Գլխավոր տեղեկություն
Համար
N 831-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.05.15/12(491).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.04.2014
Ստորագրող մարմին
Նախարարի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
18.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 ապրիլի 2014 թ.

ք. Երևան

N 831-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Կ-XX-000573 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Գրիգոր Նարեկացի» Բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 09.04.2014թ. դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել «Գրիգոր Նարեկացի» Բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 2004 թվականի մայիսի 6-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-XX-000573 լիցենզիայի գործողությունը` վնասվածքաբանական տեսակի մասով` մինչև 2016 թվականի հունվարի 1-ը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիաների գործողության կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Նախարարի պաշտոնակատար

Դ. Դումանյան