«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 սեպտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11814396
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
8 օգոստոսի 2014 թ. |
N 514-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 506-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 14-րդ կետի 1-ին ենթակետով.
Հրամայում եմ`
1. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թ. նոյեմբերի 15-ի «Հարկային և մաքսային ծառայողների ատեստավորում անցկացնելու կարգը սահմանելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2002 թվականի հոկտեմբերի 28-ի N 02/76-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2002 թվականի դեկտեմբերի 23-ի N 02/96 հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» 506-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հավելվածի 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ ՊԵԿ)» բառերը փոխարինել «վերադաս հարկային և մաքսային մարմինների (այսուհետ` վերադաս մարմնի)» բառերով.
2) Հավելվածում «ՊԵԿ նախագահ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «վերադաս մարմնի ղեկավար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «ՊԵԿ» բառը «վերադաս մարմնի» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Գ. Խաչատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|