Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-161-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.01.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.12/2(374) Հոդ.33
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 2002 թվականի հոկտեմբերի 7-ին Քիշնև քաղաքում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիան (կից հայտարարությամբ)։


Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ա. Բաղդասարյան


13 դեկտեմբերի 2004 թվականի,
քաղ. Երևան
Ն-161-3



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՔԻՇՆԵՎ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ՝

1) իր վրա պարտավորություն է վերցնում իրավական օգնություն ցույց տալ այն ծավալով, որը նախատեսված է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով, բացառությամբ կատարողական մակագրությունները ճանաչելը և կատարելը.

2) Կոնվենցիայի 25-րդ հոդվածով նախատեսված խնդրանքների վերաբերյալ դիմումներին ընթացք կտրվի այն դեպքերում և այնքանով, երբ և որքանով Հայաստանի Հանրապետության օրենքը կօժտի դատախազին համապատասխան լիազորություններով.

3) Կոնվենցիայի 54-րդ հոդվածի 1-ին մասի՝

«ա» կետով նախատեսված՝ Պայմանավորվող Կողմերի տարածքներում կայացված որոշումները կճանաչի և կկատարի, բացառությամբ դրամական պարտավորությունների վերաբերյալ նոտարական ակտերի,

«բ» կետի բռնագրավման վերաբերյալ քրեական գործերով Պայմանավորվող Կողմերի դատարանների դատավճիռները (որոշումները) կկատարի, եթե բռնագրավումը կիրառվել է այնպիսի հանցագործության համար, որի կատարման դեպքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը նույնպես բռնագրավում կիրառելու հնարավորություն է նախատեսում։