Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-116-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.10.08/54(353) Հոդ.1131
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.09.2004
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կառավարություն

05.08.2004

Պետական-իրավական հարցերի,

Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական
հանձնաժողովներ

2. ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

Կառավարություն

06.08.2004

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի,

Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ

3. Բնապահպանական վերահսկո­ղության մասին

Կառավարություն

12.08.2004

Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով
4. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ

ԱԺ պատգամա­վորներ
Գ. Արսենյան

Գ. Ղոնջեյան
Ա. Պետրոսյան

Հ . Ավետիսյան
Լ. Պողոսյան
Ա. Պետրոսյան

17.09.2004

Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողով

5. ա) Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին

բ) «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատար ելու մասին

գ) «Վարկային կազմակերպու­թյունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատար ելու մասին

դ) «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

ե) «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

q) «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

է) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

Կառավարություն

06.08.2004

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
6. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն

12.08.2004

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
7. ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնակարգը
հաստատելու մասին

Կառավարություն

11.08.2004

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով
8. էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին

Կառավարություն

11.08.2004

Պետական-իրավական հարցերի, Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներ

9. ա) «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

բ) «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

գ) «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

դ) «Ներքին զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ե) «ՀՀ զինված ուժերի կայազորա­յին պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

զ) «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաս­տատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

է) «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

ը) «Ձերբակալված և կալանավոր­ված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կառավարություն

22.03.2004

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «զ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Կառավարություն 20.09.2004 Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային Ժողովի նախագահ

Ա. Բաղդասարյան

 

27 սեպտեմբերի 2004 թվականի,

քաղ. Երևան

Ն-116-3