Գլխավոր տեղեկություն
Համար
N 22-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.02.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.02.16/5(517) Հոդ.23
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
23.01.2015
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
23.01.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 փետրվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11815034

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

23 հունվարի 2015 թ.

N 22-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1035-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և առաջատար և կրտսեր պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի հուլիսի 23-ի N 715-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումները.

1) Հրամանով հաստատված N 1 հավելվածը՝

ա) 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.

«10.1. Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար հասարակական միավորումը համապատասխան Հանձնաժողովի անունով ներկայացնում է դիմում, որտեղ նշվում են կազմակերպության ներկայացուցչի տվյալները, ով հանդես է գալու որպես դիտորդ, ընդ որում՝ յուրաքանչյուր մրցույթին կարող է մասնակցել միայն մեկ դիտորդ:».

բ) 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին և 15.2-րդ կետերով.

«15.1. Հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական սպասարկումն իրականացնում է ՖՆ աշխատակազմը:

15.2. Մրցույթի ընթացքում Հանձնաժողովին չի թույլատրվում օգտվել որևէ տեսանկարահանող և (կամ) ձայնագրող սարքերից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի N 17-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 60.1-ին կետով նախատեսված դեպքի:».

գ) 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին կետով.

«16.1. Դիտորդի կողմից մրցույթ անցկացնելու կարգը և (կամ) սահմանված պահանջները խախտելու դեպքում, Հանձնաժողովը կազմում է արձանագրություն և իր որոշմամբ կարող է դադարեցնել դիտորդի մասնակցությունը Հանձնաժողովի աշխատանքներին, ընդհուպ դուրս հրավիրել սենյակից: Մինչ համապատասխան որոշում կայացնելը՝ Հանձնաժողովը կասեցնում է մրցույթը:».

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ VI.I գլխով.

 

«VI.I. ԴԻՏՈՐԴԸ

 

19.1. Դիտորդը Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ և սույն աշխատակարգի 10.1-ին կետով նախատեսված դիմումը: Հանձնաժողովը ստուգում է վերջինիս ինքնությունը և թույլատրում զբաղեցնել դիտորդի համար հատկացված տեղը: Դիտորդը կարող է մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին մինչև թեստավորման փուլը սկսելը (մինչև թեստեր կազմելը) ներկայանալու դեպքում:

19.2. Դիտորդը կարող է մրցույթի ընթացքում կատարել գրառումներ, մրցույթի ավարտից հետո ՖՆ աշխատակազմից ստանալ Հանձնաժողովի կողմից կազմված և (կամ) ընդունված փաստաթղթերի պատճենները, մինչև մրցույթի ավարտը, իր հայեցողությամբ ավարտել դիտորդական գործունեությունը՝ տեղեկացնելով Հանձնաժողովին, մրցույթին դիմած քաղաքացիների և մրցույթի մասնակիցների վերաբերյալ մրցութային փաթեթում ներառված տվյալների կապակցությամբ տեղեկատվություն ստանալ ՖՆ-ից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իր դիտարկումներն ու առաջարկությունները գրավոր ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

19.3. Մրցույթի ընթացքում դիտորդը պարտավոր է պահպանել լռություն: Մրցույթի ընթացքում դիտորդին չի թույլատրվում մրցույթի անցկացման հետ կապված պահանջներ ներկայացնել Հանձնաժողովի անդամներին կամ պարզաբանումներ պահանջել, միջամտել Հանձնաժողովի և մրցույթի մասնակիցների աշխատանքներին, տեղաշարժվել դահլիճում, օգտվել որևէ կապի միջոցից կամ այլ տեխնիկական, այդ թվում՝ տեսանկարահանող և (կամ) ձայնագրող սարքերից, ինչպես նաև մրցույթի ընթացքում դուրս գալ սենյակից:».

2) Հրամանով հաստատված N 2 հավելվածը՝

ա) 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.

«10.1. Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար հասարակական միավորումը համապատասխան Հանձնաժողովի անունով ներկայացնում է դիմում, որտեղ նշվում են կազմակերպության ներկայացուցչի տվյալները, ով հանդես է գալու որպես դիտորդ, ընդ որում՝ յուրաքանչյուր ատեստավորմանը կարող է մասնակցել միայն մեկ դիտորդ:».

բ) 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին և 15.2-րդ կետերով.

«15.1. Հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական սպասարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմը:

15.2. Ատեստավորման ընթացքում Հանձնաժողովին չի թույլատրվում օգտվել որևէ տեսանկարահանող և (կամ) ձայնագրող սարքերից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի N 18-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 66.1-ին կետով նախատեսված դեպքի:».

գ) 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին կետ.

«16.1. Դիտորդի կողմից ատեստավորում անցկացնելու կարգը և (կամ) սահմանված պահանջները խախտելու դեպքում, Հանձնաժողովը կազմում է արձանագրություն և իր որոշմամբ կարող է դադարեցնել դիտորդի մասնակցությունը Հանձնաժողովի աշխատանքներին, ընդհուպ՝ դուրս հրավիրել սենյակից: Մինչ համապատասխան որոշում կայացնելը՝ Հանձնաժողովը կասեցնում է ատեստավորումը:».

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ VI.I գլխով.

 

«VI.I. ԴԻՏՈՐԴԸ

 

19.1. Դիտորդը Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ և սույն աշխատակարգի 10.1-ին կետով նախատեսված դիմումը: Հանձնաժողովը ստուգում է վերջինիս ինքնությունը և թույլատրում զբաղեցնել դիտորդի համար հատկացված տեղը: Դիտորդը կարող է մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին մինչև թեստավորման փուլը (մինչև թեստեր կազմելը) սկսելը ներկայանալու դեպքում, իսկ փաստաթղթային ատեստավորման ժամանակ՝ մինչև հարցատոմս կազմելը ներկայանալու դեպքում:

19.2. Դիտորդը կարող է ատեստավորման ընթացքում կատարել գրառումներ, ատեստավորման ավարտից հետո ՖՆ աշխատակազմից ստանալ Հանձնաժողովի կողմից կազմված և (կամ) ընդունված փաստաթղթերի պատճենները, մինչև ատեստավորման ավարտը, իր հայեցողությամբ ավարտել դիտորդական գործունեությունը՝ տեղեկացնելով Հանձնաժողովին, քաղաքացիական ծառայողների վերաբերյալ ատեստավորման փաթեթում ներառված տվյալների կապակցությամբ տեղեկատվություն ստանալ ՖՆ-ից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իր դիտարկումներն ու առաջարկությունները գրավոր ներկայացնել ՖՆ:

19.3. Ատեստավորման ընթացքում դիտորդը պարտավոր է պահպանել լռություն: Ատեստավորման ընթացքում դիտորդին չի թույլատրվում ատեստավորման անցկացման հետ կապված պահանջներ ներկայացնել Հանձնաժողովի անդամներին կամ պարզաբանումներ պահանջել, միջամտել Հանձնաժողովի և ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների աշխատանքներին, տեղաշարժվել դահլիճում, օգտվել որևէ կապի միջոցից կամ այլ տեխնիկական, այդ թվում՝ տեսանկարահանող և (կամ) ձայնագրող սարքերից, ինչպես նաև ատեստավորման ընթացքում դուրս գալ սենյակից:»:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ժամանակավոր պաշտոնակատար՝

Ա. Աֆրիկյան