Գլխավոր տեղեկություն
Համար
N 114-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.04.01/8(487) Հոդ.109
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
20.03.2014
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 մարտի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11614150

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

20 մարտի 2014 թ.

ք. Երևան

N 114-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՂՉ ՍԱԿԱԳՆՈՎ ԿԱՄ ԱՆՎՃԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 1353-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 29-րդ կետի պահանջներով`

 

Հրամայում եմ`

 

Սահմանել Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից զեղչ սակագնով կամ անվճար ծառայություններ մատուցվելու հետևանքով չստացված եկամուտների հաշվարկման գրանցամատյանի ձևը՝ համաձայն հավելվածի:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար

Գ. Բեգլարյան

 

 

Հավելված

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

20 մարտի 2014 թ. թիվ 114-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՂՉ ՍԱԿԱԳՆՈՎ ԿԱՄ ԱՆՎՃԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎ

 

Հ/հ

Քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը

Մշտական բնակության
/հաշվառման/
վայրը

Վկայականի սերիան, համարը

Վկայականը տվող պետական մարմնի անվանումը

Վկայականի տրման ամսաթիվը

Վկայականի գործողության ժամկետը

Զեղչի չափը գումարով

1

2

3

4

5

6

7

8