Գլխավոր տեղեկություն
Համար
N 760-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.11.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.11.17/29(508) Հոդ.310
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
31.10.2014
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 նոյեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11814505

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

31 հոկտեմբերի 2014 թ.
  ք. Երևան

N 760-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 72-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի մարտի 1-ի «Երրորդ անձանցից (այդ թվում՝ պետական մարմիններից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա անձանց փոխկապակցված ճանաչելու կարգը սահմանելու մասին» N 72-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 6-րդ կետում «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի» բառերը փոխարինել «ֆինանսների նախարարի» բառերով,

2) ձևում «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ» բառերը փոխարինել «ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերով, «Կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարար» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար`

Գ. Խաչատրյան