«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 մայիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 10014215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 ապրիլի 2014 թ. ք. Երևան |
N 12-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 100 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի դ) ենթակետը.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի փետրվարի 26-ի «ՀՀ տարածքում դեղատոմսերի դուրսգրման և դեղերի բաց թողնման կարգը հաստատելու մասին» N 100 հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում դեղատոմսերի դուրսգրման և դեղերի բաց թողնման կարգը լրացնել նոր 8.1 կետով.
«8.1 Սահմանել, որ դեղը հիվանդին, ոչ ամբողջական սպառողական փաթեթով բաց թողնելիս, բաց թողնվող քանակը դեղատնային գործունեություն իրականացնող լիցենզավորված անձի համապատասխան աշխատակիցը փաթեթավորում է նոր տարայում (պոլիէթիլենային տոպրակ, սրվակ և այլն), և պիտակավորվում այն հայերեն նշելով` դեղի առևտրային անվանումը, դեղաձևը, դեղաչափը, բաց թողնված քանակը, սերիան, պահպանման հատուկ պայմանը (առկայության դեպքում), գրանցման հավաստագրի իրավատիրոջ անվանումը, դեղատնային գործունեություն իրականացնող լիցենզավորված անձի անվանումը կամ անուն-ազգանունը, գտնվելու վայրը, պիտանիության ժամկետը (բոլոր դեղերի համար 6 ամիս, իսկ ավելի պակաս մնացորդային պիտանիության ժամկետի դեպքում` փաստացի ժամկետը), բացթողման ամսաթիվը: Հիվանդի պահանջի դեպքում նոր փաթեթը ապահովվում է դեղի Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված ներդիր թերթիկով:»:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը, սույն հրամանի` օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում հրամանի մասին ծանուցել դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող անձանց:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`
սույն հրամանի` օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո` եռօրյա ժամկետում դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող անձանց ցանկը` նշելով դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող անձանց անուն-ազգանունը կամ անվանումը և գտնվելու վայրը, տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարությանը:
Նախարարի պաշտոնակատար` |
Դ. Դումանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|