ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ և Ազգային ժողովի կանոնակարգ 22-րդ և 52-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել մինչև 2007 թվականի ապրիլի 1-ը:
2. Հանձնաժողովն իր գործունեության մասին Ազգային ժողովին ներկայացնում է տարեկան զեկույցներ: Զեկույցների միջև ընկած ժամանակահատվածում Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ Ազգային ժողովի նիստում կարող է հանդես գալ հաղորդումներով:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Ա. Բաղդասարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|