«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հուլիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11014279
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
1 հուլիսի 2014 թ. |
N 705-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1640-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի, 30-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ, 14-րդ և 17-րդ կետերի պահանջները`
Հրամայում եմ`
1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության սովորողի ընդունելության, տեղափոխման և ազատման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003 թվականի օգոստոսի 25-ի N 619-Ն, 2010 թվականի օգոստոսի 30-ի N 1350-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1640-Ն հրամանով հաստատված Հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 7-րդ կետում «14» թիվը փոխարինել «15» թվով.
2) 8-րդ կետում «14» և «19» թվերը փոխարինել «15» և «20» թվերով.
3) 9-րդ կետում «14» թիվը փոխարինել «15» թվով.
4) 10-րդ կետում «14» թիվը փոխարինել «15» թվով.
5) 11-րդ կետում «18» և «19» թվերը փոխարինել «19» և «20» թվերով.
6) 15-րդ կետի 11-րդ ենթակետում «18» թիվը փոխարինել «19» թվով.
7) 17-րդ կետում «10» թիվը փոխարինել «16» թվով.
8) 20-րդ կետում «18» թիվը փոխարինել «19» թվով:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության /պետ` Ն. Հովհաննիսյան/ և իրավաբանական /պետ` Վ. Բավեյան/ վարչություններին` հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Աշոտյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|