Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-152-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.12.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.15/67(366) Հոդ.1353
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ և Ազգային ժողովի կանոնակարգ 22-րդ և 52-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել մինչև 2007 թվականի ապրիլի 1-ը:

2. Հանձնաժողովն իր գործունեության մասին Ազգային ժողովին ներկայացնում է տարեկան զեկույցներ: Զեկույցների միջև ընկած ժամանակահատվածում Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ Ազգային ժողովի նիստում կարող է հանդես գալ հաղորդումներով:

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ

Ա. Բաղդասարյան


22 նոյեմբերի 2004 թվականի,
քաղ. Երևան
Ն-152-3