մասով,

4) ամենամյա հաշվետվություն ներկայացնելու պահանջի մասով,

5) առկա ուսուցմամբ` «Դիզայն/գեղար/» և «Օտար լեզու և գրականություն» մասնագիտությունների գծով լիցենզիայի գործողության մասնակի կասեցման ընթացքում գործունեություն իրականացնելու հիմքով,

6) հեռակա ուսուցմամբ` «Հաշվապահական հաշվառում» ու «Օտար լեզու և գրականություն» մասնագիտությունների գծով առանց գործունեության թույլտվության ստանալու իրավունքի գործելու հիմքով:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել դատական կարգով հրամանի ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում:

3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:

 

  Ա. Աշոտյան
/պաշտոնակատար/

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան