Գլխավոր տեղեկություն
Համար
N 09-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2014-11.08.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.06.04/29(1042) Հոդ.151.2
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.03.2014
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 մայիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014212

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 մարտի 2014 թ.

ք. Երևան

N 09-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՂԵԳՐՈՂ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված N 2-ով հաստատված կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով բժշկական կազմակերպություններ ուղեգրող կենտրոնական մշտական գործող հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի,

2) բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով բժշկական կազմակերպություններ ուղեգրող կենտրոնական մշտական գործող հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

 
Դ. Դումանյան

 

 

Հավելված N 1

Հաստատված է

ՀՀ ԱՆ 2014 թ. մարտի 17-ի

 N 09-Ն հրամանով

 

Կ Ա Զ Մ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՂԵԳՐՈՂ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Արայիկ Բաղրյան - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետի պաշտոնակատար (Հանձնաժողովի նախագահ)

2. Կարինե Սարիբեկյան - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ (Հանձնաժողովի անդամ)

3. Ծաղիկ Վարդանյան - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար (Հանձնաժողովի անդամ)

4. Սեդա Մանուկյան - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի օգնական (Հանձնաժողովի անդամ)

5. Աստղիկ Ավագյան - Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության նպաստների բաժնի գլխավոր մասնագետ (Հանձնաժողովի անդամ)

6. Սոնա Մարկոսյան - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ (Հանձնաժողովի քարտուղար)

 

 

Հավելված N 2

Հաստատված է

ՀՀ ԱՆ 2014 թ. մարտի 17-ի

 N 09-Ն հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՂԵԳՐՈՂ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններ (այսուհետ` բժշկական կազմակերպություններ) ուղեգրող կենտրոնական մշտական գործող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ, սույն հրամանով և այլ իրավական ակտերով:

3. Բժշկական ցուցումների առկայության դեպքում, համապատասխան բժիշկ-մասնագետների կողմից տրված եզրակացության հիման վրա Հանձնաժողովը սույն հրամանով սահմանված կարգով իրականացնում է բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց ուղեգրում բժշկական կազմակերպություններ` պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով:

4. Հանձնաժողովի կողմից տրված ուղեգրով բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր բժշկական կազմակերպություններում:

5. Հանձնաժողովի կողմից տրված ուղեգրերի գործողության ժամկետը 1 ամիս է` հաշվված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ընդունարանից ուղեգիրը ստանալու օրվանից:

6. Հանձնաժողովի կողմից ուղեգիր չի տրամադրվում արդեն իսկ բժշկական կազմակերպություն ընդունված, բուժման մեջ գտնվող կամ դուրս գրված հիվանդներին՝ բացառությամբ անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող դեպքերի:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:

8. Հանձնաժողովի հերթական նիստերը հրավիրվում են յուրաքանչյուր երկու աշխատանքային օրը մեկ անգամ:

9. Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կարող է հրավիրվել արտահերթ նիստ:

10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

11. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են և նիստերի արդյունքում կազմված արձանագրություններն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի քարտուղարի կողմից:

12. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը,

2) ապահովում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը,

3) մասնակցում է որոշումների կայացման գործընթացին,

4) համակարգում է հանձնաժողովի աշխատանքը:

13. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Հանձնաժողովի անդամներից որևէ մեկը:

14. Հանձնաժողովի անդամները`

1) մասնակցում են Հանձնաժողովի նիստերին,

2) մասնակցում են որոշումների կայացման գործընթացին,

3) իրենց իրավասության սահմաններում Հանձնաժողովին են ներկայացնում քննարկման ենթակա դիմումները,

4) ծանոթանում են Հանձնաժողովի նիստերի արձանագրություններին:

15. Հանձնաժողովի քարտուղարը`

1) ապահովում է Հանձնաժողովի նիստերի կազմակերպումը,

2) ապահովում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունների կազմումը, շրջանառում է այն և համակարգում հանձնաժողովի անդամների դիտողությունների ու առաջարկությունների քննարկման գործընթացը:

16. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում է Հանձնաժողովի անդամներից որևէ մեկը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

17. Քաղաքացիների դիմումները և գրավոր միջնորդությունները քննարկվում են հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող դեպքերը քննարկվում են երկու աշխատանքային օրվա ընթացքում կամ արտահերթ:

18. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստի մասնակիցների կեսից ավելիի ձայներով:

19. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկության ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք:

20. Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

 

IV. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԴԻՄՈՒՄԻ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

21. Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով ներկայացված քաղաքացիների դիմումները (Ձև 1-ը կցվում է) ընդունվում են ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով:

22. Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով Հանձնաժողովին կարող են դիմել նաև պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունները, բժշկական կազմակերպությունները` գրավոր միջնորդությամբ (այսուհետ` գրավոր միջնորդություն):

23. Դիմումին կամ գրավոր միջնորդությանը կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2) ուղեգիր՝ տրված հիվանդին բուժող բժշկի կողմից և/կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր մասնագետի կողմից տրված եզրակացությունը,

3) սույն ենթակետում նշված խմբերից որևէ մեկին պատկանելությունը հավաստող, իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի պատճենը` առկայության դեպքում,

ա. 65 և բարձր տարիքի կենսաթոշակառուներ,

բ. փախստական ընտանիքների անդամներ,

գ. բազմազավակ (4 և ավելի երեխա) ընտանիքի անդամներ, ծնողներ,

դ. բռնադատվածի ընտանիքի անդամներ,

ե. միայնակ մայրեր,

զ. անապահովության գնահատման համակարգում ընդգրկված մինչև 30.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներ,

է. Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքների անդամներ,

ը. բուժաշխատողներ:

24. Քաղաքացիների դիմումները և գրավոր միջնորդությունները գրանցվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարությունում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 18-ի N 82-Ն հրամանի 2-րդ գլխի 18-րդ, 19-րդ, 20-րդ կետերով սահմանված կարգով և ուղարկվում են քարտուղարության պետին: Քարտուղարության պետը քաղաքացիների դիմումները և գրավոր միջնորդությունները հանձնում է Հանձնաժողովի նախագահին, ով դրանք փոխանցում է Հանձնաժողովի քարտուղարին` Հանձնաժողովի նիստում քննարկում նախապատրաստելու համար:

25. Քաղաքացիների դիմումները և գրավոր միջնորդությունները քննարկվում են և ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա ընդունվում է համապատասխան որոշում:

26. Հանձնաժողովի քարտուղարը ընդունված որոշման հիման վրա նախապատրաստում է բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ուղեգրի կամ մասնագիտական խորհրդատվության ուղեգրի կամ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկման ուղեգիրը տրամադրելը մերժելու մասին պատասխանի նախնական տարբերակը (Ձևեր 2, 3, 4, 5 կցվում են) և ներկայացնում ստորագրման Հանձնաժողովի նախագահին:

27. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ուղեգիրը տրամադրելը մերժելու մասին պատասխանի էլեկտրոնային տարբերակն Հանձնաժողովի նախագահի կողմից ուղարկվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետին` փաստաթղթի առաքումն ապահովելու համար:

28. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետը պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման համար տրված ուղեգրերը կնքելուց հետո ուղարկում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ընդունարան:

29. Քաղաքացիները պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման համար տրված ուղեգրերը (ներառյալ գրավոր միջնորդության հիման վրա տրված) ստանում են ընդունարանից:

30. Քաղաքացու կամ գրավոր միջնորդության մերժման հիմքերն են.

1) Հանձնաժողովի կողմից բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով բժշկական կազմակերպություններ ուղեգրումը կարող է մերժվել, եթե.

ա. ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգով սահմանված անհրաժեշտ պայմաններին և պահանջներին,

բ. բացակայում են կամ պատշաճ ներկայացված չեն բժշկական ցուցումները,

գ. լրացել է Հանձնաժողովի կողմից տրվող ուղեգրերի չափաքանակը` համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված N 2-ով հաստատված կարգի 9-րդ կետի 8) ենթակետի,

դ. տվյալ տարվա ընթացքում բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձը արդեն մեկ անգամ Հանձնաժողովի կողմից ուղեգրվել է պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման:

 

Ձև 1

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ

ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՂԵԳՐՈՂ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ


-------------------------------------------------------------------------

ՔԱՂԱՔԱՑԻ-------------------------------------------------ԻՑ

 

 

ԴԻՄՈՒՄ

 

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Խնդրում եմ իմ բուժումը/հետազոտումը/մասնագիտական խորհրդատվությունը կազմակերպել պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:

 

 

 

 

ԴԻՄՈՂ անուն, ազգանուն, ստորագրություն
   

օր, ամիս, տարի
Կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

 
   

1.

2.

3.

4.

 

Ձև 2

 

Ներմուծեք նկարագրությունը_1796

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն  Ա Ռ Ո Ղ Ջ Ա Պ Ա Հ ՈՒ Թ Յ Ա Ն

Ն Ա Խ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՂԵԳՐՈՂ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՒ Ղ Ե Գ Ի Ր  N

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

 

 

_________________________________________

 պարոն (տիկին) ____________________________

_________________________________________

_________________________________________

 

 

 

 

ՀՀ առողջապահության նախարարության կենտրոնական մշտական գործող հանձնաժողովը ուղեգրում է __________________ քաղաքի (մարզի) բնակիչ _________________________ ին՝ __________ տարեկան, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման համար:

 Ուղեգիրը ուժի մեջ է մինչև __________թ._____________________ _______-ը:

 

 

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ` անուն, ազգանուն, ստորագրություն 
   
Կ.Տ.  

 

 

Ձև 3

 

Ներմուծեք նկարագրությունը_1796

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն  Ա Ռ Ո Ղ Ջ Ա Պ Ա Հ ՈՒ Թ Յ Ա Ն

Ն Ա Խ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՂԵԳՐՈՂ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՒ Ղ Ե Գ Ի Ր  N

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ (ՀԱՄԱՎՃԱՐԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ)

 

_________________________________________

 պարոն (տիկին) ____________________________

_________________________________________

_________________________________________

 

 

 

 

ՀՀ առողջապահության նախարարության կենտրոնական մշտական գործող հանձնաժողովը ուղեգրում է __________________ քաղաքի (մարզի) բնակիչ _________________________ ին՝ __________ տարեկան, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման համար:

 Ուղեգիրը ուժի մեջ է մինչև __________թ._____________________ _______-ը:

 

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ` անուն, ազգանուն, ստորագրություն 
   
Կ.Տ.  

 

 

Ձև 4

 

Ներմուծեք նկարագրությունը_1796

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն  Ա Ռ Ո Ղ Ջ Ա Պ Ա Հ ՈՒ Թ Յ Ա Ն

Ն Ա Խ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՂԵԳՐՈՂ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՒ Ղ Ե Գ Ի Ր  N

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ

 

 

պարոն (տիկին) ____________________________________

____________________________________

 

ՀՀ առողջապահության նախարարության կենտրոնական մշտական գործող հանձնաժողովը ուղեգրում է __________________________ քաղաքի (մարզի) բնակիչ ____________________________________ -ին, ենթարկել մասնագիտական խորհրդատվության (ում կողմից)

____________________________________________________________________________________

 

Ուղեգիրը ուժի մեջ է մինչև __________թ._____________________ _______-ը:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`

___________________________________________________________________________

կտրման գիծը

___________________________________________________________________________

 

ՀԵՏԱԴԱՐՁ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Քաղաքացի_______________________________________________________________________

 

(Անունը, ազգանունը, տարիքը, բնակության վայրը)

 

Կատարվել է խորհրդատվություն`

_________________________________________________________________________________
 

(ում կողմից)

Եզրակացություն___________________________________________________________________

 

_________________________________________________________________________________
 

 (լրացուցիչ հետազոտություն, ստացիոնար բուժում, ամբուլատոր բուժում)

 

 

Հիվանդ

 ______________

 

(ստորագրությունը)

 

Բժշկական կազմակերպության տնօրեն

 _______________

 

Կ.Տ.

(ստորագրությունը)

 

Ձև 5

 

Ներմուծեք նկարագրությունը_1796

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն  Ա Ռ Ո Ղ Ջ Ա Պ Ա Հ ՈՒ Թ Յ Ա Ն

Ն Ա Խ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՂԵԳՐՈՂ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

 

պարոն (տիկին) ____________________________________

____________________________________

 

 

Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը ստանալու Ձեր դիմումը (…….գրավոր միջնորդությունը) (ընդգծել) մերժվել է բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով բժշկական կազմակերպություններ ուղեգրող կենտրոնական մշտական գործող հանձնաժողովի որոշմամբ` հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 09-Ն հրամանով հաստատված հավելված 2-ի 30-րդ կետի …. ենթակետը:

 

 

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ` անուն, ազգանուն, ստորագրություն 
Կ.Տ.