Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 140
Տիպ
Հրահանգ
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.1996-16.03.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ հարկային տեսչություն
Ընդունման ամսաթիվ
08.03.1996
Ստորագրման ամսաթիվ
08.03.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2003

Հաստատված է
ՀՀ  հարկային տեսչության
1996 թ. մարտի 8-ի
թիվ 140 հրամանով

 

Համաձայնեցված է

 

ՀՀ հարկային տեսչություն
10.07.1995 թ.
թիվ 02015/3-1

ՀՀ արդարադատության
նախարարություն
10.07.1995 թ.
թիվ 1-14

ՀՀ ֆինասների
նախարարություն
10.07.995 թ. 
թիվ 3-15/7


 

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Սույն հրահանգը մշակվել է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի հիման վրա և կարգավորում է հրահանգի 1-ին կետով սահմանված վճարողների կողմից գույքահարկի հաշվարկման և վճարման ընդհանուր հարցերը:

 

I. Գույքահարկ վճարողները ԵՎ հարկման օբյեկտը

 

1. Սույն հրահանգով սահմանված կարգով գույքահարկ վճարողներ են հանդիսանում ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, այդ թվում անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների (ներառյալ գյուղացիական տնտեսությունները) սեփականատերերը, տնտեսական ընկերակցությունների իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անդամները (քաղաքացիները, անհատ ձեռներեցները, անհատական (ընտանեկան) ձեռնարկության սեփականատերերը), որոնց ՀՀ տարածքում սեփականության իրավունքով պատկանում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված և սույն հրահանգի 2-րդ կետում թվարկված նյութական օբյեկտ հանդիսացող գույք (հարկման օբյեկտ): Վերը նշված սուբյեկտները այսուհետև անվանվում են «վճարողներ»:

Գույքի սեփականության իրավունքի հետ կապված հարցերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության սեփականության մասին» ՀՀ օրենքով և այլ համապատասխան նորմատիվային ակտերով:

2. Սույն հրահանգով սահմանված վճարողների համար գույքահարկով հարկման օբյեկտ են հանդիսանում սեփականության իրավունքով նրանց պատկանող`

ա) անասունները` ՀՀ կառավարության կողմից (ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ) սահմանված նորմաները (տես հավելված 1) գերազանցող մասով.

բ) անիվավոր և թրթուրավոր մեքենաները, այլ ինքնագնաց մեքենաներն ու մեխանիզմները.

գ) բնակելի տները, բնակարանները, ամառանոցները, ավտոտնակները, կացարաններն ու շինությունները, այլ կառույցները (այսուհետև` շինություններ)` դրանց ընդհանուր արժեքը յուրաքանչյուր գրանցված համասեփականատիրոջ հաշվով ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 850-պատիկ չափը գերազանցող մասով *, կամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-պատիկ չափերի հանրագումարը գերազանցող մասով, եթե վերջին եղանակով հաշվարկված շինությունների արժեքի չհարկվող մասի գումարը գերազանցում է նախորդ եղանակով հաշվարկվածին:

Օրինակ, եթե գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող շինությունում բնակվող ընտանիքի անդամների (գրանցված անձանց) թիվը կազմում է 12 հոգի, որից 4-ը հանդիսանում են ընդհանուր սեփականության մասնակից (ընդգծենք, որ միաժամանակ գրանցված են այդ շինությունում), ապա շինության արժեքի չհարկվող մասը որոշելու համար համեմատվում են 3400 (4 x 850) և 3600 (12 x 300) մեծությունները և վերցվում է դրանցից առավելագույնը: Տվյալ դեպքում որպես շինության արժեքի չհարկվող մաս պետք է վերցնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի 3600-պատիկ չափը: Իսկ, եթե նույն թվով (4) համասեփականատերերի դեպքում ընտանիքի անդամների (շինությունում գրանցված անձանց) թիվը կազմեր 10 հոգի, ապա որպես շինության արժեքի չհարկվող մաս պետք է վերցվեր ՀՀ օրենսդրությամբ սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի 3400-պատիկ (4 x 850) չափը, որը գերազանցում է երկրորդ եղանակով հաշվարկված 3000-պատիկ (10 x 300) չափը:

Հարկման նպատակով որպես գրանցված համասեփականատեր դիտվում են տվյալ վճարողի գրանցման վայրի շինությունում գրանցված և նրա հետ ընդհանուր (համատեղ կամ բաժնային) սեփականության մասնակից հանդիսացող անձինք, իսկ որպես ընտանիքի անդամ դիտվում են տվյալ վճարողի գրանցման վայրի շինությունում գրանցված անձինք, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ գործող օրենսդրությամբ:

 ________________

* Շինությունների արժեքի չհարկվող մասը որոշելու համար հիմք է ընդունվում տարվա հուլիսի 1-ի դրությամբ գործող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի չափը:

3. Տարբեր վարչական տարածքներում հարկման օբյեկտ հանդիսացող շինություններ ունենալու դեպքում շինությունների արժեքի չհարկվող մասը պակասեցվում է միայն վճարողի գրանցման վայրի հարկային մարմնի կողմից: Մյուս վարչական տարածքների հարկային մարմինները իրենց տարածքում չգրանցված վճարողի համար հարկման օբյեկտ հանդիսացող շինությունների գծով գույքահարկը հաշվարկում են իրենց տարածքում գտնվող շինությունների գնահատման ամբողջ արժեքից (առանց չհարկվող մասի պակասեցման):

Նշված կարգից բացառություն են կազմում միայն սույն հրահանգի 6-րդ կետում նշված դեպքերը:

4. Այն վճարողները, որոնք գրանցված են (բնակվում են) մեկ վարչական տարածքում, սակայն գույքի սեփականատեր են հանդիսանում նաև մեկ այլ վարչական տարածքում, իրենց պատկանող գույքի համար, որպես հարկատու, պետք է հաշվառվեն և հարկը վճարեն բոլոր այն վարչական տարածքներում, որտեղ գտնվում (գրանցված) են դրանք (հարկման օբյեկտ հանդիսացող գույքը):

5. Շինությունների ընդհանուր արժեքից նրա չհարկվող մասը որոշելու նպատակով վճարողը մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվա օգոստոսի 1-ը սեփականության իրավունքով իրեն պատկանող շինությունների գտնվելու վայրի ՀՀ ՀՊՏ մարմնին (այսուհետև` հարկային մարմին) է ներկայացնում իր գրանցման վայրի բնակշահագործման տեղամասի (կամ բնակիչների գրանցման հաշվառմամբ զբաղվող այլ իրավասու պետական մարմնի) կողմից հաստատված տեղեկանք` հուլիսի 1-ի դրությամբ իր հետ համատեղ գրանցված ընտանիքի անդամների վերաբերյալ (ազգանուն, անուն, հայրանուն):

6. Վճարողը նախորդ կետում նշված տեղեկանքը, որպես կանոն, ներկայացնում է իր գրանցման վայրի հարկային մարմնին, բացառությամբ այն դեպքերի, երբ նա (վճարողը) այդ (իր գրանցման վայրի) վարչական տարածքում չունի հարկման օբյեկտ հանդիսացող շինություն:

Այդ դեպքում վճարողի գրանցման վայրի բնակ. շահագործման տեղամասի կողմից հաստատված տեղեկանքը ներկայացվում է այն վարչական տարածքներից որևէ (միայն) մեկի (վճարողի ընտրությամբ) հարկային մարմնին, որտեղ նա (վճարողը) ունի հարկման օբյեկտ հանդիսացող շինություն: Ընդ որում այդ դեպքում, նշված տեղեկանքից բացի, վճարողը տվյալ վարչական տարածքի հարկային մարմնին պետք է ներկայացնի նաև իր գրանցման վայրի հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք այն մասին, որ վճարողը իր գրանցման վայրում չի օգտվելու շինությունների արժեքի չհարկվող մասով պակասեցումից:

7. Սույն հրահանգի 5-րդ կետում նշված տեղեկանքի բացակայության դեպքում`

ա) եթե վճարողը հանդիսանում է իր գրանցման վայրի շինության սեփականատերը, ապա սույն հրահանգի 13-րդ կետում նշված վճարման ծանուցագրի լրացման համար հարկային մարմնի կողմից կատարվող գույքահարկի հաշվարկի մեջ շինությունների գծով հարկման օբյեկտի մեծությունը որոշելու նպատակով վճարողին սեփականության իրավունքով պատկանող (տվյալ վարչական տարածքում գտնվող) շինությունների ընդհանուր արժեքը պակասեցվում է միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի 850-պատիկ չափով.

բ) եթե վճարողը գրանցված չէ տվյալ վարչական տարածքում սեփականության իրավունքով իրեն պատկանող շինություններից որևէ մեկում, ապա այդ շինությունների ընդհանուր արժեքի պակասեցում չի կատարվում:

Հարկային մարմնի կողմից վճարման ծանուցագրի հանձնումից հետո վճարողի կողմից վերը նշված տեղեկանքի ներկայացման դեպքում կատարվում է հարկի գումարի վերահաշվարկ:

8. Վճարողի կողմից շինությունները ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին (այդ թվում բանկերին) օգտագործման հանձնելու դեպքում հարկման օբյեկտ է հանդիսանում դրանց լրիվ արժեքը:

9. Վճարողներին ՀՀ տարածքում սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ հանդիսացող շինությունների գնահատումը կատարվում է ՀՀ կառավարության կողմից` ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության համաձայնությամբ, սահմանված կարգով *:

 

II. Գույքահարկի դրույքաչափերը

 

10. Գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով`

ա) շինությունների գնահատված ընդհանուր արժեքի չհարկվող մասը գերազանցող գումարի 0,2 %-ի չափով.

բ) ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով անասնագլխաքանակի սահմանված նորմաները գերազանցող յուրաքանչյուր պայմանական գլխի համար` ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 25 %-ի չափով.

գ) օդային փոխադրամիջոցների շարժիչի հզորության յուրաքանչյուր ձիաուժի դիմաց ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 3 %-ի չափով կամ հզորության յուրաքանչյուր ԿՎՏ-ի դիմաց` 4,08 %-ի չափով.

դ) ջրային փոխադրամիջոցների շարժիչի հզորության յուրաքանչյուր ձիաուժի դիմաց ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 1,5 %-ի չափով կամ հզորության յուրաքանչյուր ԿՎՏ-ի դիմաց` 2,04 %-ի չափով. ե) անիվավոր և թրթուրավոր մեքենաների, այլ ինքնագնաց մեքենաների ու մեխանիզմների շարժիչի հզորության յուրաքանչյուր ձիաուժի դիմաց ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 1 %-ի չափով կամ հզորության յուրաքանչյուր ԿՎՏ-ի դիմաց` 1,36 %-ի չափով:

11. 10-րդ կետի «բ»-«ե» ենթակետերով սահմանված դրույքաչափերը հաշվարկվում են հաշվետու տարվա հուլիսի 1-ին գործող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի չափի նկատմամբ:

 

III. Գույքահարկի հաշվարկման կարգը եվ վճարման ժամկետները

 

12. Քաղաքացիներից գույքահարկը հաշվարկվում է ելնելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի «բ» կետով սահմանված և տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ գույքագրում և գրանցում իրականացնող պետական համապատասխան մարմիններում ** կամ վերջիններիս կողմից լիազորված ձեռնարկություններում ու կազմակերպություններում (այսուհետև` գույքագրող մարմին) հաշվառված և գնահատված գույքի գծով հարկման օբյեկտի մեծություններից և ըստ հարկման օբյեկտի տեսակների սահմանված տարեկան դրույքաչափերից:

13. Քաղաքացիները գույքահարկը վճարում են ինքնուրույնաբար` հիմք ընդունելով սույն հրահանգի 12-րդ կետում նշված կարգով հարկային մարմինների կողմից (ըստ շինության գտնվելու վայրի) հաշվարկված և մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը իրենց (վճարողին) հանձնված վճարման ծանուցագրերը: Վճարման ծանուցագրերի հետ միասին վճարողին տրվում է նաև հարկային մարմնի կողմից կատարված գույքահարկի հաշվարկը` ըստ հարկման օբյեկտ հանդիսացող գույքի խմբերի (վճարման ծանուցագրի ձևը բերված է հավելված 2-ում, հարկային մարմնի կողմից լրացվող գույքահարկի հաշվարկի ձևը` ծանուցագրի ձևի ետևի կողմում):

_________________

* Հաստատված է ՀՀ կառավարության 02.06.1995 թ. թիվ 306 որոշմամբ:

** Երևան քաղաքի տարածքում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող շինությունների համար գույքագրում և գրանցում իրականացնում է Երքաղխորհրդի գործկոմի, իսկ ՀՀ մնացած տարածքի համար «Հայբնակկոմտնտ» ՀՄ համապատասխան մարմինները: Անիվավոր և թրթուրավոր մեքենաների, այլ ինքնագնաց մեքենաների ու մեխանիզմների համար` ՀՀ Պետավտոտեսչությունը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեխնիկական հսկողության վարչությունը: Անասունների համար` գյուղխորհուրդների գործկոմները:

14. Յուրաքանչյուր վարչական տարածքի հարկային մարմին գույքահարկի վճարման ծանուցագիրը ուղարկում է իր տարածքում գտնվող (գրանցված) գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույք ունեցող (սեփականության իրավունքով իրեն պատկանող) բոլոր վճարողներին` անկախ վերջիններիս գրանցման վայրից:

15. Վճարողը, սույն հրահանգի 12-րդ կետում նշված կարգով (հիմք ընդունելով հարկման օբյեկտի մեծությունը (մասնավորապես շինությունների համար` գույքագրող մարմինների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված գնահատման արժեքը), գործող տարեկան դրույքաչափերը և արտոնությունները), կարող է ինքնուրույն հաշվարկել գույքահարկի գումարը և սահմանված կարգով լրացված «գույքահարկի հաշվարկը»)քաղաքացիներից գույքահարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգի մասին ցուցումները բերված են հավելված 3-ում) ներկայացնել հարկային մարմիններին, ինչպես մինչև վերջիններիս կողմից կատարված գույքահարկի հաշվարկի հիման վրա կազմված վճարման ծանուցագիրը ստանալը, այնպես էլ վճարման ծանուցագրի ստացումից հետո, եթե կան առարկություններ այդ ծանուցագրերում և գույքահարկի հաշվարկներում արտացոլված հարկի գումարի վերաբերյալ:

Վերջին դեպքում հարկային մարմինը ստուգում է վճարողի կողմից ներկայացված «գույքահարկի հաշվարկի» ճշտությունը, փաստաթղթերի լրիվությունը և անհրաժեշտության դեպքում տալիս վճարման ծանուցագրի հիման վրա վճարողի անձնական հաշվի քարտում հաշվարկված հարկի գումարի ճշտում:

16. Մինչև վճարողին գույքահարկի վճարման ծանուցագրի ուղարկումը, վերջինիս (վճարողի) կողմից սահմանված կարգով լրացված «գույքահարկի հաշվարկի» ներկայացման դեպքում, հարկային մարմինը ներկայացված հաշվարկի ստուգման արդյունքում հարկային պարտավորության շեղում չհայտնաբերելու դեպքում ստացված հաշվարկը ընդունում է որպես հիմք և վճարման ծանուցագիր վճարողին չի ներկայացնում (ուղարկում):

Այն դեպքում, երբ վճարողի կողմից նախօրոք ներկայացված գույքահարկի հաշվարկում առկա է այնպիսի սխալ, որի հետևանքով առաջացել է հարկային պարտավորության շեղում, վճարողին վճարման ծանուցագիրը ներկայացվում է ընդհանուր կարգին համապատասխան:

17. Տարբեր վարչական տարածքներում գտնվող (գրանցված) հարկման օբյեկտ հանդիսացող գույք ունենալու դեպքում վճարողները կարող են.

ա) սահմանված կարգով լրացված «գույքահարկի հաշվարկները» յուրաքանչյուր վարչական տարածքում գտնվող (գրանցված) հարկման օբյեկտ հանդիսացող գույքի համար ներկայացնել համապատասխան վարչական տարածքների հարկային մարմիններին, կամ

բ) հարկման օբյեկտ հանդիսացող ամբողջ գույքի համար (և` վճարողի գրանցման վայրում, և` այլ վարչական տարածքներում գտնվող)` «գույքահարկի ամբողջական (կոնսոլիդացված)` հաշվարկը» ներկայացնել բոլոր այն հարկային մարմիններին, որտեղ նա (վճարողը) ունի հարկման օբյեկտ հանդիսացող գույք:

18. Ընդհանուր (բաժնային կամ համատեղ) սեփականություն հանդիսացող գույքի համար գույքահարկը վճարվում է վճարողներից (բաժնային կամ համատեղ սեփականատերերից) յուրաքանչյուրի կողմից առանձին` սեփականության իրենց բաժնին համապատասխան, կամ ընդհանուր (բաժնային կամ համատեղ) սեփականության մասնակիցների որոշմամբ` նրանցից մեկի կողմից:

Ընդ որում, միևնույն շինությունը մի քանի անձանց ընդհանուր սեփականություն հանդիսանալու դեպքում գույքահարկով չհարկվող մասը որոշվում է ոչ թե յուրաքանչյուր վճարողի սեփականության մասին համընկնող արժեքի նկատմամբ, այլ ընդհանուր սեփականության օբյեկտ հանդիսացող շինության (շինությունների) ընդհանուր արժեքի նկատմամբ:

Հետագայում յուրաքանչյուր շինության համար հաշվարկված հարկի գումարից ելնելով, տվյալ վճարողի հարկի գումարի չափը որոշվում է.

ա) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում` յուրաքանչյուր վճարողի բաժնեմասին համապատասխան.

բ) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` յուրաքանչյուր վճարողին ընկնող մասին համապատասխան (ընդհանուր հարկի գումարը բաժանելով համասեփականատերերի թվի վրա):

19. Գույքահարկը հաշվարկվում է սեփականության իրավունքի ծագման պահին հաջորդող ամսից սկսած: Գույքի օտարման դեպքում գույքահարկի գծով պարտավորությունները պահպանվում են մինչև օտարման ամիսը ներառող ժամանակահատվածի համար:

20. Հաշվետու տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 1-ից մինչև հաշվետու տարվա սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակաշրջանի ընթացքում վճարողների կողմից գույքի օտարման դեպքում, նախկին սեփականատիրոջ կողմից գույքահարկը վճարվում է մինչև օտարման ամիսը ներառյալ ամիսների համար (այս դեպքում` հարկը հաշվարկվում է նախորդ տարվա համար հաշվարկված գույքահարկի տարեկան գումարը 12-ի բաժանելու և մինչև օտարման ամիսը ներառյալ ընկած ամիսների թվով բազմապատկելու միջոցով), իսկ նոր սեփականատիրոջ կողմից` տարվա մնացած ամիսների (սեփականության իրավունքի ծագման պահին հաջորդող ամիսների) համար, սույն հրահանգով սահմանված ընդհանուր կարգով:

Օրինակ` շինության սեփականատերեր Ս. Պետրոսյանը 1996 թ.-ի մայիսի 10-ին օտարել է իր շինությունը Գ. Մանուկյանին: 1995թ.-ի համար Ս. Պետրոսյանի շինությունից գանձվել է 25,0 հազ.դրամ գույքահարկ: 1996 թ.-ին Ս. Պետրոսյանը պետք է վճարի 10,4 հազ. դրամ (25,0 հազ. դրամ x 5 : 12) գույքահարկ, իսկ Գ. Մանուկյանը` 17,5 հազ. դրամ (30,0 հազ. դրամ x 7 : 12), որտեղ 30,0 հազ. դրամը 1996 թվականի համար գույքահարկի տարեկան գումարն է:

21. Գույքի օտարումը գրանցող մարմինները (նոտարական գրասենյակ, պետավտոտեսչություն, իշխանության տեղական մարմիններ և այլն) օտարման փաստի մասին պարտավոր են հայտնել տվյալ գույքի գտնվելու (գրանցման) վարչատարածքի հարկային մարմիններին և օտարումը գրանցել միայն հարկային մարմնի կողմից տվյալ ժամանակաշրջանի համար գույքահարկի վճարումը (վերջնահաշվարկը) հաստատող տեղեկանքի ներկայացման դեպքում:

22. Հաշվետու տարվա համար վճարողին վճարման ծանուցագրի իջեցման համար սահմանված ժամկետից (սեպտեմբերի 1-ից) մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ընկած ժամանակաշրջանում գույքի օտարման դեպքում արդեն հաշվարկված տարեկան հարկի գումարը համապատասխան չափով նվազեցնելու նպատակով գույքի նախկին սեփականատերը գույքի գտնվելու (գրանցման) վայրի վարչական տարածքի հարկային մարմնին է ներկայացնում գույքի օտարման գրանցման մասին տեղեկանք` հաստատված օտարումը գրանցող մարմնի կողմից:

Գույքի նոր սեփականատերը հաշվետու տարվա համար գույքահարկը հաշվարկում է գույքի սեփականության իրավունքի ձեռք բերման պահին հաջորդող ամսից մինչև տարվա վերջ ընկած ժամանակաշրջանի համար ինքնուրույնաբար` հիմք ընդունելով (նախկին սեփականատիրոջ ժամանակ) հաշվետու տարվա հուլիսի 1-ի դրությամբ գույքի գնահատման արժեքը և գործող տարեկան դրույքաչափը` ստացված գումարը բաժանելով 12-ի և բազմապատկելով սեփականության իրավունքի ամիսների թվով:

23. Ժառանգական գույքի համար հարկը հաշվարկվում և վճարվում է ժառանգության ձևակերպման (ընդունման) ամսին հաջորդող ամսից:

24. Ժառանգական գույքի համար հարկը հաշվարկվում և վճարվում է սույն հրահանգի 12-22 կետերով սահմանված կարգով և ժամկետներում:

25. Այն դեպքերում, երբ շինությունները քանդվում կամ վերացվում են հարկի գանձումը դադարեցվում է այն ամսից, երբ քանդվել կամ վերացվել է շինությունը: Դրա համար հիմք է հանդիսանում տեղեկանքը, որը տրվում է տվյալ վարչական տարածքի տեղական իշխանության համապատասխան իրավասու մարմինների կողմից:

26. Սույն հրահանգի 2բ կետում նշված հարկման օբյեկտների տեխնիկական զննման ժամանակ սեփականատեր քաղաքացիները համապատասխան մարմնին են ներկայացնում գույքահարկի վճարման անդորրագիրը (անդորրագրի ձևը բերված է հավելված 4-ում): Ընդ որում մինչև ապրիլի 15-ը ընկած ժամանակաշրջանում տեխնիկական զննում անցնելու դեպքում` զննում անցկացնող համապատասխան մարմնին ներկայացվում է նախորդ տարվա նոյեմբերի 15-ին վճարած գույքահարկի անդորրագիրը, իսկ ապրիլի 15-ից հետո տեխնիկական զննում անցկացնելու դեպքում` նախորդ տարվա տարեկան գույքահարկի վճարման անդորրագրերը (նոյեմբերի 15-ի և հաջորդ տարվա ապրիլի 15-ի):

27. Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գույքի գրանցումն իրականացնող համապատասխան պետական մարմինները պարտավոր են գույքահարկի հաշվարկման համար անհրաժեշտ տվյալները հաղորդել հարկային մարմիններին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում *:

28. Հարկի վճարումը կատարվում է հավասար մասերով մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը և մինչև հաջորդող տարվա ապրիլի 15-ը, բացառությամբ հաշվետու ժամանակաշրջանում հարկման օբյեկտ հանդիսացող գույքի օտարման դեպքերի, երբ հարկի վճարումը կատարվում է մինչև օտարման պահը:

____________________

 

* Սահմանվել է ՀՀ կառավարության 06.07.1995 թ. թիվ 490 որոշմամբ:

 

IV. Գույքահարկի արտոնությունները 

 

29. Շինությունների համար գանձվող գույքահարկից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափի մինչև 1000-պատիկը կազմող մասով, ազատվում են հետևյալ քաղաքացիները`

ա) առաջին և երկրորդ խմբի բոլոր հաշմանդամները (ներկայացնում են իրենց բնակության վայրի սոցապ բաժնի կողմից տրված կենսաթոշակի գրքույկը կամ ԲԱՓՀ-ի)բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովի (տեղեկանքը) փաստաթղթերի տիպային ձևերը կցվում են).

բ) առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների հաշմանդամները, այն անձինք, որոնք հաշմանդամ են դարձել ՀՀ-ն և նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական ծառայության այլ պարտականություններ կատարելիս վիրավորվելու, ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով (ներկայացնում են կենսաթոշակի գրքույկը, ԲԱՓՀ-ի տեղեկանքը կամ նրանց տրվող արտոնությունների վկայականը).

գ) հաշմանդամ դարձած նախկին պարտիզանները, ՀՀ-ն և նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս զոհվածի ընտանիքի անդամները (ներկայացնում են կենսաթոշակի գրքույկը, ԲԱՓՀ-ի տեղեկանքը կամ նրանց տրվող արտոնությունների վկայականը, զոհվածի ընտանիքին զինվորական կոմիսարիատի կողմից տրված վկայականը).

դ) ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները, նրանց ընտանիքի անդամները, ՀՀ զինված ուժերի սպաները և ենթասպաները.

ե) առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների, ՀՀ կամ նախկին ԽՍՀՄ շահերը պաշտպանելու նպատակով ծավալված մարտական գործողությունների մասնակիցները, նախկին ԽՍՀՄ հերոսի կոչումով, «Փառք»-ի երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձինք և նրանց ընտանիքի անդամները (ներկայացնում են զինվորական կոմիսարիատների կողմից տրված համապատասխան վկայականները, նախկին ԽՍՀՄ հերոսի կոչումով «Փառք»-ի երեք աստիճանների շքանշաններով պարգևատրման վկայականները).

զ) երկկողմանի ծնողազուրկ երեխաները` մինչև այն տարվա ավարտը, որի ընթացքում լրանում է երեխաների 18, իսկ ցերեկային ուսուցման ուսանողների և սովորողների` 24 տարեկան հասակը (ներկայացնում են երկկողմանի ծնողազուրկ երեխաների խնամողին երկկողմանի ծնողազուրկ կենսաթոշակի գրքույկը` տրված սոցապ բաժնի կողմից):

Սույն կետով շինությունների գծով գույքահարկի արտոնությունները վերապահվում են միայն սեփականատեր հանդիսացող քաղաքացիներին (համատեղ գրանցված համասեփականատերերից յուրաքանչյուրի հաշվով), իսկ ընտանիքի մյուս անդամների հաշվով, սույն հրահանգի 5-րդ կետում նշված տեղեկանքի առկայության դեպքում, շինությունների չհարկվող մասի հաշվարկը կատարվում է յուրաքանչյուրին ՀՀ օրենսդրությամբ սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի 300-պատիկ չափով:

30. Արտոնության իրավունք ունեցող վճարողները հարկային մարմինների կողմից լրացվող վճարման ծանուցագրում և գույքահարկի հաշվարկում սեփականության իրավունքով նրանց (վճարողներին) պատկանող շինությունների չհարկվող մասի ճիշտ հաշվարկման համար մինչև օգոստոսի 1-ը ներկայացնում են իրենց արտոնության իրավունքը հավաստող, նախորդ կետում նշված փաստաթղթերը:

Հարկային մարմնի կողմից վճարման ծանուցագրի հանձնումից հետո վճարողի կողմից նշված փաստաթղթերի ներկայացման դեպքում կատարվում է հարկի գումարների վերահաշվարկ:

 

V. Վճարողների պարտականությունները եվ պատասխանատվությունը

 

31. Գույքահարկ վճարողները պարտավոր են ժամանակին և լրիվ չափով բյուջե վճարել տվյալ հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա հարկի գումարները, ինչպես նաև հարկային պետական տեսչության մարմինների ստուգումներով բացահայտված սխալների և անճշտությունների հետևանքով լրացուցիչ հաշվարկված հարկի գումարները:

32. Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում վճարողից գանձվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ժամանակին չմուծած հարկի գումարի 0,5 % -ի չափով:

33. Հարկային պարտականությունների չկատարման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված տուգանքների և տույժերի գանձումը կատարվում է դատական կարգով:

 

VI. Հարկային պետական տեսչության մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը

 

34. ՀՊՏ-ի մարմինների պաշտոնատար անձանց գործողությունները կարող են գանգատարկվել այն մարմիններին, որին անմիջականորեն ենթարկվում են այդ անձինք:

Գանգատները քննության են առնվում և դրանց առթիվ որոշումներ են կայացվում ոչ ուշ, քան գանգատը ստացվելու օրվանից 30 օրվա ընթացքում: Այդ որոշումները կարող են գանգատարկվել վերադաս հարկային պետական տեսչության մարմնին կամ դատարան` գանգատարկողին որոշման կրկնօրինակը հանձնելու օրվանից մեկամսյա ժամկետում:

ՀՊՏ-ի մարմինների պաշտոնատար անձանց այն գործողությունների գանգատարկումը, որոնք կապված են վարչական տուգանք նշանակելու հետ, կատարվում է վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

ՀՊՏ-ի մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը չի դադարեցնում հարկի գանձումը: Գանգատը քննության առնող մարմինը իրավունք ունի մինչև գանգատի լուծումը դադարեցնել հարկի գանձումը:


քաղ. Երևան
թիվ 140

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 28.06.1996 թ.
պետական գրանցման թիվ 43960013

 

 

 

Հավելված թիվ 1
«Քաղաքացիներից գուգյքահարկի հաշվարկման
և վճարման կարգի մասին» հրահանգի

 

 

 

 

 

Գ Ո Ր Ծ Ա Կ Ի Ց Ն Ե Ր

 

ԱՆԱՍՆԱՏԵՍԱԿՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԳԼԽԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

 

Կով, արտադրող ցուլ, բանող եզ և ձի 10
Ջորի և ավանակ 0,8
Ջորու և ավանակի մատղաշ 0,5
Տավարի և ձիու մատղաշ 0,6
Խոզ 0,3
Ոչխար և այծ 0,1
Հասակավոր թռչուն 0,02
Թռչնի մատղաշ 0,002
Ճագար 0,02x)
Գազաններ` 0,02x)
ա) ճահճակուղբ 0,05x)
բ) ջրաքիս, արծաթափայլ սամույր 0,1x)
գ) սև արծաթափայլ աղվես
Մեղվաընտանիք
0,2 x) Բոլոր հասակային խմբերի համար միջինացված գործակից

 

 

Հավելված թիվ 2
«Քաղաքացիներից գուգյքահարկի հաշվարկման
և վճարման կարգի մասին» 
ՀՀ ՀՊՏ

 

 

 

 

 

___ ______________1995 թ.

 թիվ ___________ Հրահանգի

 

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

Ներմուծեք նկարագրությունը_13725

 

 

Ներմուծեք նկարագրությունը_13726

 

 

Հավելված թիվ 3
«Քաղաքացիներից գուգյքահարկի հաշվարկման
և վճարման կարգի մասին» 
ՀՀ ՀՊՏ

 

 

 

___ ______________1995 թ.

 թիվ ___________ Հրահանգի

 

 

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

_______________ 199 թ. Համար

 

Ներմուծեք նկարագրությունը_13759

 

Ներմուծեք նկարագրությունը_13760

 

 

Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

«Քաղաքացիներից գույքահարկի հաշվարկի» լրացման կարգի մասին

 

Վճարողները «Քաղաքացիներից գույքահարկի հաշվարկը» լրացնում են հետևյալ կարգով.

Հաշվարկի 1-ին տողի

- 1-ին սյունակում լրացվում են վճարողին սեփականության իրավունքով պատկանող շինությունների հասցեները,

- 2-րդ սյունակում այդ շինությունների արժեքները` ըստ գույքագրող մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատված արժեքների: Ընդ որում վճարողները գույքագրող մարմիններից կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջել շինությունների գնահատման արժեքի «հաշվարկները»,

- 3-րդ սյունակում` շինություններից յուրաքանչյուրի արժեքի տեսակարար կշիռը ընդհանուր արժեքի մեջ,

- 4-րդ և 5-րդ սյունակներում համապատասխանաբար լրացվում են ընդհանուր սեփականություն հանդիսացող շինությունների համասեփականատերերի թիվը

(ընդհանուր համատեղ սեփականության դեպքում) կամ տվյալ վճարողի բաժնեմասի չափը

(ընդհանուր բաժնային սեփականության դեպքում): Ընդ որում այս սյունակներից որևէ մեկը լրացնելու դեպքում մյուս սյունակում դրվում է գծիկ:

Հաշվարկի 2-րդ տողում լրացվում է սույն հրահանգի 2-րդ կետի «գ» ենթակետում նշված եղանակներով հաշվարկված շինությունների չհարկվող արժեքի մեծությունը: Հաշվարկի 3-րդ տողի յուրաքանչյուր ենթատողում լրացվում է տվյալ շինության հարկման ենթակա արժեքը, որը հաշվարկվում է հետևյալ կարգով.

1-ին տողի համապատասխան ենթատողի 2-րդ սյունակի արժեքից հանվում է 1-ին տողի նույն ենթատողի 3-րդ սյունակում նշված տեսակարար կշռի և հաշվարկի 2-րդ տողի 2-րդ սյունակի արժեքի արտադրյալի մեծությունը:

Հաշվարկի 4-րդ տողում լրացվում է տվյալ վճարողի գույքահարկի գումարը շինությունների գծով, որը հաշվարկվում է հետևյալ կարգով.

- 3-րդ տողի համապատասխան ենթատողի 2-րդ սյունակի արժեքը բազմապատկվում է գույքահարկի գործող դրույքաչափով ( 0,2 %) և`

ա) բաժանվում է 1-ն տողի համապատասխան ենթատողի 4-րդ սյունակի մեծության վրա` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող շինությունների համար,

բ) բազմապատկվում է 1-ին տողի համապատասխան ենթատողի 5-րդ սյունակի մեծության (տոկոսով արտահայտված) վրա:

Հաշվարկի մյուս տողերում լրացվում են հաշվարկում նշված համապատասխան մեծությունները:

Հաշվարկի վերջում նշվում են այն բոլոր փաստաթղթերը, որոնք ներկայացվում են հաշվարկին կից (տեղեկանք գրանցման վայրի ԲՇՏ-ից, գույքագրող մարմնի կողմից տրված շինության գնահատման արժեքի հաշվարկ և այլն):

 

Հավելված թիվ 4
«Քաղաքացիներից գույքահարկի հաշվարկման
և վճարման կարգի մասին» 
հրահանգի

 

 

 

 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
(շրջան, քաղաք)

ՁՆ

 Սերիա ԱԱ 000000

 

 ՀԱՐԿԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳԻՐ

 

Ստացվել է ---------------------
(ազգանուն, անուն, հ.)
-------------- վճարման համարը
(անվանումը)
Վճարման ծանուցագիր թիվ --------
դրամ
ԱՊԱՌՔ նախորդ տարիների
ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ընթացիկ տարվա
ՏՈՒՅԺ
ԸՆԴԱՄԵՆԸ

 

___________________________________________________________________ _____________________________________________________________________ ____________________________

 (Գումարը դրամ-տառերով)

 

______ _________________199 թ. Վճարեց______________________

 (Վճարողի ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Ստացավ______________________
(հարկային տեսուչի ստորագրությունը)

 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
(շրջան, քաղաք)

ՁՆ

 Սերիա ԱԱ 000000
(Չի հանդիսանում վճարումը հաստատող փաստաթուղթ)

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ՊԱՏՃԵՆ

 

Ստացվել է ---------------------
(ազգանուն, անուն, հ.)
-------------- վճարման համարը
(անվանումը)
Վճարման ծանուցագիր թիվ --------
դրամ
ԱՊԱՌՔ նախորդ տարիների
ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ընթացիկ տարվա
ՏՈՒՅԺ
ԸՆԴԱՄԵՆԸ

 

_______________________________________________________________________ _______________________________________________________________________ ________________________________

(գումարը դրամ-տառերով)

______ _________________199 թ. Վճարեց______________________

 (Վճարողի ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Ստացավ______________________
(հարկային տեսուչի ստորագրությունը)

 

 ՎՃԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

 

___________________________________________

ՀՀ ՀՊՏ

 

 

Վճարողի________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

 

Քաղաքացիներից
199 թ. համար
գույքահարկի
Հասցեն ________________________________
________________________________
Վճարման ծանուցագիր 199 թ. համար գույքահարկի

թիվ _______________ (անձնական հաշիվ)

Վճարման ծանուցագիր թիվ ______________________

անձնական հաշիվ

 

 

(դրամ)

Հարկի գումարը
1999 թ.
Ըստ վճարման
ժամկետների

Ապառք
(+)
Գերավճար
(-)

Տույժ առ
199  թ.
-------------------(ամիս, ամսաթիվ)

Ընդամենը
1 Հաշվարկված է
գույքահարկ ընդամենը
ա) շինություններից
բ) անասուններից

x  x

2 Ենթակա է վճարման

x

 

 

 Ստացա
___ ________199 թ.
(ամիս, ամսաթիվ)

__________________

(վճարողի ստորագրությունը)

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 28.06.1996 թ.
պետական գրանցման թիվ 43960013

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.06.2003, N 03/17-Ն 11.08.2003, թիվ 140
26.01.1998, N 01/5 16.03.1998, թիվ 140
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան