Գլխավոր տեղեկություն
Համար
N 764-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.02.2015-11.02.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.12.03/31(510).1 Հոդ.322.15
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
31.10.2014
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 նոյեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11814523

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

31 հոկտեմբերի 2014 թ.
ք. Երևան

N 764-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-128-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և 10-րդ հոդվածը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

 ՀՀ ֆինանսների նախարար`  Գ. Խաչատրյան

 

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2014 թվականի հոկտեմբերի 31-ի

N 764-Ն հրամանի

ՀայտարարՈՒԹՅՈՒՆ

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Փաստաթղթի հերթական համարը

___________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

2. Առևտրային կազմակերպության անվանումը

 

3. Անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) անունը, ազգանունը

 

4. Հարկ վճարողի գտնվելու վայրը

 

5. Հեռախոսի համարը

 

Սույն հայտարարությունը ներկայացնում եմ ____ _____ 20_____-ից շրջանառության հարկ վճարող համարվելու համար:

Սույնով հայտարարում եմ որ`
ա) նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացումից հասույթը՝ առանց ԱԱՀ-ի, չի գերազանցել 58,35 մլն դրամը.
բ) չեմ հանդիսանում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող և (կամ) ներմուծող.
գ) չեմ հանդիսանում բանկ, վարկային կազմակերպություն, ապահովագրական ընկերություն, ներդրումային ընկերություն, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակից, գրավատուն, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող, ներդրումային ֆոնդ, ֆոնդերի կառավարիչ, վճարահաշվարկային կազմակերպություն, խաղատուն, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող, աուդիտորական ընկերություն, հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպություն.
դ) չեն հանդիսանում  համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների մատակարարման կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ.
ե) սույն հայտարարությունը ներկայացնող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) չի պատկանում ՀՀ այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող ֆիզիկական անձին.
զ) սույն հայտարարությունը ներկայացնող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) չի պատկանում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է ՀՀ այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը).
է) սույն հայտարարությունը ներկայացնող առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին չի պատկանում ՀՀ այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը):
Տեղյակ եմ սույն հայտարարության մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությանը:

 Կազմակերպության տնօրեն  ______________________________________________
   (անհատ ձեռնարկատեր, նոտար) (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

 Հայտարարության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը` _______________________________20 թ.
 

(լրացվում է հարկային տեսչության կողմից)

(հավելվածը լրաց. 15.01.15 N 6-Ն)