«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 նոյեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11714493
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 հոկտեմբերի 2014 թ. |
N 273 -Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 232-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N 821-Ն որոշման 1-ին կետով հաստատված (առ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի N 1115-Ն որոշման խմբագրությամբ) Հավելվածի 7-րդ և 10-րդ կետերի՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի օգոստոսի 29-ի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնց փողոցի թիվ 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան գնելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտի, գերատեսչությունների կողմից ներկայացվող գերատեսչական տեղեկանքի ձևերը և դրանց ներկայացման ժամկետները սահմանելու մասին» N 232-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) 2-րդ կետի «սեպտեմբերի 8-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 10-ը» բառերով:
2. Հրամանի 4-րդ կետի «սեպտեմբերի 10-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 10-ը» բառերով:
Նախարար |
Ն. Սարգսյան |