ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
8 օգոստոսի 2014 թ. |
N 629-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԹՈՒՆԵԼ» ՓԲԸ-Ի ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով պետական ռեգիստրի N 03Ա 051676 վկայականի 004 ներդիրը, ինչպես նաև «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիա» տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 07.08.2014 թ. N 19 նիստի որոշումը.
Հրամայում եմ`
1. «Թունել» ՓԲԸ-ին տալ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիա՝ նշելով նոր հասցեն։
2. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի նախագահ Օ. Ավանեսյանին՝ 5-օրյա ժամկետում ապահովել «Թունել» ՓԲԸ-ին համապատասխան լիցենզիայի տրամադրումը։
3. Հրամանը հայտարարել ըստ առնչության։
4. Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Ա. Երիցյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|