Գլխավոր տեղեկություն
Համար
N 193-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.07.09/36(1049) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
22.05.2014
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

22 մայիսի 2014 թ.

ք. Երևան

N 193-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՖՈՐՏ ԲՈՅԱՐԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱ-ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԾ N 00180 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով «ՖՈՐՏ ԲՈՅԱՐԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2014 թվականի մայիսի 14-ի գրությունն ու տարեկան պետական տուրքի և տույժերի վճարման անդորրագրերի պատճենները.

վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի հունիսի 6-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 253-Ա հրամանի 1-ին կետով նշված «ՖՈՐՏ ԲՈՅԱՐԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00180 լիցենզիայի գործողության կասեցումը 2014 թվականի մայիսի 14-ից:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար

Գ. Բեգլարյան