Գլխավոր տեղեկություն
Համար
N 2857-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.02.01/3(482) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
28.10.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

28 հոկտեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 2857-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՆՈՐՄԵԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-001680 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և նպատակ ունենալով ուղղել «Նորմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2012 թվականի ապրիլի 4-ին տրված թիվ Կ-ԲՕ-001680 լիցենզիայում տեղ գտած վրիպակը.

 

Հրամայում եմ`

 

1. «Նորմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2012 թվականի ապրիլի 4-ին տրված թիվ Կ-ԲՕ-001680 լիցենզիայի ձևաթղթի ստորին աջ անկյունում նշել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ճիշտ կազմակերպական-իրավական ձևը` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված ուղղման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Դ. Դումանյան