«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 ապրիլի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 10014166
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 փետրվարի 2014 թ. ք. Երևան |
N 03-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետով հաստատված հավելված 3-ի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.
Հրամայում եմ`
1. Սահմանել «Պետական բյուջեի «Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող հետազոտությունների համար համավճարի չափը»` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանին:
Դ. Դումանյան |
Հավելված 1 ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի փետրվարի 17-ի N 03-Ն հրամանի |
Չ Ա Փ
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՎՃԱՐԻ
Ծառայությունների խումբ |
Համավճարի գինը |
ք. Երևան | |
Ա խումբ |
500 |
Կլինիկական հետազոտություններ |
|
Բիոքիմիական հետազոտություններ մինչև 3 բաղադրիչի որոշմամբ |
|
Ֆունկցիոնալ հետազոտություններ |
|
Բակտերիոսկոպիա |
|
Սերոլոգիա (շճաբանական) |
|
Բ խումբ |
600 |
Բիոքիմիական հետազոտություններ 3 և ավելի բաղադրիչի որոշմամբ |
|
Բակտերոլոգիական հետազոտություն |
|
1 օրգանի սոնոգրաֆիա (վահանաձև գեղձ, կրծքագեղձ, ավշային հանգույցներ և այլ) |
|
Գ խումբ |
1000 |
Ռենտգեն հետազոտություն |
|
Որովայնի խոռոչի օրգանների սոնոգրաֆիա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.05.2014, N 18-Ն | 12.06.2014, N 03-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|