«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հուլիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11814286
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
16 հունիսի 2014 թ. |
N 368-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 200-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի ապրիլի 30-ի N ՆՀ-97-Ն հրամանագրի 1-ին և 4-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 14-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 200-Ն հրամանի 1-ին կետով հաստատված մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների անցկացման կարգի 26-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 200-Ն հրամանի 1-ին կետով հաստատված մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների անցկացման կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կարգի 25-րդ և 26-րդ կետերում «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ» բառերը համապատասխան հոլովմամբ փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարար» բառերով,
2) Կարգի 26-րդ կետում «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման» բառերով:
2. Հաստատել մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի ձևը համաձայն հավելվածի:
|
Գ. Խաչատրյան |
Հավելված ՀՀ ֆինանսների նախարարի 2014 թվականի հունիսի 16-ի N 368-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ N
ք. Երևան |
«___» _______________ թ. |
Սույնով ՀՀ ֆինանսների նախարարությունը հավաստում է, որ
_________________________________________________________________
անունը, ազգանունը, հայրանունը
_________________________________________________________________
անձնագրային տվյալները
մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարարության կազմակերպած մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություններին և ֆինանսների նախարարի ------- թ. -------------- -ի ----- -ի N ------ հրամանով ստացել է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում:
Սույն վկայականն ուժի մեջ է մինչև ---------- թ. ---------------- ------ ը:
կ. տ.
Նախարար |
_____________ | _____________________ |
ստորագրությունը |
անունը, ազգանունը |