Գլխավոր տեղեկություն
Համար
N 171-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2014.08.15/5(63) Հոդ.182
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
26.06.2014
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 հուլիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10214256

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 հունիսի 2014 թ.

ք. Երևան

N 171-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ ՔՀ-66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացման կարգը և հասարակական դիտորդների խմբի կազմը սահմանելու մասին» թիվ ՔՀ-66-Ն հրամանի N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Ադամյանին՝

1) սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի կազմում ընդգրկված նոր անդամներին հանձնել անդամությունը հաստատող փաստաթղթերը՝ վկայականները:

3. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանին՝

1) սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում քրեակատարողական հիմնարկների պետերին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նոր կազմի մասին և տրամադրել խմբի անդամների ցուցակը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հ. Մանուկյան

 

 

Հավելված

ՀՀ արդարադատության նախարարի

2014 թվականի հունիսի 26-ի

N 171-Ն հրամանի

 

 

«Հավելված N 2

ՀՀ արդարադատության նախարարի

2005 թվականի նոյեմբերի 18-ի

թիվ ՔՀ-66-Ն հրամանի

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ

 

Հ/Հ   Խմբի անդամի անուն, ազգանունը   Երաշխավորող կազմակերպության անվանումը
         
1.   Ռուբեն Սարգսյան  

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության

 կենտրոն» հասարակական կազմակերպություն

         
2.   Անի Վարդանյան  

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպություն

         
3.   Նարե Մեսրոպյան   «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպություն
         
4.   Արման Սահակյան   «Նոր-Սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպություն
         
5.   Աննա Մելիքյան   «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպություն
         
6.   Գոհար Ամիրխանյան   «Սուրբ Սանդուխտ կույսի անվան տիկնանց միություն» հասարակական կազմակերպություն
         
7.   Օֆելյա Զալյան  

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպություն

8.    Արայիկ Զալյան   

«Ժողովրդական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպություն

         
9.   Սերգեյ Գաբրիելյան   «Երաշխիք» քաղաքացիական հասարակական կենտրոն» հասարակական կազմակերպություն
         
10.   Արինա Մեծոյան   «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպություն
         
11.   Հասմիկ Հարությունյան   «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպություն»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան