«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 օգոստոսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11614363
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
6 օգոստոսի 2014 թ. ք. Երևան |
N 320-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի ԹԻՎ 166-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի ԹԻՎ 240-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Գրականություն. Ստեփան Զորյանի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ. 1889-1967. STEPAN ZORIAN» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի.
2) Գրականություն. Համո Սահյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ. HAMO SAHIAN. 1914-1993» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի ֆլորա և ֆաունա. Գաբրիելյանի մեխակ. Հոպոպ թեմային նվիրված «Dianthus gabrieliane. Գաբրիելյանի մեխակ» և «Upupa epops. Հոպոպ» նամականիշերի, համաձայն N 3 և N 4 հավելվածների:
2. Գործողության մեջ դնել`
1) Գրականություն. Ստեփան Զորյանի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ. 1889-1967. STEPAN ZORIAN» նամականիշը, սահմանելով անվանագինը` 230 դրամ, տպաքանակը` 40 000 հատ.
2) Գրականություն. Համո Սահյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ. HAMO SAHIAN. 1914-1993» նամականիշը, սահմանելով անվանագինը` 220 դրամ, տպաքանակը` 40 000 հատ.
3) Հայաստանի ֆլորա և ֆաունա. Գաբրիելյանի մեխակ. Հոպոպ թեմային նվիրված «Dianthus gabrieliane. Գաբրիելյանի մեխակ» և «Upupa epops. Հոպոպ» նամականիշերը, սահմանելով անվանագինը` 230 և 330 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի փետրվարի 18-ի թիվ 47-Ն հրամանում փոփոխություններ կատարելու և փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատելու ու գործողության մեջ դնելու մասին» թիվ 166-Ն հրամանի 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N 5 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի հունիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի փետրվարի 18-ի թիվ 47-Ն հրամանում լրացում, փոփոխություններ կատարելու և փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատելու ու գործողության մեջ դնելու մասին» թիվ 240-Ն հրամանի 2-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատված N 5 և N 6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N 6 և N 7 հավելվածների:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
Հաստատված Է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի օգոստոսի 6-ի թիվ 320-Ն հրամանի |
Հաստատված Է Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի օգոստոսի 6-ի թիվ 320-Ն հրամանի |
Հաստատված Է Հավելված 3 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի օգոստոսի 6-ի թիվ 320-Ն հրամանի |
Հաստատված Է Հավելված 4 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի օգոստոսի 6-ի թիվ 320-Ն հրամանի |
Հաստատված Է Հավելված 5 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի օգոստոսի 6-ի թիվ 320-Ն հրամանի |
«Հաստատված Է Հավելված 3 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի ապրիլի 28-ի թիվ 166-Ն հրամանի |
»
Հաստատված Է Հավելված 6 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի օգոստոսի 6-ի թիվ 320-Ն հրամանի |
«Հաստատված Է Հավելված 5 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի հունիսի 16-ի թիվ 240-Ն հրամանի |
»
Հաստատված Է Հավելված 7 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի օգոստոսի 6-ի թիվ 320-Ն հրամանի |
«Հաստատված Է Հավելված 6 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի հունիսի 16-ի թիվ 240-Ն հրամանի |
»