Գլխավոր տեղեկություն
Համար
N 666-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2014.08.15/5(63) Հոդ.184
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.06.2014
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 հուլիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11014265

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 հունիսի 2014 թ.

N 666-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1194-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման կարգը հաստատելու մասին» N 1194-Ն հրամանի հավելվածի 6-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները, ովքեր հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատանքի են ընդունվել մինչև 2010 թվականը, կարող են ուսումը շարունակել տվյալ մասնագիտության 3-րդ կուրսից՝ բուհի կողմից սահմանված ժամկետում հանձնելով առարկայական տարբերությունները:»:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (վարչության պետ` Ռ. Սուքիասյան), իրավաբանական վարչությանը (վարչության պետ` Վ. Բավեյան). օրենքով սահմանված կարգով սույն կանոնները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

  Ա. Աշոտյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան