Գլխավոր տեղեկություն
Համար
N 120-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.08.2014-25.02.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.09.15/26(344) Հոդ.303
Ընդունող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.08.2009
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 սեպտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11709303

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 օգոստոսի 2009 թ.
ք. Երևան

N 120-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ և 4-րդ կետերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 775-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 2009 թվականի հուլիսի 2-ի N 774-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետերով

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձևը` N 3 հավելվածի.

4) քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության լրացման կարգը` համաձայն N 4 հավելվածի:

 

Նախարար

Վ. Վարդանյան

 

Հավելված N 1

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2009 թվականի օգոստոսի 18-ի

N 120-Ն հրամանի

 

 

 Եռամսյակ     

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 


ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ա/Ձ

     

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ N    

ՀԵՌ.

Հ/հ

Պատվի-րատու

Շինարարություն
իրականացնող
կազմակերպություն

Լից. N

Շինարարություն
իրականացնելու վայրը, օբյեկտի տեսակը և շին. աշխատանքներն՝ ըստ ոլորտի /ոլորտների/

Շինարարության ծավալը և գումարը (մ2/հազ. դրամ)

Շին.
թույլ-
տվության N

Շինարարության սկիզբ, ամիս,
տարի

Կատարված աշխա-
տանքների
ընթացք %

Շինա-
րարության ավարտը

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
                   
                   
                   

__________

_______________________________

 

ամսաթիվ

կազմակերպության, (Ա/Ձ) ստորագրությունը

  Կ.Տ.

(հավելվածը լրաց., փոփ. 08.07.14 N 179-Ն)

 

Հավելված N 2

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2009 թվականի օգոստոսի 18-ի

N 120-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

 

Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության լրացման

 

1. Սույն կարգով սահմանվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության մասին ներկայացվող հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացվում է հայերենով:

3. Հաշվետվության «Եռամսյակ» վանդակում լրացվում է հաշվետու եռամսյակը:

4. Հաշվետվության «Լիցենզավորված կազմակերպություն, ԱՁ, Լիցենզիայի N, հեռ.» տողում համապատասխանաբար լրացվում է շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ լրիվ անվանումը, լիցենզիայի համարը, հեռախոսահամարը (բնակության, ծառայողական, անհատական):

(4-րդ կետը փոփ. 08.07.14 N 179-Ն)

5. Հաշվետվության «Հ/Հ» սյունակում լրացվում է հերթական համարը:

(5-րդ կետը փոփ. 08.07.14 N 179-Ն)

6. Հաշվետվության «Պատվիրատու» սյունակում լրացվում է պատվիրատու կազմակերպության լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը:

(6-րդ կետը փոփ., լրաց. 08.07.14 N 179-Ն)

7. Հաշվետվության «Շինարարություն իրականացնող կազմակերպություն» սյունակում լրացվում է շինարարություն իրականացնող կազմակերպության, ԱՁ-ի լրիվ անվանումը: Եթե շինարարություն իրականացնողը և պատվիրատուն հանդիսանում են միևնույն անձը, ապա «Պատվիրատու» վանդակը կարող է չլրացվել:

(7-րդ կետը փոփ. 08.07.14 N 179-Ն)

8. Հաշվետվության «Լիցենզիայի N» սյունակում լրացվում է շինարարություն իրականացնող կազմակերպության, ԱՁ-ի լիցենզիայի համարը:

(8-րդ կետը փոփ. 08.07.14 N 179-Ն)

9. Հաշվետվության «Շինարարություն իրականացնելու վայրը, օբյեկտի տեսակը և շինարարական աշխատանքներն՝ ըստ ոլորտի /ոլորտների/» վանդակում լրացվում է իրականացված շինարարության գտնվելու վայրը, կառուցվող /հիմնանորոգվող, վերակառուցվող, արդիականացվող, վերականգնվող/ շինության տեսակը (օրինակ՝ բնակելի, վարչական, առողջապահական, մշակույթի և արվեստի, կրոնական, պաշտամունքային, կրթական, հանգստի, ժամանցի և զբոսաշրջության համար նախատեսված, արտադրական, արդյունաբերական, գյուղատնտեսական նշանակության, կապի, տրանսպորտի շենքեր ու շինություններ և այլն) և իրականացվող շինարարական աշխատանքների նկարագրությունն՝ ըստ ոլորտների (բնակելի, հասարակական և արտադրական, տրանսպորտային, հիդրոտեխնիկական, էներգետիկ և կապի), ինչպես նաև օբյեկտի հիմնական ցուցանիշները, հարկայնությունը և այլն:

(9-րդ կետը լրաց. 08.07.14 N 179-Ն)

10. Հաշվետվության «Շինարարության ծավալը և գումարը /մ2/հազ. դրամ/» սյունակում լրացվում է շինարարության ծավալը (հատակագծային /կառուցապատվող/ մակերես) և գումարը (նախահաշվային արժեքը կամ շինարարության փաստացի արժեքը):

(10-րդ կետը փոփ., խմբ. 08.07.14 N 179-Ն)

11. Հաշվետվության «Շին. թույլտվության N» սյունակում լրացվում է կառուցապատողին տրամադրված շինարարության թույլտվության համարը:

(11-րդ կետը փոփ. 08.07.14 N 179-Ն)

12. Հաշվետվության «Շինարարության սկիզբը, ամիս, տարի» սյունակում լրացվում է շինարարություն իրականացնող կազմակերպության, ԱՁ-ի կողմից շինարարությունը սկսելու ամսաթիվը` օր, ամիս, տարի հերթականությամբ:

(12-րդ կետը փոփ. 08.07.14 N 179-Ն)

13. Հաշվետվության «Կատարված աշխատանքների ընթացքը %» սյունակում լրացվում է շինարարություն իրականացնող կազմակերպության, ԱՁ-ի կողմից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում իրականացված աշխատանքների տոկոսային աճողական ցուցանիշները:

(13-րդ կետը փոփ. 08.07.14 N 179-Ն)

14. Հաշվետվության «Շինարարության ավարտը» սյունակում լրացվում շինարարության ավարտի ամսաթիվը` օր, ամիս, տարի հերթականությամբ՝ ըստ շինարարական օբյեկտի շահագործման ընդունման ակտի կամ պայմանագրի:

(14-րդ կետը փոփ., լրաց. 08.07.14 N 179-Ն)

15. Հաշվետվությունը ներկայացվում է թղթային կնքված և էլեկտրոնային՝ Excel (Իքզել) տարբերակներով:

(15-րդ կետը լրաց. 08.07.14 N 179-Ն)

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 08.07.14 N 179-Ն)

 

 

Հավելված N 3

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2009 թվականի օգոստոսի 18-ի

N 120-Ն հրամանի

 

 

Եռամսյակ      

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

_______________________________________

        Լիցենզավորված կազմակերպություն             Ա/Ձ
     

____________________

Լիցենզիայի N            հեռ.

Հ/հ

Պատվիրատու

Հետազննության
վայրը, շենքի
կամ
կառուցվածքի
անվանումը,
նշանակությունը

Հետազննության
նպատակը

Կառուցման տարեթիվը

Կոնստրուկտիվ
համակարգը,
հարկայնությունը

Տեխնիկական վիճակի գնահատա-կանը

Աշխատանքի կատարման ժամկետը

Սկիզբ

Ավարտ

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 

Կից ներկայացվում են տրամադրված եզրակացությունների պատճենները:

 

_____________

ամսաթիվ 

 

_____________________________________________________

կազմակերպության, (Ա/Ձ) ստորագրություն                      Կ.Տ.

 

Հավելված N 4

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2009 թվականի օգոստոսի 18-ի

N 120-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

 

Քաղաքաշինության բնագավառում շենքերի եվ շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության լրացման

 

1. Սույն կարգով սահմանվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության մասին ներկայացվող հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացվում է հայերենով:

3. Հաշվետվության «Եռամսյակ» վանդակում լրացվում է հաշվետու եռամսյակը:

4. Հաշվետվության «Լիցենզավորված կազմակերպություն, ԱՁ, Լիցենզիայի N, հեռ.» տողում համապատասխանաբար լրացվում է շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ լրիվ անվանումը, լիցենզիայի համարը, հեռախոսահամարը (բնակության, ծառայողական, անհատական):

(4-րդ կետը փոփ. 08.07.14 N 179-Ն)

5. Հաշվետվության «Հ/Հ» սյունակում լրացվում է հերթական համարը:

(5-րդ կետը փոփ. 08.07.14 N 179-Ն)

6. Հաշվետվության «Պատվիրատու» սյունակում լրացվում է հետազննություն կատարելու պատվիրատու հանդիսացող կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն կամ ֆիզիկական անձի համապատասխան տվյալները:

7. Հաշվետվության «Հետազննության վայրը, շենքի կամ կառուցվածքի անվանումը, նշանակությունը» սյունակում լրացվում է շենքի, կառուցվածքի գտնվելու վայրը (հասցեն), անվանումը և նշանակությունը (բնակելի, հասարակական, արտադրական և այլն):

8. Հաշվետվության «Հետազննության նպատակը» սյունակում լրացվում է, թե ինչ նպատակով է կատարվում հետազննությունը (տեխնիկական վիճակի գնահատում, գործող նորմերի պահանջներին համապատասխանության որոշում, վերակառուցման նպատակահարմարության որոշման կայացում և այլն):

9. Հաշվետվության «Կոնստրուկտիվ համակարգը, հարկայնությունը» սյունակում լրացվում են տվյալներ կոնստրուկտիվ համակարգի (շենքի կամ կառուցվածքի կոնստրուկցիաների և կոնստրուկտիվ տարրերի միասնական տեղաբաշխման, միմյանց հետ միացման ու փոխհամագործակցման, այդ թվում սեյսմամեկուսացման հատուկ համակարգերի) և հարկայնության վերաբերյալ:

10. Հաշվետվության «Տեխնիկական վիճակի գնահատականը» սյունակում տրվում է շենքի, կառուցվածքի տեխնիկական վիճակի գնահատականն ըստ վնասվածության աստիճանների:

11. Հաշվետվության «Աշխատանքի կատարման ժամկետը» սյունակում լրացվում է հետազննական աշխատանքների սկիզբը և ավարտը (օր, ամիս, տարեթիվ):

12. Հաշվետվությանը կից ներկայացվում են շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ տրամադրված եզրակացությունների պատճենները:

13. Հաշվետվությունը ներկայացվում է թղթային կնքված և էլեկտրոնային՝ Excel (Իքզել) տարբերակներով:

(13-րդ կետը լրաց. 08.07.14 N 179-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 08.07.14 N 179-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.01.2018, N 08-Ն 25.02.2018, N 120-Ն
08.07.2014, N 179-Ն 18.08.2014, N 120-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան