«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 մարտի 2014 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
2 դեկտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 730-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
APHANOMYCES ASTACI (ԱՖԱՆՈՄԻՑԻՍ ԱՍՏԱՑԻ) ՍՆԿԻ ԶՈՈՍՊՈՐՆԵՐԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԵՐԿԱՐԱՉԱՆՉ ԽԵՑԳԵՏՆԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ կետով`
Հրամայում եմ`
1. Հաստատել Aphanomyces astaci (Աֆանոմիցիս Աստացի) սնկի զոոսպորների ներթափանցման հետևանքով երկարաչանչ խեցգետնի վարակիչ հիվանդության տարածումը կանխելու միջոցառումների իրականացման հրահանգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Բախչագուլյան |
Հավելված ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թ. դեկտեմբերի 2-ի թիվ 730-Ն հրամանի |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
APHANOMYCES ASTACI (ԱՖԱՆՈՄԻՑԻՍ ԱՍՏԱՑԻ) ՍՆԿԻ ԶՈՈՍՊՈՐՆԵՐԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԵՐԿԱՐԱՉԱՆՉ ԽԵՑԳԵՏՆԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. Խեցգետնի ժանտախտ հիվանդությունը (այսուհետև՝ Հիվանդություն) վարակիչ հիվանդություն է, որը երկարաչանչ խեցգետնի օրգանիզմում տարածվում է Aphanomyces astaci (Աֆանոմիցիս Աստացի) սնկի զոոսպորների ներթափանցմամբ, որոնք զոոսպորների երկու բեղիկների միջոցով վարակված խեցգետնից անցնում են առողջ խեցգետնին:
2. Վարակը փոխանցելուց հետո զոոսպորն ազատվում է բեղիկներից՝ խեցգետնի մոտ առաջացնելով ցիստ, որը ներթափանցում է խեցգետնի մաշկի արտաքին հատված:
3. Զոոսպորների կյանքի տևողությունը, առանց խեցգետնի վրա գտնվելու, կազմում է 5 օր, իսկ բեղիկներից ազատման գործընթացը կարող է կրկնվել մինչև երեք անգամ:
4. Վարակված խեցգետինը տեղաշարժվում է օրորվելով, պոչը հիմնականում ներս ծալած, չանչերով հաճախ քորում է աչքերը, որովայնը և վերջույթները: Վարակված խեցգետինը կորցնում է պաշտպանողական ռեֆլեքսը, ցերեկային ժամերին նկատվում է ակտիվություն:
5. Հիմնական ախտանիշներն են՝ սև կետանշաններ խեցիի, վերջույթների և պոչի հատվածներում, որոնք հետագայում խորանալով առաջացնում են կենսական գործունեության խանգարումներ:
6. Վարակված խեցգետնի մոտ առաջանում է կաթված, անջատվում են վերջույթները, որից հետո խեցգետինը կողաշրջվում է մեջքի վրա և անկում:
7. Հիվանդությունը տարածվում է կենդանի խեցգետնի տեղափոխման, խեցգետնի որսման ցանցերի և այլ պարագաների, ինչպես նաև հիվանդությամբ վարակված ջրի միջոցով:
II. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
8. Հիվանդության տարածումը կանխելու համար սույն բաժնով սահմանված միջոցառումները պետք է իրականացվեն խեցգետին որսացողների, տեղափոխողների, պահեստավորողների, բուծողների և իրացնողների կողմից:
9. Հիվանդության տարածումը կանխելու նպատակով կիրառվում են հետևյալ միջոցները՝
1) Հիվանդության օջախներում կարանտինի սահմանում.
2) կենդանի խեցգետնի և ջրի (որտեղ պահվում է կասկածելի կամ հիվանդ խեցգետինը) նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ներկայացնելու համար.
3) կասկածելի և հիվանդ խեցգետինների, ինչպես նաև Հիվանդությունից անկած խեցգետինների դիակների այրում.
4) ավազանների, հարակից տարածքների, խեցգետնի որսման ցանցերի և այլ պարագաների ախտահանություն:
10. Կարանտինի սահմանումն իրականացվում է կասկածելի կամ հիվանդ խեցգետիններ բուծող, պահպանող և (կամ) իրացնող տնտեսություներում, գոտիներում խեցգետնի, խեցգետնի որսման ցանցերի և այլ պարագաների մուտքը և ելքը արգելելու միջոցով:
11. Կասկածելի և հիվանդ խեցգետինների (այդ թվում՝ լաբորատոր փորձաքննության արդյունքներով հայտնաբերված), ինչպես նաև Հիվանդությունից անկած խեցգետինների այրումն իրականացվում է ցանկացած եղանակով՝ բացառելով այրվող զանգվածի տարածումը, որից հետո մոխրացած զանգվածը հողի մեջ հորվում է՝ մակերևույթը ծածկելով ախտահանիչ նյութով:
12. Ավազանների, հարակից տարածքների, խեցգետնի որսման ցանցերի և այլ պարագաների ախտահանությունն իրականացվում է հետևյալ որևէ միջոցով՝
1) ֆորմալինի 4-տոկոսանոց լուծույթում պահում՝ առնվազն 20 րոպե տևողությամբ.
2) մշակում սպիրտով՝ սպիրտի լուծույթի հետևյալ բաղադրությամբ՝ 3 մաս սպիրտ և 1 մաս ջուր.
3) սառեցում ոչ պակաս, քան 1 օր՝ - 100-ից ցածր ջերմաստիճանում.
4) պահում 5 ժամ տևողությամբ 60-ից 800 ջերմաստիճանում.
5) եռացող ջրում պահում 5 րոպե տևողությամբ.
6) մշակում մալախիտի կանաչով.
7) մշակում հանգած կրի 10-20-տոկոսանոց լուծույթով:
13. Հիվանդությամբ վարակված օջախները թույլատրվում է օգտագործել բռնկումից առնվազն 2 տարի հետո:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|