Basic information
Number
թիվ 11-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.03.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2008.03.05/7(281) Հոդ.73
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
15.01.2008
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
18.01.2008
Effective date
15.03.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 փետրվարի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008058

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

15 հունվարի 2008 թ.   

թիվ 11-Ն

                                                                     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե», «ժզ» կետերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում (այսուհետ՝ կանոնակարգ 10) կատարել հետևյալ լրացումը՝

1) կանոնակարգ 10-ի գլուխ 8-ը լրացնել նոր՝ 48.1 կետով հետևյալ բովանդակությամբ.

«48.1 Այն դեպքում, եթե փոխանակման կետն ունի առնվազն 5 մլն դրամ ապահովագրական գումարի չափով դրամարկղում առկա դրամական միջոցների ապահովագրություն` գողության, կողոպուտի և հարձակումների ռիսկերից, ինչպես նաև փոխանակման կետի աշխատակիցների կյանքին ու առողջությանը հասցված վնասներից ապահովագրություն` յուրաքանչյուր աշխատակցի համար առնվազն 10 մլն դրամ ապահովագրական գումարի չափով, ապա անվտանգության ազդարարման համակարգ (այդ թվում՝ նաև «ոտնակ») չի պահանջվում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հունվարի 18

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation