ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
18 ապրիլի 2014 թ. ք. Երևան |
N 160-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԴԻՊԻԷՄ-ՍԵՐՎԻՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ
ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԾ N 00602 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով «ԴԻՊԻԷՄ-ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2014 թվականի ապրիլի 15-ի գրությունն ու տարեկան պետական տուրքի և տույժի վճարման անդորրագրերի պատճենները.
վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի ապրիլի 2-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 127-Ա հրամանի 1-ին կետով նշված «ԴԻՊԻԷՄ-ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի մարտի 24-ի ՏԾ N 00602 լիցենզիայի գործողության կասեցումը 2014 թվականի ապրիլի 15-ից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար |
Գ. Բեգլարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|