«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 մարտի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11014138
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 հունվարի 2014 թ. |
N 72-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1120-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման 1-ին հավելվածի 11.3, 11.4, 11.5-րդ և 12-րդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1417-Ն որոշման 1-ին կետի պահանջներով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի և ատեստավորման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1120-Ն հրամանի`
1) 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
2) N 1 հավելվածում`
ա. լրացնել նոր` 9.3-րդ, 9.4-րդ և 9.5-րդ կետեր.
«9.3 Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է մինչև վեց ամիս ժամկետով:
9.4 Եթե գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` 3 ամիս ժամկետով:
9.5 Մինչև սույն կարգին համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը` տնօրենի թափուր պաշտոնը կարող է ժամանակավորապես զբաղեցնել միայն այն անձը, ով բավարարում է սույն կարգով և այլ իրավական ակտերով տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները:».
բ. 23-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «(մասնագիտացված հանրակրթական և արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների)» բառերը.
3) N 2 հավելվածի 23-րդ կետից հանել «(մասնագիտացված հանրակրթական և արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների)» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Աշոտյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|