Գլխավոր տեղեկություն
Համար
N 727-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.08.15/19(498) Հոդ.228
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.07.2014
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 օգոստոսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11014310

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

7 հուլիսի 2014 թ.

N 727-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 927-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 5.3, NN 3, 5, 7, 11, 13 հավելվածների 5.2, NN 17, 19 հավելվածների 7 կետերով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի «Լիցենզավորված անձանց կողմից կրթական ծրագրերով լիցենզավորվող մարմին ներկայացվող լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին» N 927-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) հրամանի N 6 հավելվածից հանել «/ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ/» բառերը,

2) NN 7, 8 հավելվածներից հանել «/ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ/» բառերը,

3) NN 6, 7, 8 հավելվածների 2-րդ կետերի 10-րդ ենթակետից հետո լրացնել նոր` 11-րդ և 12-րդ ենթակետեր հետևյալ բովանդակությամբ`

ա. «11) Վիվարիում (քանակը, յուրաքանչյուրի մակերեսը)»

բ. «12) Կլինիկական ամբիոն (բազա) (քանակը, յուրաքանչյուրի մակերեսը)»:»,

4) NN 6, 7, 8 հավելվածների 5-րդ կետերի 1-ին ենթակետերում «սարքավորումների ցուցակը,» բառերից հետո լրացնել «վիվարումի, կլինիկական ամբիոնի (բազա) հագեցվածությունը,» բառերը:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության և իրավաբանական վարչության պետերին` սույն հրամանը օրենքով սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

  Ա. Աշոտյան