«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 սեպտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11814422
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
8 սեպտեմբերի 2014 թ. |
N 587-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.10-րդ հոդվածը`
Հրամայում եմ`
1. Հաստատել՝
1) ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ձևը՝ համաձայն N 1 հավելվածի,
2) ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի եկամտային հարկի տարեկան անձնավորված հաշվետվության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հոկտեմբերի 1-ից:
Նախարար |
Գ. Խաչատրյան |
Հավելված N 1 |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Փաստաթղթի համարը__________ 1. Հարկ վճարողի հաշվառման համարը 2. Առևտրային կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը 3. Հարկ վճարողի գտնվելու վայրը 4. Հեռախոսի համարը 5. Հաշվետու ժամանակաշրջանը՝ տարի
6. Հաշվետվության ներկայացման ամսաթիվը
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ
ՍՈՒԲՅԵԿՏԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(լրացվում է հարկային մարմնի կողմից)
թ.
Իրականացված գործունեության տեսակը |
Իրացման շրջանառությունը, դրամ |
7. Արտադրական գործունեություն |
|
8. Ծառայությունների մատուցում (աշխատանքների կատարում) |
|
9. Այլ գործունեություն |
|
10. Ընդամենը (բացառությամբ հաստատագրված և արտոնագրային վճարներով հարկվող գործունեությունների՝ տող7+տող8+տող9) |
|
11. Հաստատագրված վճարներով հարկվող գործունեություն |
|
12. Արտոնագրային վճարներով հարկվող գործունեություն |
|
13. Ընդամենը գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն (տող10+տող11+տող12) |
Եկամուտներն՝ ըստ գործունեության տեսակների
Գործունեության տեսակը (կոդը) |
Տեսակարար | |||||
բաժին |
հատված |
խումբ |
դաս |
ենթադաս | ||
Եկամուտներն ըստ գործունեության տեսակների աղյուսակում լրացվում են հաշվետու տարում հարկ վճարողի ըստ գործունեության տեսակների ստացված եկամուտների տեսակարար կշիռները (տոկոսով) համախառն եկամտի մեջ (ըստ տեսակարար կշիռների նվազման) և այդ տեղեկատվությունը օգտագործվում է վիճակագրության նպատակով: «Գործունեության տեսակը (կոդը)» սյունակում գործունեության տեսակները (կոդերը) լրացվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ. «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ» հաստատելու և ՀՀ էկոնոմիկայի նախարարի 03.06.2009թ. N372-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N874-Ն հրամանի հավելվածով հաստատված Տնտեսական գործունեության դասակարգչին համապատասխան (օրինակ՝ C25910 կոդը /բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91, ենթադաս 25.91.0/ համապատասխանում է «Մետաղական տակառների և համանման այլ տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին), իսկ «Տեսակարար կշիռը (%)» սյունակում համամասնությունները նշվում են տոկոսով համախառն եկամտի նկատմամբ:
Առևտրային կազմակերպության տնօրեն՝ |
_____________________________________ |
(անհատ ձեռնարկատեր) |
ստորագրությունը, անունը, ազգանունը |
Հավելված N 2 |
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Փաստաթղթի համարը _________________________ (լրացվում է հարկային մարմնի կողմից) | |||||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
| |||||||||
2. Հարկ վճարողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) |
||||||||||
3. Հաշվետու տարի |
| |||||||||
4. Հաշվետվության ներկայացման ամսաթիվը |
Աղյուսակ N1. Ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված անձանց նույնականացման տվյալները, վճարված ամսական եկամուտը և եկամտային հարկը
Հ/Հ |
Անունը |
Ազգա-նունը |
Հայրա-նունը |
Հանրային ծառայու-թյունների համարա-նիշը (ՀԾՀ) |
Անձը հաստատող փաստաթղթի |
Ամսվա ընթացքում վճարված եկամտի գումարը, դրամ |
Վճարված եկամտային հարկը, դրամ | ||||||||||||
տեսակը |
սերիան և համարը |
հունվար |
փետրվար |
մարտ |
ապրիլ |
մայիս |
հունիս |
հուլիս |
օգոստոս |
սեպտեմբեր |
հոկտեմբեր |
նոյեմբեր |
դեկտեմբեր | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
Ընդամենը |
1) 2-4-րդ սյունակներում լրացվում են ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված ընտանիքի անդամի (անձի) անունը, ազգանունը և հայրանունը (առկայության դեպքում),
2) 5-րդ սյունակում լրացվում է անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,
3) 6-րդ և 7-րդ սյունակներում համապատասխանաբար լրացվում են ՀՀ-ում անձը հաստատող փաստաթղթի տեսակներից որևէ մեկը՝ ՀՀ քաղաքացիների համար ՀՀ անձնագիր, նույնականացման քարտ, մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայական, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ (կացության քարտ, ՌԴ քաղաքացու անձնագիր), փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ և անձը հաստատող համապատասխան փաստաթղթի սերիան և համարը (նույնականացման տվյալներ),
4) 8-19-րդ սյունակներում լրացվում են հաշվետու տարվա համապատասխան ամիսների ընթացքում անձին վճարված եկամտի գումարը,
5) 20-րդ սյունակում լրացվում է անձի համար վճարված եկամտային հարկի հանրագումարը (եկամտի վճարման ամիսների թիվ x 5 հազ.դրամ):
Առևտրային կազմակերպության տնօրեն՝ |
_____________________________________ |
(անհատ ձեռնարկատեր) |
ստորագրությունը, անունը, ազգանունը |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.05.2018, N 319-Ն | 11.06.2018, N 587-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|