Գլխավոր տեղեկություն
Համար
N 319-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.03.2014-25.03.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.12.30/34(352) Հոդ.458
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
24.12.2009
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.03.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 դեկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 10209466

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 դեկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 319-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ և 39-րդ հոդվածներով, «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել հիմնադրամների կողմից հրապարակվող և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել հիմնադրամների կողմից հրապարակվող և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել հիմնադրամների կողմից հրապարակվող և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

 

Գ. Դանիելյան

 

 

Հավելված N 1
ՀՀ արդարադատության նախարարի
2009 թվականի դեկտեմբերի 22-ի
N 319-Ն հրամանի

Ձև

 

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հիմնադրամի հոգաբարձուների
խորհրդի «__» ______ 20 թ. որոշմամբ

 

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«_____________________________________»
հիմնադրամի 20 թ. գործունեության մասին

 

1. Հիմնադրամի լրիվ անվանումը՝

1.1. Գրանցման համարը՝

1.2. գրանցման ամսաթիվը՝

1.3. Գտնվելու վայրը՝

 

1.4. Հեռ.

1.5. Բջջ. 

1.6. Կայք

1.7. Էլ.փոստ

 

2. Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարը՝

Անուն, ազգանուն, հիմնադրամի միջոցներից օգտվելու ձևը, ստացված օգնության չափը (դրամային արտահայտությամբ)

 

3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները՝

Անուն, ազգանուն, հիմնադրամի միջոցներից օգտվելու ձևը, ստացված օգնության չափը (դրամային արտահայտությամբ)

 

4. Աշխատակազմը՝

Աշխատակազմի անդամների ընդհանուր քանակը և աշխատավարձի ընդհանուր գումարը՝ ներառյալ բոլոր կիրառելի հարկերը

 

5. Իրականացված ծրագրերը՝

Ծրագրի անվանումը, ծախսված գումարը

 

6. Ֆինանսական աղբյուրները՝

Անունը (անվանումը), ծրագրի անվանումը, չափը

 

7. Ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը՝

 

ՀՀ դրամ

 

 

7.1. Կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված  ծախսերը չափը՝

 

8. Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի

անուն ազգանունը
(անվանումը):

 

 

 

9. Կից ներկայացվում է աուդիտորական եզրակացությունը (թերթերի քանակը) թերթից

 

10. Հիմնադրամի տնօրեն

 

10.1. Անուն ազգանուն

 

11. Գլխավոր հաշվապահ

 

11.1. Անուն ազգանուն

 

(հավելվածը խմբ. 01.12.11 N 203-Ն, 03.02.14 N 26-Ն)


 

 

Հավելված N 2
ՀՀ արդարադատության նախարարի
2009 թվականի դեկտեմբերի 22-ի
N 319-Ն հրամանի

  

Կ Ա Ր Գ

 

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված տեղեկությունները հաշվետվության մեջ պարտադիր է ընդգրկել, եթե այդ կետերում նշված անձինք հաշվետու ժամանակաշրջանում օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից: Հիմնադրամի միջոցներից օգտվելու ձև է նաև ստացված աշխատավարձը, տրամադրված փոխհատուցումը:

(1-ին կետը լրաց. 03.02.14 N 26-Ն)

2. Հաշվետվության 9-րդ կետում նշված եզրակացությունը պարտադիր կցվում է հաշվետվությանը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը:

3. Եթե հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամը չի ունեցել պաշտոնական կայք, ապա հաշվետվության 1,7-րդ կետը պետք է բովանդակի այդ մասին նշում:

4. Եթե հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամը չի գործել, միջոցների հոսքեր չեն եղել, ապա հաշվետվության մեջ արտացոլվում են միայն 1-ին, 1.1-ից 1.7-րդ կետերում նշված տեղեկությունները և տեղեկություն այն մասին, որ հիմնադրամը չի գործել, գույք չի օգտագործվել, ծրագրեր չեն իրականացվել, ֆինանսական հոսքեր չեն եղել:

5. Հաշվետվությունը պետք է ստորագրվի հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ու գլխավոր հաշվապահի կողմից և նշում պարունակի Հաշվետվությունը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված լինելու մասին ներառյալ` համապատասխան որոշման ամսաթիվը:

6. Հաշվետվությունը համարվում է թերություններով կազմված կամ թերի, եթե այն չի բովանդակում Հավելված N 1-ի ձևում նշված տեղեկություններից որևէ մեկը կամ այն բովանդակում է ակնհայտ հակասություններ:

(հավելվածը խմբ. 01.12.11 N 203-Ն, լրաց. 03.02.14 N 26-Ն)

 

Հավելված N 3
ՀՀ արդարադատության նախարարի
2009 թվականի դեկտեմբերի 22-ի
N 319-Ն հրամանի

 
   

Կ Ա Ր Գ

 

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1.Հիմնադրամներն իրենց գործունեության մասին հաշվետվությունները, իսկ աուդիտը պարտադիր լինելու դեպքում նաև տարեկան ֆինանսական հաշվետվությունը և աուդիտորի եզրակացությունը, օրենքով սահմանված կարգով հրապարակում են www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը կհամարվի գրավոր ծանուցված:

(1-ին կետը խմբ. 03.02.14 N 26-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 03.02.14 N 26-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 03.02.14 N 26-Ն)

4. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 10-ից ոչ ուշ ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացնում տեղեկանք, որը պետք է պարունակի www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում իրենց հաշվետվությունները հրապարակած և չհրապարակած բոլոր հիմնադրամների ցանկերը: Ցանկերում պետք է ներառվեն հիմնադրամի անվանումը, գործադիր մարմնի անունը, գործունեության հասցեն և առկայության դեպքում նաև էլեկտրոնային հասցեն և կապի այլ միջոցները:

(4-րդ կետը լրաց. 03.02.14 N 26-Ն)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 03.02.14 N 26-Ն)