Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.09.10/48(1061) Հոդ.233
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվ
17.03.2014
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 օգոստոս 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11214316

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

17 մարտի 2014 թ.

ք. Երևան

թիվ 2-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 9-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի թիվ 419-Ն որոշմամբ սահմանված թիվ 2 հավելվածի 17-րդ կետը և թիվ 3 հավելվածի 20-րդ կետը, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք տրամադրելու վերաբերյալ դիմումի, հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու վերաբերյալ դիմումի, հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու տեղեկանքի ձևերը սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հրամանի վերնագրից և 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացուն» բառերը.

2) հրամանով սահմանված թիվ 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն թիվ 1 հավելվածի.

3) հրամանով սահմանված թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Գեներալ-լեյտենանտ

Վ. Գասպարյան

Հավելված 1

ՀՀ ոստիկանության պետի

2014 թվականի մարտի 17-ի

թիվ 2-Ն հրամանի

«Հավելված 1

ՀՀ ոստիկանության պետի

2012 թվականի հունիսի 15-ի

թիվ 9-Ն հրամանի

Դ Ի Մ ՈՒ Մ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇ ՉՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 _____________________________

  լիազոր մարմնի անվանումը

_____________________________

1. _______________________ 2. ____________________ 3. _____________________

  դիմողի ազգանունը անունը հայրանունը

4. Ծննդյան «______» «_______________» __________թ. 5. Սեռը _____________

  օրը ամիսը տարեթիվը

 6. Բնակության վայրը ______________________________________________________________

երկիր, մարզ, քաղաք, գյուղ, փողոց, տուն, բնակարան

7. Դիմելու նպատակը ______________________________________________________________

 տրամադրել հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին

_________________________________________________________________________________

 տեղեկանք (անհրաժեշտության դեպքում նշել նաև նախկին տեղեկանքի կորստյան կամ փոխանակման մասին)

_________________________________________________________________________________

(անհրաժեշտության դեպքում նշել նաև սոցիալական ապահովության քարտի կամ հանրային ծառայությունների համարանիշ

հատկացնելու մասին տեղեկանքի կորստյան մասին)

8. ______________________________________________________________________________

 անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան, համարը, տալու ամսաթիվը և

_________________________________________________________________________________

 տրամադրող մարմինը

9. Այլ անհատական տվյալներով (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ) տեղեկանք ստացած լինելու դեպքում նշել նախկին տվյալները ________________________________

_________________________________________________________________________________

10. Կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվության մասին տեղեկացված եմ:

11. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը

__________________________

__________________________

__________________________

__________________________

12. Դիմելու ամսաթիվը «____» « __________ » ______թ.

13. Դիմողի ստորագրությունը _______________________»

Հավելված 2

ՀՀ ոստիկանության պետի

2014 թվականի մարտի 17-ի

թիվ 2-Ն հրամանի

«Հավելված 2

ՀՀ ոստիկանության պետի

2012 թվականի հունիսի 15-ի

թիվ 9-Ն հրամանի

Դ Ի Մ ՈՒ Մ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 _____________________________

  լիազոր մարմնի անվանումը

_____________________________

1. _______________________ 2. ____________________ 3. _____________________

  դիմողի ազգանունը անունը հայրանունը

4. Ծննդյան «______» «_______________» _________թ. 5. Սեռը _____________

  օրը ամիսը տարեթիվը

6. Բնակության վայրը _______________________________________________________________

 երկիր, մարզ, քաղաք, գյուղ, փողոց, տուն, բնակարան

7. Դիմելու նպատակը _______________________________________________________________

 տրամադրել հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու

_________________________________________________________________________________

վերաբերյալ տեղեկանք (անհրաժեշտության դեպքում նշել նաև նախկին տեղեկանքի կորստյան կամ փոխանակման մասին)

_________________________________________________________________________________

(անհրաժեշտության դեպքում նշել նաև հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի կորստյան մասին)

8. _______________________________________________________________________________

 հանրային ծառայությունների համարանիշը տրամադրելու համար հիմք հանդիսացող անձը

_________________________________________________________________________________

 հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան, համարը, տալու ամսաթիվը և տրամադրող մարմինը

9. Այլ անհատական տվյալներով (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ) տեղեկանք ստացած լինելու դեպքում նշել նախկին տվյալները _________________________________