ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 հունիսի 2013 թ. ք. Երևան |
N 1546-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԲԵՐԴԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX-001259 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության սպասարկման իրականացման լիցենզավորման կարգի 7-րդ կետի, 10-րդ կետի 12-րդ ենթակետի, 15-րդ կետի պահանջները, «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2013 թվականի հունիսի 24-ին ներկայացված դիմումը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2008 թվականի նոյեմբերի 4-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիայի ձևաթղթում (Կ-XX-001259) «բժշկական օգնության և սպասարկման տեսակը» բառերից հետո կատարել հետևյալ նշումը` «ներառյալ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի կիրառում և բացթողում»։
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին՝
1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Դ. Դումանյան |